Մորիս Չիկս
Մորիս Չիկս Maurice Cheeks | ||
Մորիս Չիկսը 2011 թվականին | ||
Ակումբ | Օկլահոմա Սիթի Թանդեր | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | Գլխավոր մարզչի օգնական | |
Ի ծնե տրված անունը | Մորիս Էդվարդ Չիկս Maurice Edward Cheeks | |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1956 (68 տարեկան) | |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,85 մ | |
Քաշ | 82 կգ | |
Դպրոց | Դուսեյբլ (Չիկագո, Իլինոյս) | |
համալսարան | Արմ. Տեխաս (1974—1978) | |
Դրաֆթի տարի | 1978 / ռաունդ` 2 / ընտր.` 36-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ֆիլադելֆիա-76 | |
Կարիերա սկիզբ | 1978 թվական | |
Կարիերա ավարտ | 1993 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
Որպես խաղացող
Որպես մարզիչ
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Մորիս Էդվարդ Չիկս (անգլ.՝ Maurice Edward Cheeks, սեպտեմբերի 8, 1956, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ, այժմ աշխատում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Օկլահոմա Սիթի Թանդեր» ակումբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։ 2018 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիս Չիկսը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 8-ին Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, սովորել է Դուսեյբլի դպրոցում, որում հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է խաղարկողի դիրքում։ Սովորել է Արևմտյան Տեխասի համալսարանում։ 1978 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆիլադելֆիա-76» ակումբի կողմից՝ 36-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Սան Անտոնիո Սփըրս», «Նյու Յորք Նիքս», «Ատլանտա Հոքս» և «Նյու Ջերսի Նեթս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 14 մրցաշրջան։ 1982-83 թվականների մրցաշրջանին Չիկսը Ֆիլադելֆիայի կազմում դարձել է NBA չեմպիոն։ Չորս անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1983 և 1986-1988)։ Չորս անգամ ընգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի կազմում (1983-1986), ինչպես նաև մեկ անգամ NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում (1987)։ 1986 թվականին Չիկսը դարձել է NBA պարբերական առաջնության հարթակի վրա անցկացրած րոպեների առաջնորդ։ «Սևնթի Սիքսերս»-ում նրա կողմից անմահացված է 10-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 1101 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 12195 միավոր (11,1 մ/խ), կատարել 3088 անդրադարձ, 7392 փոխանցում, 2310 խլում և 294 բլոկշոտ։
Մարզչի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողի կարիերայի ավարտից հետո մարզել է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս», «Ֆիլադելֆիա-76» և «Օկլահոմա Սիթի Թանդեր» (օգնական) ակումբները։ 2013 թվականի հունիսի 10-ին դարձել է «Դետրոյթ Փիստոնս» ակումբի գլխավոր մարզիչը[1], իսկ 2014 թվականի փետրվարի 4-ին հեռացվել է այդ պաշտոնից, իսկ գլխավոր մարզչի ժամանակավոր պարտակունությունները կատարել է նրա օգնական Ջոն Լոյերը[2]։
NBA կարիերայի ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
† | NBA չեմպիոն |
Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1978-79 | Ֆիլադելֆիա | 82 | – | 29.4 | .510 | – | .721 | 3.1 | 5.3 | 2.1 | 0.1 | 8.4 |
1979-80 | Ֆիլադելֆիա | 79 | – | 33.2 | .540 | .444 | .779 | 3.5 | 7.0 | 2.3 | 0.4 | 11.4 |
1980-81 | Ֆիլադելֆիա | 81 | – | 29.8 | .534 | .375 | .787 | 3.0 | 6.9 | 2.4 | 0.5 | 9.4 |
1981-82 | Ֆիլադելֆիա | 79 | 79 | 31.6 | .521 | .273 | .777 | 3.1 | 8.4 | 2.6 | 0.4 | 11.2 |
1982-83† | Ֆիլադելֆիա | 79 | 79 | 31.2 | .542 | .167 | .754 | 2.6 | 6.9 | 2.3 | 0.4 | 12.5 |
1983-84 | Ֆիլադելֆիա | 75 | 75 | 33.3 | .550 | .400 | .733 | 2.7 | 6.4 | 2.3 | 0.3 | 12.7 |
1984-85 | Ֆիլադելֆիա | 78 | 78 | 33.5 | .570 | .231 | .879 | 2.8 | 6.4 | 2.2 | 0.3 | 13.1 |
1985-86 | Ֆիլադելֆիա | 82 | 82 | 39.9 | .537 | .235 | .842 | 2.9 | 9.2 | 2.5 | 0.3 | 15.4 |
1986-87 | Ֆիլադելֆիա | 68 | 68 | 38.6 | .527 | .235 | .777 | 3.2 | 7.9 | 2.6 | 0.2 | 15.6 |
1987-88 | Ֆիլադելֆիա | 79 | 79 | 36.3 | .495 | .136 | .825 | 3.2 | 8.0 | 2.1 | 0.3 | 13.7 |
1988-89 | Ֆիլադելֆիա | 71 | 70 | 32.4 | .483 | .077 | .774 | 2.6 | 7.8 | 1.5 | 0.2 | 11.6 |
1989-90 | Սան Անտոնիո | 50 | 49 | 35.3 | .478 | .111 | .832 | 3.3 | 6.0 | 1.6 | 0.1 | 10.9 |
1989-90 | Նյու Յորք | 31 | 13 | 24.3 | .579 | .429 | .877 | 2.4 | 4.9 | 1.4 | 0.2 | 7.9 |
1990-91 | Նյու Յորք | 76 | 64 | 28.3 | .499 | .250 | .814 | 2.3 | 5.7 | 1.7 | 0.1 | 7.8 |
1991-92 | Ատլանտա | 56 | 0 | 19.4 | .462 | .500 | .605 | 1.7 | 3.3 | 1.5 | 0.0 | 4.6 |
1992-93 | Նյու Ջերսի | 35 | 0 | 14.6 | .548 | .000 | .889 | 1.2 | 3.1 | 0.9 | 0.1 | 3.6 |
Կարիերա | 1101 | 736 | 31.6 | .523 | .255 | .793 | 2.8 | 6.7 | 2.1 | 0.3 | 11.1 | |
Բոլոր աստղեր | 4 | 1 | 11.0 | .438 | – | 1.000 | 0.8 | 1.0 | 0.8 | 0.0 | 4.0 |
Փլեյ օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1979 | Ֆիլադելֆիա | 9 | – | 36.7 | .545 | – | .661 | 3.9 | 7.0 | 4.1 | 0.4 | 18.8 |
1980 | Ֆիլադելֆիա | 18 | – | 37.5 | .511 | .200 | .707 | 4.1 | 6.2 | 2.5 | 0.2 | 11.6 |
1981 | Ֆիլադելֆիա | 16 | – | 32.1 | .544 | .000 | .762 | 3.2 | 7.3 | 2.5 | 0.8 | 10.5 |
1982 | Ֆիլադելֆիա | 21 | – | 36.4 | .472 | .111 | .769 | 3.0 | 8.2 | 2.3 | 0.3 | 14.3 |
1983† | Ֆիլադելֆիա | 13 | – | 37.2 | .503 | .500 | .703 | 3.0 | 7.0 | 2.0 | 0.2 | 16.3 |
1984 | Ֆիլադելֆիա | 5 | – | 34.2 | .522 | .000 | .867 | 2.4 | 3.8 | 2.6 | 0.0 | 16.6 |
1985 | Ֆիլադելֆիա | 13 | 13 | 37.2 | .529 | .000 | .857 | 3.5 | 5.2 | 2.4 | 0.4 | 15.2 |
1986 | Ֆիլադելֆիա | 12 | 12 | 43.3 | .516 | .000 | .849 | 4.7 | 7.1 | 1.1 | 0.3 | 20.8 |
1987 | Ֆիլադելֆիա | 5 | 5 | 42.0 | .530 | .000 | .857 | 2.6 | 8.8 | 1.8 | 0.8 | 17.6 |
1989 | Ֆիլադելֆիա | 3 | 3 | 42.7 | .512 | .000 | .846 | 3.7 | 13.0 | 2.3 | 0.3 | 17.7 |
1990 | Նյու Յորք | 10 | 10 | 38.8 | .481 | .000 | .903 | 3.9 | 8.5 | 1.7 | 0.2 | 12.8 |
1991 | Նյու Յորք | 3 | 3 | 33.7 | .609 | .333 | .500 | 3.0 | 5.3 | 1.0 | 0.3 | 10.0 |
1993 | Նյու Ջերսի | 5 | 0 | 16.4 | .478 | – | .000 | 1.2 | 2.8 | 1.2 | 0.2 | 4.4 |
Կարիերա | 133 | 46 | 36.5 | .512 | .098 | .777 | 3.4 | 6.9 | 2.2 | 0.3 | 14.4 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Detroit Pistons Name Maurice Cheeks Head Coach». nba.com (անգլերեն). NBA Media Ventures, LLC. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Detroit Pistons Relieve Maurice Cheeks of Head Coaching Duties». nba.com (անգլերեն). NBA Media Ventures, LLC. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը NBA.com կայքում(անգլ.)
- Մարզչի կարիերան Basketball-Reference.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Չիկս» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1956 ծնունդներ
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Բրուքլին Նեթսի բասկետբոլիստներ
- Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի բասկետբոլիստներ
- Նյու Յորք Նիքսի բասկետբոլիստներ
- Սան Անտոնիո Սփըրսի բասկետբոլիստներ
- Ատլանտա Հոքսի բասկետբոլիստներ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ
- Ամերիկացի բասկետբոլային մարզիչներ
- Դետրոյթ Փիստոնսի մարզիչներ