Մորիս Էսթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիս Էսթև
ֆր.՝ Maurice Estève
Ծնվել էմայիսի 2, 1904(1904-05-02)[1][2][3][…]
ԾննդավայրCulan
Վախճանվել էհունիսի 29, 2001(2001-06-29)[4][5][6] (97 տարեկան)
Մահվան վայրCulan
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ, գծանկարիչ և գծանկարիչ
ստորագրություն
Изображение автографа
 Maurice Estève Վիքիպահեստում

Մորիս Էսթև (ֆր.՝ Maurice Estève, մայիսի 2, 1904(1904-05-02)[1][2][3][…], Culan - հունիսի 29, 2001(2001-06-29)[4][5][6], Culan), Փարիզի դպրոցի ֆրանսիացի նկարիչ։

Կենսագրություն և ստեղծագործական գործունեություն։ Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուլանի ամրոց

1913 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Հիացած էր Լուվրով, հատկապես՝ Ուչելլոյի (Սան Ռոմանոյի ճակատամարտ), Կուրբեի, Դելակրուայի, Շարդենի նկարներով։ Նա սկսել է ինքնուրույն ստեղծագործել 1915 թվականին։ Աշխատել է տպարանում, կահույքագործի արհեստանոցում, երեկոները սովորել է նկարել։ 1919 թվականին Մորիս Էսթևն իր համար բացահայտել է Սեզանին։ 1923 թվականին Բարսելոնայում աշխատել է գործվող նկարների արհեստանոցում։ Վերադառնալով Փարիզ՝ ընդունվել է Կոլարոսի մասնավոր ակադեմիա։ 1927 թվականին նրա գործերում զգացվում էրսյուրռեալիզմի ազդեցությունը, ամենից առաջ՝ Ջորջո դե Կիրիկոյի գեղանկարչության։ Էսթևի աշխատանքների առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1930 թվականին։ Նա տարվել է կինոյով և բեմանկարչությամբ։ 1930-ական թվականների երկրորդ կեսին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ազդեցությամբ՝ ունեցել է էքսպրեսիոնիզմով տարվելու շրջան։ Բրաքի առաջարկով 1936 թվականին Մատիսի, Պիկասսոյի, Գրիսի և Լեժեի հետ Ստոկհոլմում մասնակցել է խմբակային ցուցահանդեսի։ 1937 թվականին աշխատել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում՝ Ռոբեր Դելյոնեի և Սոնյա Դելոնեի հետ ձևավորելով ավիացիայի և երկաթուղային հաղորդակցության տաղավարները։

Պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ, զորացրվել է 1940 թվականին։ 1942-1943 թվականներին մի քանի անգամ ցուցադրվել է Բազենի, Գիշայի, Մենեսեի, Լյո Մոալի հետ։ 1942-1949 թվականներին պայմանագիր է կապել Փարիզի Լուի Կարե պատկերասրահի հետ։ 1945 թվականին այդտեղ է անցկացվել Բազենի, Էսթևի, Լապիկի մեծ ցուցահանդեսը, որի կատալոգի ներածական հոդվածները գրել են պոետներ Անդրե Ֆերնոն, Ժան Լեսկյուրը և Ժան Տարդյոն։ 1956 թվականին Պիեռ Ֆրանկաստելը Էսթևի մասին մենագրություն է հրատարակել։

Էսթևը, գեղանկարչության հետ զուգահեռ, զբաղվել է նաև գծանկարչությամբ, վիտրաժի և գոբելենի արվեստով։ 1955 թվականին նա վերադարձել է հայրենի Կյուլան, որտեղ էլ մահացել է։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին արժանացել է Ազգային գեղարվեստի մեծ մրցանակի։ 1986 թվականին Ֆրանսիայի փոստը թողարկեց հինգ ֆրանկի նամականիշ՝ Էսթևի աշխատանքներից մեկի՝ Skibet-ի վերարտադրմամբ։ 1987 թվականին Բուրժում բացվել է նկարչի թանգարանը։ 1989 և 1997 թվականներին նրա հավաքածուն զգալիորեն համալրվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Maurice Estève (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Maurice EstèveOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. RKDartists (նիդերլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Francastel P. Estève. Paris: Éditions Galanis, 1956
  • Hommage à Estève. Paris: Édition Société internationale d'art du XXe siècle, 1975
  • Harambourg L. Maurice Estève/ Harambourg L. L'École de Paris 1945-1965, Dictionnaire des peintres. Neuchâtel: Ides et Calendes, 1993
  • Prudhomme-Estève M., Maillard R. Catalogue raisonné de l'œuvre peint de Maurice Estève. Neuchâtel: Ides et Calendes, 1995

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]