Մորիս դը Բրոյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մորիս դե Բրոյլից)
Մորիս դը Բրոյլ
ֆր.՝ Maurice de Broglie
Ծնվել էապրիլի 27, 1875(1875-04-27)[1][2][3][…]
Փարիզ[2][4]
Մահացել էհուլիսի 14, 1960(1960-07-14)[1][3][5][…] (85 տարեկան)
Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս, սպա և ծովագնաց
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[7]
Գործունեության ոլորտֆիզիկա[8], փորձարարական ֆիզիկա[9], Ռադիոակտիվություն[9], Իոնացնող ճառագայթում[9], ատոմային ֆիզիկա[9], Ռենտգենյան ճառագայթներ[9] և Ուլտրաձայն[9]
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ, seat 37 of the Académie française? և նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական ակադեմիա[10], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[11], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Ֆրանսիայի պատմության ընկերություն
Ալմա մատերՓարիզի Ստանիսլասի քոլեջ[10] և Նավալ դպրոց (1895)[11]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Գիտական ղեկավարՊոլ Լանժևեն
Եղել է գիտական ղեկավարAlexandre Henri Georges Dauvillier? և Henri Piatier?[12]
Հայտնի աշակերտներԼուի դը Բրոյլ[11]
Պարգևներ
ՀայրՎիկտոր դե Բրայլ
ՄայրPauline Célestine de La Forest d'Armaillé?
Ստորագրություն
Изображение автографа
 Maurice de Broglie Վիքիպահեստում

Լուի Ցեզար Վիկտոր Մորիս, Բրոլի 6-րդ հերցոգ, ավելի հայտնի է որպես Մորիս դը Բրոյլ (ֆր.՝ Louis-César-Victor-Maurice, 6ème duc de Broglie, Maurice de Broglie, ապրիլի 27, 1875(1875-04-27)[1][2][3][…], Փարիզ[2][4] - հուլիսի 14, 1960(1960-07-14)[1][3][5][…], Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի ֆիզիկոս-նորարար։

Հայտնի տեսաբան Լուի դը Բրոյլի ավագ եղբայրը։

Փարիզի գիտությունների ակադեմիայի (1924) և Ֆրանսիական ակադեմիայի (1934) անդամ։ Գիտական աշխատանքները նվիրված են ռենտգենյան ճառագայթման, ատոմային ֆիզիկային, միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների ֆիզիկային։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս դե Բրոյլը սերում է հայտնի արիստոկրատական Բրոյլի ընտանիքից, որի ներկայացուցիչները երկար տարիներ Ֆրանսիայում զբաղեցրել են քաղաքական և ռազմական պաշտոններ։ Մորիսը 5-րդ հերցոգ դե Բրոլիի և նապոլոնյան մարշալ Ֆիլիպ դե Պոլ Սեգյուրի թոռնուհու՝ Պոլինա դԱրամայի (ֆր.՝ Pauline d’Armaille) հինգ երեխաներից երկրորդն էր։ Փարիզի Ստանիսլավի քոլեջը[fr] փայլուն կերպով ավարտելուց հետո Մորիսը 1893 թվականին ընդունվեց Ծովային դպրոցը[fr], որտեղ սովորել է մինչև 1895 թվականը։ Հետագա մի քանի տարիներին նա ծառայել է Միջերկրական էսկադրայի նավերից մեկում որպես ծովային սպա։ Միաժամանակ ֆիզիկա է ուսումնասիրել Տուլոնի և Մարսելի համալսարաններում, որոնցից վերջինն ավարտել է 1900 թվականին՝ ստանալով գիտությունների լիցենցիատի աստիճան։ Մորիս դե Բրոյլը տեղադրել է առաջին անհաղորդալար ռադիոհաղորդիչը ֆրանսիական նավատորմի նավի վրա և ցանկանում էր իր ամբողջ ժամանակը տրամադրել գիտությանը, սակայն ընտանիքի անդամների ճնշման տակ ստիպված մնաց ծառայության մեջ։ Միայն 1904 թվականին՝ պապի մահից հետո, նա վերցրեց անժամկետ արձակուրդ և չորս տարի անց վերջնականապես անցավ թոշակի[18]։

Մորիս դե Բրոյլը ծառայությունը թողնելուց հետո Փարիզի աստղադիտարանում սպեկտոսկոպիա էր ուսումնասիրում Անրի Ալեքսանդր Դելանդրի ղեկավարությամբ։ Դրանցի բացի նա Փարիզի Շատոբրիանի փողոցում գտնվող իր տանը կազմակերպել էր փոքրիկ մասնավոր լաբորատորիա։ Այստեղ, ինչպես նաև Քոլեջ դե Ֆրասում Մորիսն ուսումնասիրում էր գազերի իոնացումը, լիցքավորված ատոմների, մոլեկուլների և փոշու ու ծխի առավել մեծ մասնիկների շարժումը, չափում էր էլեկտրոնի լիցքը։ Այս պրոբլեմատիկան հանդիսանում էր 1908 թվականին Մորիսի՝ Պոլ Լանժևանի ղեկավարությամբ պաշտպանած դիսերտացիայի թեման։ Մորիս դե Բրոյլն իր լաբորատորիայի ընդլայնումից հետո հնարավորություն ստացավ հրավիրելու մի շարք ուսանողների և աշխատակիցների իրեն հետաքրքրող հարցերի ուղղությամբ առավել ինտենսիվ աշխատելու համար[18][19]։

(1911) թվականի առաջին Սոլվեևյան կոնգրեսի մասնակիցները։ Մորիս դե Բրոյլը ձախից վեցերորդն է

1912 թվականին ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիայի հայտնագործումից հետո դը Բրոյլն սկսեց զբաղվել ռենտգենյան սպեկտրոսկոպիայով, որը նրա գործունեության հիմնական ուղղությունն էր։ Ուիլյամ Հենրի Բրեգից անկախ նա առաջարկեց օգտագործել պտտվող բյուրեղ ռենտգենյան սպեկտրների ուսումնասիրման համար, հայտնաբերեց «կիզակետման էֆեկտը» և այդ մեթոդի օգնությամբ ստացավ որոշ մետաղների որակյալ սպեկտրներ, բայց չէր նկատել այն օրինաչափությունը, որ մոտավորապես այդ նույն ժամանակ հայտնագործեց Հենրի Մոզլին[18]։ Պտտվող բյուրեղի մեթոդի հաջողությունը շատ դեպքերում անսպասելի էր, քանի որ գիտնականներից շատերին թվում էր, թե շրջադարձն ընդամենը կլղոզի մակերևույթից անդրադարձած ճառագայթների պատկերը։ Սակայն պարզվեց, որ բյուրեղի դանդաղ պտույտը (ժամում մի քանի աստիճան) թույլ է տալիս միմյանց նկատմամբ մի փոքր շրջված պատկերների մեծ քանակության հաշվին, սպեկտրներում բացառել մակերևույթի անհարթության պատճառով առաջացած պատահականությունները[20]։ Բացի դրանից դը Բրոյլը հայտնաբերեց ռենտգենյան ճառագայթումով մասնիկների իոնացումը[19] և Լուսասկավառակով սպեկտրոմետրի իոնացնող խցիկի փոխարինմամբ կառուցեց ռենտգենյան սպեկտրոգրաֆը[21]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Մորիս դե Բրոյլը՝ որպես ծովային լեյտենանտ, զբաղվեց սուզանավերի միջոցով ռադիոկապի պրոբլեմների հայտնաբերմամբ և վերացմամբ[19][18]։ Աշխատելով սկզբում Կամարգում, հետո Բորդոյի անլար միջազգային կապի կայանում՝ նա կարողացավ ահագին առաջ գնալ ռադիոազդանշանների մոդուլացման և դետեկտման համար տրիոդի կիրառողներից առաջինը լինելով։ Հետագայում նա զբաղվում էր հրետանային ձայնաչափությամբ, ինչպես նաև ծառայում էր որպես ֆրանսիական ռազմածովային կցորդ Բրիտանական ծովակալությունում[22]։

Պատերազմից հետո Ալեքսանդր Դովիյեի (ֆր.՝ Alexandre Dauvillier) և մնացած աշխատակիցների հետ Մորիս դե Բրոյլն ուսումնասիրում էր նյութի կառուցվածքի ռենտգենյան ճառագայթների կլանման սպեկտրներ քվանտային պատկերացումների լույսի ներքո։ Մասնավորապես, դեռ 1913 թվականին նա առաջին անգամ նկատեց ռենտգենյան ճառագայթման կլանման շերտերի սահմանները, որոնք միայն հետագայում ստացան ճշգրիտ մեկնաբանություններ[23][24], հետագայում հայտնաբերեց կլանման L-շերտի երրորդ սահմանը, մանրամասնորեն ուսումնասիրեց բազմաթիվ գծերի և այսպես կոչված «կորպուսկուլյար սպեկտրների» նուրբ կառուցվածքը, այսինքն ֆոտոէլեկտրոնների ռենտգենյան ճառագայթման ժամանակ արձակած սպեկտրները, սակայն հիասթափվեց ունեցած սարքավորումների զգայունության անբավարարության պատճառով[18][25]։ Այնուամենայնիվ, 1921 թվականին նրան հաջողվեց հաստատել, որ ֆոտոէլեկտրոնների սպեկտրի բոլոր առանձնահատկությունները ճշգրտորեն կրկնում են իրենց առաջացնող ռենտգենյան ճառագայթման սպեկտրները, ընդ որում ճառագայթման ընդհանուր էներգիան պետք է ամբողջությամբ տրվի անհատական էլեկտրոնին։ Այլ խոսքերով՝ ռենտգենյան ճառագայթներից ծնված երկրորդական էլեկտրոնների էներգիան, այդ ճառագայթները ծնող առաջնային էլեկտրոնների էներգիայից փոքր չէր, որը հանդիսանում էր էական պրոբլեմ՝ եթե էլեկտրամագնիսական ճառագայթումը ալիք է, ապա այն պետք է մարի միջավայրում տարածման ժամանակ։ Վերլուծելով ստացված արդյունքները դե Բրոյլը եկավ այն եզրահանգման, որ ռենտգենյան ճառագայթումը պետք է ունենա մասնիկային բնույթ կամ, ծայրահեղ դեպքում, նրա էներգիան պետք է ինչ- որ կերպ կուտակվի ալիքի մակերևույթին[26][27][28]:Այս ամենը էականորեն ազդեց Լուի դե Բրոյլի տեսակետների զարգացման վրա, ով ֆիզիկայով հետաքրքրվեց շնորհիվ մեծ եղբորը՝ դեռևս 1911 թվականից Մորիսը աշխատում էր Սոլվեևյան կոնգրեսում որպես քարտուղար և այնտեղ քննարկվող քվանտային ֆիզիկայի չլուծված պրոբլեմներով կարողացավ հետաքրքրել Լուիին։ 1920-ական թվականների սկզբներին կրտսեր դե Բրոյլը միացավ լաբարատորիայում ընթացող հետազոտություններին և դարձավ ատոմի ճեղքման և ճառագայթման բնույթի վերաբերյալ մի քանի աշխատանքների համահեղինակը[29]։ Ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի բնագավառում իր ձեռքբերումների համար Մորիս դե Բրոյլը (մենակ և եղբոր հետ միասին) մի քանի անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի[30]։

(1921) Սոլվեևյան երրորդ կոնգրեսի մասնակիցները։ Մորիս դե Բրոյլը երկրորդ շարքում աջից ծայրինն է

Նրա մասնավոր լաբորատորիայում ընթացող աշխատանքների շրջանակը կամաց-կամաց ընդլայնվում էր և ներառում իր մեջ նոր ուղղություններ՝ միջուկային և տիեզերական ճառագայթների ֆիզիկաներ։ Մորիս դե Բրոյլը Ֆրանսիայում առաջինը գործարկեց Վիլսոնի խցիկը, լաբարատորիայում տեղակայեց 300 կՎ լարումով Կոկրոֆտ-ւոլտոնի գեներատորը։ Վիլսոնի խցիկի և մեծ էլեկտամագնիսի օգնությամբ Ֆրանսիական գիտությունների ակադեմիայում նա հետազոտեց տիեզերական ճառագայթները և հայտնաբերեց, որ նրանք հիմնականում կազմված են դրականապես լիցքավորված մասնիկներից[19]։ Նեյտրոնի հայտնագործումից քիչ ավելի ուշ՝ 1932 թվականին, դը Բրոյլն իր աշխատակից Լուի Լեպրենս-Ռենգեյի[fr] հետ համատեղ անցկացրեց այդ մասնիկների ցրման և կլանման առաջին փորձերը և հայտնաբերեց, որ նոր ռադոն- բերիլիում աղբյուրից արձակված նեյտրոնները էֆեկտիվ կերպով կլանվում ու ցրվում են պարաֆինի կողմից, մինչդեռ կապարը փաստորեն թափանցիկ էր նրանց համար[31]:1942 թվականին, Ֆրեդերիկ Ժոլիո- Կյուրիի խնդրանքով, դե Բրոյլը փոխարինեց Պոլ Լանժևենին, որը ձերբակալվել էր օկուպացիոն իշխանությունների կողմից, ընդհանուր ֆիզիկայի կաֆեդրայի կառավարչի պաշտոնում մոտ երկու տարի Քոլեջ դե Ֆրանսում։ Նա ակտիվ գիտական գործունեությունը թողեց 1946 թվականին[32]։

Մորիս դե Բրոյլն ակտիվորեն մասնակցում էր ադմինիստրատիվ և կազմակերպական աշխատանքների, Ատոմային էներգիայի հանձնաժողովի աշխատանքին, Ծովային ակադեմիայի[fr] և Օվկիանոսագիտական ինստիտուտի[fr][18] անդամ էր։ Օգտագործելով իր ունեցած կապերը՝ գիտնականը ամեն կերպ օժանդակում էր իր լաբորատորիայում ստացված արդյունքների և այնտեղ մշակված սարքավորումների ներդրմանը արդյունաբերության մեջ․ նրա աշակերտներից շատերը խոշոր գործակալություններում խորհրդատու էին կամ աշխատում էին այնտեղ։ Այսչափ սերտ կապերը արդյունաբերական արտադրության մեջ բնութագրական չէր այն ժամանակվա Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի համար և թույլ էր տալիս չսահմանափակվել ընտանեկան միջոցներով ու լրացուցիչ ֆինանսավորում ստանալ հետազոտությունների համար[33][34]։ Մորիս դե Բրոյլի հանրահայտ աշակերտներից ու աշխատակիցներից են Ալեքսանդր Դովիյեն, Լուի դե Բրոյլը, Լուի Լեպրենս-Ռենգեն, Ժան Տիբոն(ֆր.՝ Jean Thibaud), Ժան-Ժակ Տրիյան[fr], Լյուկա ռենեն[fr], Լուի Կարտան[fr] և ուրիշ ֆրանսիական ֆիզիկոսներ[35]։ Կոլեգաների և աշակերտների հիշողությունների համաձայն՝ դե Բրոյլը լաբորատորիան ղեկավարում էր ոչ ավտորիտար կերպով և հարգանքով ու ուշադրությամբ էր վերաբերվում աշխատակիցներին։ Ինչպես գրում է Լեպրենս-Ռենգեն, դե Բրոյլը «չափից դուրս սիրալիր էր, նրա մեջ գոռոզություն չկար, նա անկաշկանդորեն էր վերաբերվում իր զրուցակցին, այնպես որ նրա մեջ տեսնում էինք իսկական գիտնականի խորաթափանցություն, սկզբունքային համեստություն, հաշվեկշռված դատողություն մարդկանց կամ իրադարձությունների վերաբերյալ, որոնք նա նկարագրում էր... էներգիայով լեցուն և խայթող հումորով»[նշում 1][32]:

1904 թվականից Մորիս դե Բրոյլը ամուսնացած էր Կամիլե Բերնու դե Ռոշետյեի (ֆր.՝ Camille Bernou de Rochetaillée, 1883-1966) հետ[36]։ Նրանց միակ աղջիկը մահացել էր 1911 թվականին վեցամյա հասակում[37]։ Մորիսի մահից հետո՝ 1906 թվականից, հորից նրան անցած հերցոգի տիտղոսը ժառանգեց Լուի դե Բրոյլը[38]։

Պարգևներ և անդամակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La théorie du rayonnement et les quanta: Rapports et discussions de la Reunion tenue à Bruxelles du 30 octobre au 3 novembre 1911, sous les auspices de M. E. Solvay (խմբ. M. de Broglie, P. Langevin (eds.)), Paris, «Gauthier-Villars», 1912։
  • De Broglie M., Les rayons X, Paris, «Gauthier-Villars», 1922։
  • De Broglie L., De Broglie M., Introduction à la physique des rayons X et , Paris, «Gauthier-Villars», 1928։
  • De Broglie M., Atomes, radioactivité, transmutations, Paris, «Flammarion», 1939։
  • De Broglie M., Les premieres congrès de physique Solvay et l'orientation de la physique depuis 1911, Paris, «Albin Michel», 1951։

Հիմնական գիտական Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De Broglie M. Sur un nouveau procédé permettant d’obtenir la photographie des spectres de raies des rayons de Röntgen // Comptes rendus de l'Académie des sciences. — Vol. 157. — P. 924—926. — P. 924—926.
  • De Broglie M. Sur un système de bandes d’absorption correspondant aux rayons L des spectres de rayons X des éléments, et sur l'importance des phénomenes d'absorption sélective en radiographie // Comptes rendus de l'Académie des sciences. — Vol. 162. — P. 352—354. — P. 352—354.
  • De Broglie M. Sur les spectres corpusculaires des éléments // Comptes rendus de l'Académie des sciences. — Vol. 172. — P. 274—275, 527—529. — P. 274—275, 527—529.
  • De Broglie M., De Broglie L. Sur le mode d'atome de Bohr et les spectres corpusculaires // Comptes rendus de l'Académie des sciences. — Vol. 172. — P. 746—748. — P. 746—748.
  • De Broglie M. Sur les spectres corpusculaires. Lois de l'émission photo-électrique pour les hautes fréquences // Comptes rendus de l'Académie des sciences. — Vol. 172. — P. 806—808. — P. 806—808.
  • De Broglie M., De Broglie L. Sur les spectres corpusculaires des éléments // Comptes rendus de l'Académie des sciences. — Vol. 173. — P. 939—941. — P. 939—941.
  • De Broglie M. Les phénoménes photo-électriques pour les rayons X et les spectres corpusculaires des éléments // Le Journal de Physique et Le Radium. — Vol. 2. — P. 265—287. — P. 265—287. — doi:10.1051/jphysrad:0192100209026500
  • De Broglie M., De Broglie L. Remarques sur les spectres corpusculaires et l'effet photo-électrique // Comptes rendus de l'Académie des sciences. — Vol. 175. — P. 1139—1141. — P. 1139—1141.
  • De Broglie M. La relation dans les phénomènes photo-électriques // Atomes et électrons: Rapports et décisions du Conseil de physique tenue à Bruxelles du ler au 6 avril 1921. — P. 80—130. — P. 80—130.
  • De Broglie M., Leprince-Ringuet L. Sur les neutrons du bore excité par l'émanation du radium // Comptes rendus de l'Académie des sciences. — Vol. 195. — P. 88—89. — P. 88—89.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «...extremely affable, with nothing of the haughty about him, he put the person with whom he was speaking at ease: you sensed in him the discretion, the fundamental modesty of the true scientist, a balanced judgment on events and on men that he described... with a cheerful, even caustic, humor.»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Annuaire prosopographique : la France savante
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  7. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  8. Académie française (ֆր.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. 10,0 10,1 Académie française (ֆր.)
  11. 11,0 11,1 11,2 11,3 Annuaire prosopographique : la France savante
  12. https://www.3af.fr/global/gene/link.php?doc_id=4106&fg=1
  13. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  14. https://www.sfpnet.fr/prix-x/grands-prix-de-la-sfp
  15. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 49.
  16. 16,0 16,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  17. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Weill-Brunschvicg & Heilbron, 1970
  19. 19,0 19,1 19,2 19,3 Wilson, 1961
  20. Heilbron, 1967, էջեր 457, 482—483
  21. 21,0 21,1 Храмов, 1983
  22. Wheaton, 2007, էջեր 47—48
  23. Heilbron, 1967, էջեր 461
  24. Lytle F. W. The EXAFS family tree: a personal history of the development of extended X-ray absorption fine structure // Journal of Synchrotron Radiation. — 1999. — Vol. 6. — P. 124. — doi:10.1107/S0909049599001260
  25. Jenkin J. G., Leckey R. C. G., Liesegang J. The development of x-ray photoelectron spectroscopy: 1900–1960 // Journal of Electron Spectroscopy and Related Phenomena. — 1977. — Vol. 12. — P. 14—16. — doi:10.1016/0368-2048(77)85065-2
  26. Wheaton B. R. The tiger and the shark: Empirical roots of wave-particle dualism. — N.Y.: Cambridge University Press, 1983. — P. 263—270.
  27. Wheaton, 2007, էջեր 53—54
  28. Nye, 1997, էջեր 411-412
  29. Nye, 1997, էջեր 405-406, 412
  30. Nye, 1997, էջ 414
  31. De Gregorio A. G. Neutron physics in the early 1930s // Historical Studies in the Physical and Biological Sciences. — 2005. — Vol. 35. — P. 296—297.
  32. 32,0 32,1 Nye, 1997, էջ 417
  33. Wheaton, 2007, էջ 50
  34. Nye, 1997, էջ 411
  35. Nye, 1997, էջեր 409-410
  36. Nye, 1997, էջ 404
  37. Nye, 1997, էջ 416
  38. Nye, 1997, էջեր 401, 417
  39. 39,0 39,1 Académie
  40. Nye, 1997, էջ 409
  41. РАН
  42. École

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Maurice de Broglie» (ֆրանսերեն). Académie française — Информация на сайте Французской академии. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  • «Louis César Victor Maurice de Broglie» (ֆրանսերեն). École navale — Информация на сайте Морской школы. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս դը Բրոյլ» հոդվածին։