Մորիս դը Գերեն
Մորիս դե Գերեն Georges-Pierre Maurice de Guérin | |
|---|---|
| Ծննդյան անուն | Ժորժ Պիեռ Մորիս դը Գերեն |
| Ծնվել է | օգոստոսի 4, 1810[1][2] |
| Ծննդավայր | Անդիյակ |
| Վախճանվել է | հուլիսի 19, 1839[3][4][5][…] (28 տարեկան) |
| Վախճանի վայր | Andillac |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Լեզու | ֆրանսերեն |
| Ազգություն | ֆրանսիացի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
| Ամուսին | Caroline de Gervain?[6] |
Ժորժ Պիեռ Մորիս դը Գերեն (ֆրանսերեն՝ Georges-Pierre Maurice de Guérin, օգոստոսի 4, 1810[1][2], Andillac - հուլիսի 19, 1839[3][4][5][…], Andillac), ֆրանսիացի բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ազնվական ընտանիքում, 1832 թվականին միացել է աբբա Ֆելիստե Ռոբեր դե Լամենեյի քրիստոնեա-սոցիալիստական խմբին, հետագայում համագործակցել է կաթոլիկ պարբերականներում՝ «Revue Européenne» և «La France Catholique»: Այնուհետև շրջանից տեղափոխվել է Փարիզ։ Մահացել է թոքախտից։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1836 թվականին նա նախկինում գրված ամեն ինչ ոչնչացրել է։ Բացի բանաստեղծություններից և օրագրից, Գերենի գրչին են պատկանում մի քանի արձակ բանաստեղծություններ, դրանցից լավագույններն են համարվում «Կենտավրոսը» և «Բաքաոսուհին»։
Ժառանգություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերենի ստեղծագործությունները նրա մահից հետո հրատարակել է Ժորժ Սանդը «Revue des Deux Mondes» երկշաբաթյա ամսագրում։ Գերենի օգնականը եղել է նրա քույրը՝ Էժենի դը Գերենը։ Նրանց նամակագրությունը տպագրվել է 1862 թվականին Ժյուլ Բարբեյ դ’Օրևիլյիի կողմից։ Էժենի և Մորիս դը Գերենի մասին էսսեն պատկանում է անգլիացի բանաստեղծ և գրաքննադատ Մեթյու Առնոլդին, այն ընդգրկվել է նրա «Քննադատական ակնարկներ» ժողովածուում (1861)։ XX դարում Գերենին ուշադրություն դարձրեցին սիմվոլիստներ՝ Ռեմի դը Գուրմոնը, Կարլ Ժորիս Հյուիսմանսը։ «Կենտավրոսը» ռոմանտիկ արձակ բանաստեղծության լավագույն նմուշ է համարվում։ 1968 թվականին Ֆրանսիայում ստեղծվել է Էժենի և Մորիս դը Գարենի բարեկամների ընկերություն, որի հովանու ներքո հրատարակվում են նրանց գրվածքները, ինչպես նաև աշխատություններ նրանց մասին։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Babelio (ֆր.) — 2007.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k5765677h/f167
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barbano O.M. Giacomo Leopardi e Maurice de Guerin. Torino: Clausen, 1904
- Zyromski E. Maurice de Guerin. Paris: A. Colin, 1921
- Gourmont R.de. Promenades littéraires, V-e série. Paris: Mercure de France, 1923
- Jaloux Ed. L’esprit des livres, 1-e série. Paris: Plon, 1925
- Harcourt B. d'. En marge du romantisme. Maurice de Guérin et le poème en prose. Paris: Société d'éditions «Les belles lettres», 1932
- Decahors E. Maurice de Guérin; essai de biographie psychologique. Paris: Bloud & Gay, 1932
- Brooks V.W. The malady of the ideal; Obermann, Maurice de Guérin and Amiel. Philadelphia: University of Pennsylvania Press, 1947
- Renker A. La cité intérieure: Maurice de Guérin und Friedrich Hölderlin. Munchen: H. Post Presse, 1960
- Moreau P. Maurice de Guérin; ou, Les métamorphoses d’un centaure. Paris: Lettres modernes, 1965.
- Huet-Brichard M.-C. Maurice de Guérin: imaginaire et écriture. Paris: Lettres modernes, 1993
- Peyrade J. La vie au Cayla et dans la région au temps des Guérin, 1805—1848. Andillac: Amitié guérinienne, 1996
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս դը Գերեն» հոդվածին։ |
| ||||||||||||