Մորիս Կալլեն
Մորիս Կալլեն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1866[1][2] |
Ծննդավայր | Սենտ-Ջոնս, Newfoundland Colony |
Վախճանվել է | մարտի 28, 1934[1][3] (67 տարեկան) |
Մահվան վայր | Շամբլի, La Vallée-du-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[4] |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Լանդշաֆտ և Ծովանկար |
Աշակերտներ | Չարլզ Ուոլթեր Սիմփսոն |
Maurice Galbraith Cullen Վիքիպահեստում |
Մորիս Կալլեն (անգլ.՝ Maurice Galbraith Cullen, հունիսի 6, 1866[1][2], Սենտ-Ջոնս, Newfoundland Colony - մարտի 28, 1934[1][3], Շամբլի, La Vallée-du-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[4]), կանադացի բնանկարիչ, նկարել է իմպրեսիոնիզմի ոճով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիս Կալլենը ծնվել է Նյուֆաունդլենդ կղզում, Սենտ-Ջոնս քաղաքում։ 1870 թվականին Կալլեն ընտանիքի հետ տեղափոխվում է Մոնրեալ, որտեղ սկսում է գեղարվեստական կրթություն ստանալ Մոնրեալի գեղարվեստա-արդյունաբերական խորհրդին կից գեղարվեստի դպրոցում, քանդակագործ Լուի Ֆիլիպ Էբերի մոտ։ Ինչպես իր սերնդի շատ նկարիչներ, նա տեղափոխվեց Փարիզ գեղարվեստական կրթությունը շարունակելու համար։ 1889 թվականին Փարիզ գալուց հետո նա սովորել է Գեղարվեստի դպրոցում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել ակադեմիական ուղղության ֆրանսիացի նկարիչներ Ժան Լեոն Ժերոմը և Էլի Դելոնեն։ Բայց երբ Կալլենը 1985 թվականին վերադարձավ Մոնրեալ, նա արդեն դավանում էր ֆրանսիական իմպրեսիոնիզմի սկզբունքներին։
Բնանկարի ժանրում աշխատելով, նա ժամանակի ընթացքում դարձավ Մոնրեալի իսկական տարեգիր։ Նրա մոտ հատկապես հաջող էր ստացվում մթնշաղի և գիշերային տեսարանները, մշտապես շողշողացող լույսերով։ Կալլենի մոտ հրաշալի էին ստացվում նաև ձմռային բնանկարները, նա ձյունածածկ Կանդայի մեծ նկարիչներից մեկն էր։ Ինչպես իր գործընկեր և ընկեր Ջեյմս Ուիլսոն Մորրիսը, Մորիս Կալլենը ժամանակի ընթացքում դարձավ կանադական արվեստի գլխավոր գործող դեմքերից մեկը։
Նա ռոմանտիկ տաղանդ ուներ, նրան հաջողվում էր «որսալ» լույսը և տրամադրությունը։ Նրա որոշ ստեղծագործությունների վրա ազդեցություն է ունեցել Ուիլյամ Բլեյր Բրյուսը, ում մոտ Գրյոզում, 1892-1894 թվականներին հաճախակի էր լինում Կալլենը։
Կալլենն իր հերթին ազդել է իր շատ աշակերտների վրա, երբ երկար տարիներ դասավանդում էր Մոնրեալի գեղարվեստի ընկերությունում[5]։ Նա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Սյուզոր Կոտեի վրա, որի արվեստանոցը գտնվում էր նույն շենքում, որտեղ Մորիս Կալլենի ստուդիան էր[6]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]L'Art français ցուցասրահը ներկայացրել է Կալլենի ստեղծագործությունները[7]։ 2009 թվականի հունվարի 31-ից ապրիլի 19-ը Վանկուվեր գեղարվեստի պատկերասրահում ներկայացվել է «Կանադական իմպրեսիոնիզմի լեգենդները. երեք ցուցադրություն» ցուցահանդեսը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պարգև[8]
- 1944 թվականին ներառվել է Կանադայի ազգային պատմական նշանակություն ունեցող անձանց ցանկում[9]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Davis, Ann (1992). The Logic of Ecstasy: Canadian Mystical Painting, 1920–1940. Toronto: University of Toronto Press. ISBN 9780802059161; ISBN 9780802068613; OCLC 26256269
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գետի վտակ (1905), Կանադայի ազգային պատկերասրահ
-
Մաքսային նավահանգիստ, Վենետիկ (1897), Կանադայի ազգային պատկերասրահ
-
«Ծովային մակընթացություն, Le Pouldu, Bretagne (1901)», Քվեբեկի գեղարվեստի ազգային թանգարան
-
Ձյան տեղում, Լակ Տրեմբլանտ (1922), մասնավոր հավաքածու
-
Ice Breaking, L'Assomption, (ca 1914), Կանադայի ազգային պատկերասրահ
-
Ile d'Orleans landscape, Քաղաքակրթությունների թանգարան, Քվեբեկ
-
«Անմարդկային երկիր (Douai plain, Ֆրանսիա) (1920)», Կանադայի ռազմական թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Maurice Galbraith Cullen (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Paikowsky S. Cullen, Maurice // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T020598
- ↑ 3,0 3,1 3,2 répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ «The Canadian Encyclopedia — Maurice Galbraith Cullen». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ ГОРИЗОНТЫ. Пейзаж в русской и канадской живописи (1860-1940) - Морис Голбрайт Каллен(չաշխատող հղում)
- ↑ Vie des arts, printemps 1963, n°30, p.40, "Galerie L'Art français, 370 ouest, rue Laurier: Brymner" http://www.erudit.org/feuilletage/index.html?va1081917.va1205271@56 Արխիվացված 2014-04-26 Wayback Machine
- ↑ «Members since 1880». Royal Canadian Academy of Arts. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Maurice Galbraith Cullen National Historic Person». Parks Canada. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Կալլեն» հոդվածին։ |
|