Մորիս Շևալյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մորիս Շեվալյեից)
Մորիս Շևալյե
ֆր.՝ Maurice Chevalier
Ծնվել էսեպտեմբերի 12, 1888(1888-09-12)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4]
Մահացել էհունվարի 1, 1972(1972-01-01)[4][1][5][…] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4][6]
ԳերեզմանCemetery of Marnes-la-Coquette
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, երգիչ, երաժիշտ, պարող, թատրոնի դերասան, կինոդերասան, երգերի հեղինակ և Շանսոնիե
Ժանրերcafé-chantant? և Մյուզիք-հոլլ
Ամուսին(ներ)Yvonne Vallée? և Nita Raya?
Պարգևներ և մրցանակներ

Մորիս Շևալյե (ֆրանս.՝ Maurice Chevalier, ամբողջ անունը՝ Մորիս Օգյուստ Շևալյե (Maurice Auguste Chevalier), սեպտեմբերի 12, 1888(1888-09-12)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - հունվարի 1, 1972(1972-01-01)[4][1][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4][6]), ֆրանսիական էստրադայի երգիչ, պարող և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Շևալյեն ծնվել է Փարիզում՝ 1888 թվականին։ Հայրը ֆրանսիացի էր, ներկարար, իսկ մայրը՝ բելգիացի[9]։ Ընտանիքի չորս երեխաներից Մորիսն ամենակրտսերն էր։ Նա դեռ փոքր էր, երբ հարբեցողությամբ զբաղվող հայրը լքեց ընտանիքը։ Պատանի տարիքում կատարելով տարաբնույթ աշխատանքներ, 1901 թվականին նա սկսեց անվճար երգել սրճարանում։ Ի վերջո, տեսնելով նրա ելույթները, նրան առաջարկում են հանդես գալ տեղի մյուզիք-հոլլերում։ 1909 թվականից նա ելույթ էր ունենում Ֆրանսիայում հայտնի երգչուհի Ֆրեհելի հետ, սակայն 1911 թվականից հետո, նա Փարիզի Ֆոլլի-Բերժերում, որպես զուգընկեր հանդես էր գալիս երգչուհի և դերասանուհի Միստենգետի հետ[10]։

1912-1918 թվականներին Մորիս Շևալյեն խաղացել է օպերետի թատրոնում, իսկ հետագայում հանդես էր գալիս որպես շանսոնիե։ 1920-ական թվականների վերջում նա արդեն իսկ մեծ համբավ էր ձեռք բերել։ Ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է Բրոդվեյի շոուներում։ Նրա բեմական կերպարի անբաժանելի մասն էին կազմում սմոքինգ տիպի կոստյումը, թիթեռնիկ-փողկապը և «կանոտյե» կոչվող ծղոտե գլխարկը։ 1940-1944 թվականներին, երբ Ֆրանսիան օկուպացված էր, նա ելույթներ էր ունենում Փարիզում և Գերմանիայում գտնվող ֆրանսիացի ռազմագերիների համար։

Մորիս Շևալյեն կինոյում նկարահանվել է 1908 թվականից, իսկ հոլիվուդյան ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է 1930 թվականից։ Նրա առավել հայտնի երգերից էին «Livin' in the Sunlight, Lovin' in the Moonlight», «Valentine», «Louise», «Mimi» և «Thank Heaven for Little Girls» երգերը, որոնք հիմնականում տարածում էին գտնում իր ֆիլմերի շնորհիվ։ Հատկանշական է Ռուբեն Մամուլյանի «Սիրիր ինձ այսօր» (1932 թ.) կինոնկարը, որտեղ Մորիս Շևալյեն նկարահանվել էր Ջանեթ Մակդոնալդի հետ միասին։ Կինոնկարը համարվում է բոլոր ժամանակների լավագույն մյուզիքլներից մեկը[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1927-1933 թվականներին Մորիս Շևալյեն ամուսնացած էր դերասանուհի Իվոն Վալլիի հետ, իսկ 1937-1946 թվականներին՝ պարուհի և երգչուհի Նիտա Ռայայի հետ։

Մորիս Շևալյեն մահացել է 1972 թվականին՝ երիկամային անբավարարությունից[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1908 Չափազանց դյուրահավատը Trop crédules -
1911 Նորապսակը, որ ստիպում էր սպասել իրեն Une mariée qui se fait attendre -
1912 Գլխապտույտ վալս La valse renversante -
1917 Աշխարհիկ երեկույթ Une soirée mondaine -
1923 Գոնզագո Gonzague Մորիս, Գոնզագո
1923 Անպիտան տղան Le mauvais garçon -
1923 Ջիմ Բունը բռնցքամարտիկ Jim Bougne, boxeur Մորիս
1923 Սովորույթի համաձայն Par habitude -
1923 Տուրուդմփոց Լուրսին փողոցում L'affaire de la rue de Lourcine -
1929 Փարիզի անմեղները Innocents of Paris Մորիս Մառնի
1929 Սիրո շքերթ The Love Parade կոմս Ալֆրեդ Ռենե
1930 Բանակային շքերթ Paramount on Parade -
1930 Մեծ լճակ La grande mare Պիեռ Միրանդա
1930 Փլեյբոյը Փարիզից Playboy of Paris Ալբերտ Լորիֆլե
1930 Փոքրիկ սրճարանը Le petit café Ալբերտ Լորիֆլե
1931 Գողացված զարդեր The Stolen Jools կամեո
1931 Ժպտացող լեյտենանտը The Smiling Lieutenant Նիկի
1931 Մեկ ժամ՝ քեզ հետ One Hour with You Անդրե Բերտյե
1932 Սիրիր ինձ այսօր Love Me Tonight Մորիս
1933 Հեքիաթ գիշերով A Bedtime Story Ռենե
1933 Սիրո էքսկուրսավարը L'amour guide Ֆրանսուա
1934 Ուրախ այրին The Merry Widow արքայազն Դանիլո
1935 Ֆոլլի Բերժեր Folies Bergère de Paris -
1935 Մարդը Ֆոլլի Բերժերից L'homme des Folies Bergère բարոն Կասինի
1936 Սիրելի թափառաշրջիկ The Beloved Vagabond -
1936 Ժպիտով Avec le sourire Վիկտոր
1936 Օրվա հերոսը L'homme du jour Ալֆրեդ, կամեո
1938 Զարմացրեք նորություններով Break the News Ֆրանսուա Վերյե
1939 Ծուղակ Pièges Ռոբերտ
1947 Լռությունը ոսկի է Le silence est d'or մսյո Էմիլ
1949 Արքան Le roi արքա
1950 Միայն ես Ma pomme Մորիս
1954 Սիրո հարյուր տարին Cento anni d'amore Մասիմո
1954 Ես յոթ դուստր ունեի J'avais sept filles -
1957 Սերը կեսօրից հետո Love in the Afternoon Կլոդ Շավես
1958 Ժիժի Gigi Օնորե Լաշալ
1959 Հաշվիր քո օրհնանքները Count Your Blessings -
1960 Կանկան Can-Can -
1960 Խայտառակության շնչառությունը A Breath of Scandal արքայազն Ֆիլիպ
1960 Մեքսիկացին Հոլիվուդում Pepe Մորիս Շևալյե
1961 Ֆաննի Fanny -
1962 Ջեսիկա Jessica հայր
1962 Նավաբեկությունից տուժվածների որոնումները In Search of the Castaways Պագանել
1963 Սիրո նոր տեսակ A New Kind of Love Մորիս Շևալյե
1964 Ավելի լավ է հարուստ լինեմ I'd Rather Be Rich -
1964 Տագնապալից կոճակ Panic Button Ֆիլիպ Ֆոնտեյն
1967 Կապիկներ, հեռացեք Monkeys, Go Home! հայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Шевалье Морис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=09&OTDDay=12&OTDYear=2006
  6. 6,0 6,1 6,2 http://www.encyclopedia.com/topic/Paris.aspx
  7. Academy Awards Database
  8. https://d23.com/walt-disney-legend/maurice-chevalier/
  9. «Artiste».
  10. Музыкальная энциклопедия. / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1982. — 1008 с.
  11. History of Musical Film 1930s: Part I "Hip, Hooray and Ballyhoo" by John Kenrick
  12. «Maurice Chevalier Dead; Singer and Actor Was 83». The New York Times. 1972 թ․ փետրվարի 14.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Շևալյե» հոդվածին։