Մորիս դե Բևեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մորիս դե Բևեր
Morris - Maurice De Bevere.jpg
Ի ծնեֆր.՝ Maurice De Bevere
ԿեղծանունMorris
Ծնվել էդեկտեմբերի 1, 1923(1923-12-01)[1][2][3][…]
ԾննդավայրԿորտրեյկ, Քորթրայք, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4]
Վախճանվել էհուլիսի 16, 2001(2001-07-16)[1][5][6][…] (77 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել, Բրյուսել, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա[7]
Մասնագիտությունկոմիքսների արտիստ, սցենարիստ և կինոռեժիսոր
ՈճՄարսինել դպրոց և ligne claire?
Ուշագրավ աշխատանքներՀաջողակ Լյուք
Պարգևներgrand prix de la ville d'Angoulême?
ստորագրություն
Morris signature.png
Maurice De Bevere Վիքիպահեստում

Մորիս դե Բևեր (դեկտեմբերի 1, 1923(1923-12-01)[1][2][3][…], Կորտրեյկ, Քորթրայք, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4] - հուլիսի 16, 2001(2001-07-16)[1][5][6][…], Բրյուսել, Բրյուսել, Բելգիա), առավել հայտնի որպես Մորիս, բելգիացի ծաղրանկարիչ, կոմիքս նկարիչ, պատկերազարդող, Լաքի Լյուքի (անգլ.՝ Lucky Luke) ստեղծողը, ամենավաճառված զավեշտական սերիաների շարք Ամերիկյան Վայրի Արևմուտքում, զենքի վաճառքի մասին։ Նա ոգեշնչված էր Դալտոն Գենգի (անգլ.՝ Dalton Gang) և այլ ավազակների արկածներով։ Այն վերջին 20 տարում լավագույն վաճառված սերիաների շարքից է, որը թարգմանվել է 23 լեզուներով և միջազգայնորեն տպագրվել։ Ավելի քան երկու տասնամյակ, նա սերիաներ ստեղծելիս համագործակցել է ֆրանսիացի գրող Ռենե Գոսցիննիի (անգլ.՝ René Goscinny) հետ։ Մորիսի գրական անունը իր անվան անգլիական տարբերակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բելգիայի Կորտրեյկ քաղաքում, Մորիս դե Բևերը հաճախել է շատ հայտնի Ջեսյուտ (անգլ.՝ Jesuit) քոլեջ Ալստում (անգլ.՝ Aalst)։ Նրա մաթեմատիկայի ուսուցիչը ասել էր նրա ծնողներին, որ երիտասարդը կյանքում երբեք հաջողության չի հասնի, որովհետև նա անցկացնում էր մաթեմատիկայի դասերը` նկարազարդելով մաթեմատիկայի գրքի էջերի եզրագծերը։

Մորիսն իր կարիերան սկսել է քոլեջում նկարելուց հետո, Քոմփեյն դը Աքտուալիտես (անգլ.՝ Compagnie Belge d'Actualités) (CBA) անիմացիոն ստուդիայում։ Այն փոքր և կարճ կյանք ունեցող բելգիական անիմացիոն ստուդիա էր, որտեղ նա հանդիպեց Պեյոյին (անգլ.՝ Peyo) և Անդրե Ֆրանկին (անգլ.՝ André Franquin[8]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը փակվել է։ Մորիսը աշխատել է որպես պատկերազարդող Het Laatste Nieuws համար և Le Moustique ֆրանսալեզու ամսագրերի համար, որը տպագրվում էր Դուպուիսի (անգլ.՝ Dupuis) կողմից։ Վերջին ամսագրի համար նա ստեղծել է ավելի քան 250 կազմ և բազմաթիվ այլ նկարազարդումներ, հիմնականում կինոյի աստղերի ծաղրանկարներ։ [8]

Մորիսը մահացել է 2001 թվականին, թոքային էմբոլիայի պատճառով։

Լաքի Լյուք

1946 թվականին Մորիսը ստեղծել է «Լաքի Լյուքը» (անգլ.՝ Lucky Luke ), Սփիրոու (անգլ.՝ Spirou) ամսագրի համար, ֆրանս-բելգիական ամսագիրը տպագրվել է Դուպուիսի (անգլ.՝ Dupuis) կողմից։ Լաքի Լյուքը միայնակ կովբոյ էր, ով ճանապարհորդում է Միացիալ Նահանգների Վայրի Արևմուտք, օգնելով կարիքավորներին, իր հավատարիմ ձիու Ջոլի Ջամփերի օգնությամբ։ Առաջին արկածը «Արիզոնա 1880» լույս է տեսել 1947 թվականին, տպագրված 7 դեկտեմբերի, 1946թվականին։ [9]

Մորիսը դարձավ ամսագրի գլխավոր նկարիչներից մեկը։ Նա այսպես կոչված «չորս հոգանոց բանդայի» մասնակիցներից մեկն էր, Ջիջիի, Անդրե Ֆրանքուինի և Ուիլի [8] հետ միասին։ Նա չէր աշխատել Ջիջիի ստուդիայում, ի տարբերություն մյուս երկուսի, բայց բոլոր չորսն էլ դարձան լավ ընկերներ, աջակցելով միմյանց գեղարվեստի մեջ։

1948 թվականին Մորիսը, Ջիջին և Ֆրանքունիը ճանապարհորդում են ԱՄՆ (Ուիլը դեռ երիտասարդ էր և պետք է մնար Բելգիայում)։ Նրանք ուզում էին ծանոթանալ երկրի հետ, տեսնել ինչ է մնացել Վայրի Արևմուտքում և հանդիպել ամերիկացի որոշ ծաղրանկարիչների։ Մորիսը՝ երեքից ամենաերկարը մնաց, վեց տարի։ Գտնվելով ԱՄՆ-ում ավելի քան վեց տարի Մորիսը հանդիպեց Ջեք Դեվիսին, Հարվեյ Կուրցմանին և օգնեց նրանց հիմնադրել «Մեդ» (անգլ.՝ Mad) ամսագիրը Էք Քոմիքսում(անգլ.՝ EC Comics) ։[10] ԱՄՆ-ում նա նաև հանդիպեց ֆրանսիացի ծաղրանկարիչ և գրող Ռենե Գոշչինիին (անգլ.՝ René Goscinny

Նրանք ստեղծեցին երկարատև համագործակցություն և Գոշչինին գրեց բոլոր «Լաքի Լյուքի» պատմությունները 1955 -ից մինչ իր մահը 1977 թվական։ 1950 ականներին Գոշչինին այնքան էլ հայտնի չէր, բայց նա դարձավ Եվրոպայի ամենահաջողակ զավեշտական պատմություններ գրողը, սկզբում «Լաքի Լյուքի», մի քանի տարի անց իր «Աստերիքս» շարքի շնորհիվ։ [8]

Այն ժամանակը, որը Մորիսն անցկացրեց ԱՄՆ-ում, իր զարգացման անբաժանելի մասը դարձավ, ոչ միայն որ նա համագործակցեց Գոշչինիի հետ, այլ նաև նրանով, որ նա հավաքեց շատ փաստաթղթեր իր հետագա աշխատանքների համար։ Նա նաև ծանոթացավ ժամանակի Հոլիվուդյան ֆիլմերին։ Հետագա տարիներին Մորիսը ներմուծեց շատ կինեմատիկական տեխնիկաներ իր կոմիքսներում, ինչպես օրինակ կանգնեցնել կադր և խոշոր պլանը։ Ուոլդ Դիսնեյի (անգլ.՝ Walt Disney) ոճը ազդեց նրա վրա, ինչը կարելի է տեսնել շատ կլոր տողերում,որոնք բնորոշ են «Լաքի Լյուքի» նախկին ալբոմներին։ [11] Իր կոմիքսների շատ կերպարներ հստակորեն կապված են ամերիկյան դերասանների հետ, ինչպիսիք են Ջեք Պելենսը, Գերի Քուփերը, Վ.Ս. Ֆիլդսը և Վիլլիամ Հարտը։ Նա նաև ծաղրանկարեց անսպասելի կերպարների, ինչպիսիք են Լուիզ դե Ֆունեսը և ֆրանսիացի երգիչ Սերգե Գեյնսբուրգը։[8]

«Լաքի Լյուքի» առաջին 31 արկածները տպագրվեցին Դուպուիսում (անգլ.՝ Dupuis)։ 1960 թվականին Մորիսը լքեց Դուպուիսը (անգլ.՝ Dupuis) և Սփիրոուն (անգլ.՝ Spirou) և գնաց Դարգաուդ (անգլ.՝ Dargaud) և Պայլոտ (անգլ.՝ Pilote) ամսագիր։ Այն հիմնել էր իր ընկեր և համագործակից Գոշչինին։

1984 թվականին Հանա Բարբերան ստեղծեց «Լաքի Լյուքի» 52 մուլտֆիլմերի սերիաներ, մեծացնելով սերիաների ժողովրդականությունը։ 1990 ականներին ևս 52 անիմացիոն մուլտֆիլմեր և երեք մարտաֆիլմեր հետևեցին դրանց։ Սերիաների հիման վրա ստեղծվեցին մի քանի տեսախաղեր, օրինակ Փլեյստեյշն և Գեյմ Բոյ Քոլորը։ «Լաքի Լյուքը» Եվրոպայում ամենավաճառված սերիաների շարքն էր, վաճառված ավելի քան 300 միլիոն օրինակով և հրատարակված ավելի քան 30 լեզուներով։ [8]

Ի տարբերություն իր ժամանակակիցների, Մորիսը երբեք չի աշխատել մի քանի սերիաների վրա։ Նա ստեղծել է բազմաթիվ նկարազարդումներ 40-ականների և 50-ականների պատմությունների մասին։ 90-ականներին նա ստեղծեց Ռանտանպլանը (անգլ.՝ Rantanplan), ի լրացում «Լաքի Լյուքի», գլխավոր դերում ամենա անխելք շունը արևմուտքում։

2005 թվականին Մորիսը Մեծագույն բելգիացիներ ֆրանսախոս համայնքում դասակարգվել է 79-րդ շարքում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Morris
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119509334 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 https://www.lambiek.net/artists/m/morris.htmLambiek, 1999.
  6. 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
  7. RKDartists
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 De Weyer, Geert (2005). "Morris". In België gestript, pp. 143-144. Tielt: Lannoo.
  9. BDoubliées։ «Spirou année 1946» 
  10. Morris biography on Lambiek Comiclopedia.
  11. Centre Belge de la Bande Dessinée, Brussels

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]