Մորիս Բերգ
Մորիս Բերգ անգլ.՝ Moe Berg | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 2, 1902 |
Ծննդավայր | Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2][3] |
Մահացել է | մայիսի 29, 1972 (70 տարեկան) կամ մայիսի 30, 1972[4] (70 տարեկան) |
Մահվան վայր | Belleville, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5] |
Գերեզման | Սկոպուս լեռ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն[6] |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Barringer Academy of the Arts & Humanities? |
Մասնագիտություն | բեյսբոլիստ և հետախույզ |
Աշխատավայր | Ռազմավարական ծառայությունների գրասենյակ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մորիս «Մո» Բերգ (մարտի 2, 1902, Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2][3] - մայիսի 29, 1972 կամ մայիսի 30, 1972[4], Belleville, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]), ամերիկացի բեյսբոլիստ-քեթչեր, Բեյսբոլի բարձրագույն լիգայի մարզիչ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դարձել է Ռազմավարական ծառայությունների վարչության լրտես։ 1933 թվականին դարձել է Ամերիկյան լիգայի չեմպիոն։ Չնայած որ հանդես է եկել բարձրագույն լիգայի 15 մրցաշրջաններում, խաղալով Ամերիկյան լիգայի 4 թիմերում։ Բերգը մշտապես եղել է միջին որակի խաղացող, որը, որպես կանոն, մշտապես օգտագործվել է որպես պահեստային քեթչեր։ Նրան հաճախ անվանել են «բեյսբոլի ամենախելացի տղա»[8]։ Բեյսբոլիստ Քեյսի Սթենգելը մի անգամ Բերգին անվանել է «ամենատարօրինակ մարդը, որը երբևէ խաղացել է բեյսբոլ»[9]։
Բերգն սովորել է Փրինսթոնի համալսարանում և Կոլումբիայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Բերգը խոսել է մի քանի լեզուներով և օրվա ընթացքում մշտապես կարդացել մինչև 10 թերթ։ Նրա հեղինակությունը պայմանավորված է եղել «Information, please!» ռադիովիկտորինայի ժամանակ հաջողությամբ հանդես գալով, որտեղ նա պատասխանել հունական և լատինական ծագմամբ անունների և բառերի ստուգաբանության, Եվրոպայի և Հեռավոր Արևելքի պատմական իրադարձությունների, ինչպես նաև ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցերին[10]։
ԱՄՆ կառավարության լրտեսի կարգավիճակում մեկնել է Հարավսլավիա՝ Դիմադրության շարժման խմբերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, որոնց աջակցության հարցը դիտարկում էր ԱՄՆ կառավարությունը։ Այնուհետ նա ուղարկվել է Իտալիա, որտեղ հանդիպել է մի շարք գիտնականների հետ, այդ թվում հայտնի մեխանիկ Անտոնիո Ֆերիի և ֆիզիկոսների հետ, որոնք աշխատում էին Գերմանական միջուկային ծրագրում։
Պատերազմից հետո Բերգը որոշ ժամանակ աշխատել է Ռազմավարական ծառայությունների վարչության հենքի վրա ստեղծված Կենտրոնական հետախուզական վարչությունում, սակայն 1950-ական թվականների կեսերին դարձել է գործազուրկ։ Իր կյանքի վերջին երկու տասնամյակն անց է կացրել առանց աշխատանքի՝ ապրելով իր եղբայրների և քույրերի հետ։
2018 թվականին թողարկվել է «Լրտեսական խաղ» ֆիլմը, որտեղ Բերգի դերը մարմնավորել է Փոլ Ռադը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://blogs.princeton.edu/manuscripts/2012/04/02/moe-berg-class-of-1923-baseball-player-world-war-ii-spy/
- ↑ 2,0 2,1 2,2 https://blogs.princeton.edu/manuscripts/2012/04/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.washingtonpost.com/opinions/banzai-babe-ruth-baseball-espionage-and-assassination-during-the-1934-tour-of-japan-by-robert-k-fitts/2012/06/08/gJQAqxTZOV_story.html
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.fold3.com/page/3123897_morris_berg/photos/
- ↑ https://www.jewishvirtuallibrary.org/moe-berg
- ↑ https://www.nytimes.com/2018/07/30/sports/moe-berg-hall-of-fame.html
- ↑ Davidoff, p.17
- ↑ Berger Ralph։ «Moe Berg»։ The Baseball Biography Project։ The Society for American Baseball Research։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 2007-03-11
- ↑ Dawidoff, 15-16.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nicholas Dawidoff The Catcher was a Spy: The Mysterious Life of Moe Berg. — New York: Vintage Books, 1994. — ISBN 0-679-76289-2
|