Մորիս Բավո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մորիս Բավո
ֆր.՝ Maurice Bavaud
Maurice Bavaud.jpg
Ծնվել էհունվարի 15, 1916(1916-01-15)
ԾննդավայրՆևշատել
Մահացել էմայիսի 14, 1941(1941-05-14) (25 տարեկանում)
Մահվան վայրՊլյոտցենզեե բանտ, Berlin-Plötzensee, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունուսանող և Դիմադրության մարտիկ
Maurice Bavaud Վիքիպահեստում

Մորիս Բավո (ֆր.՝ Maurice Bavaud, հունվարի 15, 1916(1916-01-15), Նևշատել - մայիսի 14, 1941(1941-05-14), Պլյոտցենզեե բանտ, Berlin-Plötzensee, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), շվեյցարացի քաղաքացի, ով 1938 թվականին անհաջող մահափորձ կատարեց Ադոլֆ Հիտլերի դեմ և գիլիոտինով մահապատժի դատապարտվեց:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավոն ծնվել է Նևշատել քաղաքում՝ Շվեյցարիայում: Նա կաթոլիկ էր: Աստվածաբանություն է ուսումնասիրել: Հակակոմունիստական «Compagnie du Mystère» խմբի անդամ էր: Խմբի լիդեր Գերբոեի ազդեցությամբ հոգեպես անհավասարակշիռ Մորիս Բավոն հանգեց այն եզրակացության, որ անհրաժեշտ է սպանել Ադոլֆ Հիտլերին:

Անհաջող մահափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա 1938 թվականի նոյեմբերի 9-ին գնում է ավտոմատ ատրճանակ և մեկնում Բեռլին: Սակայն այդ ժամանակ ֆյուրերը գտնվում էր իր նստավայրում՝ Բերխտեսգադենում: Այդ իմանալով Մորիսը ուղևորվում է Մյունխեն, որպեսզի նոյեմբերի 9-ին գնդակահարի Հիտլերին ամենամյա ելույթի ժամանակ, որի ժամանակ վերջինս ճառելու էր Գարեջրային հեղաշրջման տարելիցի կապակցությամբ: Բավոն ներկայանում է լրագրողներին և ձեռք է բերում հրավիրատոմս հյուրերի տրիբունայում, որի տեղը 8-ից 10 մետր հեռավորության վրա էր գտնվում այն երթուղուց, որով անցնելու էր Ադոլֆ Հիտլերը: Բայց, անհայտ պատճառներով Հիտլերը փոխում է ավանդույթն ու ուղղություն վերցնում դեպի գարեջրային սրահը՝ հայտնվելով տրիբունայից 30 մետր հեռավորության վրա: Այդ պատճառով Բավոն չի կարողանում անվրեպ կրակել: Ի դեպ, հենց նույն այդ օրը, պատահականորեն տեղի է ունենում հրեական ջարդերն ու Բյուրեղապակյա գիշերը:

Բավոն փորձեց կրկին գտնել Հիտլերին Բերխտեսգադենում և հանդիպել նրա հետ, սակայն անհաջողության մատնվեց: Այդ ընթացքում Մորիսը ծախսեց իր ողջ գումարն ու փորձեց Փարիզ մեկնել առանց տոմսի: Գնացքում նրան բռնեցին և հայտնաբերեցին ատրճանակն ու կեղծ նամակը, որով ցանկանում էր անձամբ հանդիպել Ադոլդ Հիտլերի հետ[1]: Հարցաքննությունից հետո, որն ուղեկցվում էր գեստապոյի կողմից խոշտանգումներով ու կտտանքներով՝ Մորիսը խոստովանեց, որ մահափորձը ինքն է կազմակերպել: Բավոյին դատում էր Ազգային դատական պալատը: Հընթացս դատավարության Մորիսն հայտնեց, որ Հիտլերը վտանգ է ներկայացնում Շվեյցարիայի, կաթոլիկության և ամբողջ մարդկության համար: Շվեյցարիան, որը վարում էր չեզոքության քաղաքականություն Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և հետո, փորձ չկատարեց խառնվել դատավարության ընթացքին և չպաշտպանեց Մորիսին ու էքստրադիցիայի համար չդիմեց Գերմանիային: Շվեյցարիայի դեսպան Հանս Ֆրյոլիխերը Բավոյի արարքը որակեց որպես «գործողություն, որն արժանի է խոստովանության», և ոչ մի անգամ չայցելեց նրան բանտում[2]: 1939 թվականի դեկտեմբերի 18-ին Մորիս Բավոյի համար դատարանը որպես պատիժ մահապատիժ նշանակեց:

1941 թվականի մայիսի 14-ին քսանհինգամյա Մորիսին Պլյոտցենզեեի բանտում գլխատեցին գիլիոտինի միջոցով:

Հետմահու[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին շվեյցարական դատարանում Բավոյի գործը վերանայվել է: Ճիշտ է, Մորիսը հետմահու ամբողջությամբ ռեաբիլիտացիայի չենթարկվեց, բայց նշվեց, որ նրան միայն պետք էր ազատազրկել: Գերմանիայի կառավարությունը Բավոյի ընտանիքին փոխհատուեց 40.000 շվեյցարական մարկ: 2008 թվականի նոյեմբերին Շվեյցարիայի գործող նախագահ Պասկալ Կուպշենը խոստովանեց, որ Շվեյցարիան պարտավոր էր խառնվել և պաշտպանել Բավոյի դատավարության ժամանակ[3]: Ըստ նախագահի խոսքերի «Բավոն արժանի է մեր խոստովանությանը... Նա կանխատեսեց, թե ինչպիսի դժբախտություններ կարող էր բերել Հիտլերն ամբողջ աշխարհին»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Maurice Bavaud: Hitler-Attentäter
  2. Thomas Stephens։ «Switzerland "failed" would-be Hitler assassin»։ Swissinfo.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-21-ին։ Վերցված է 14 ноября 2008 
  3. Couchepin gedenkt Hitler-Attentäter Maurice Bavaud: Kritik am mangelnden Einsatz der Schweizer Behörden. NZZ, 7. November 2008.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Der Stimme des Gewissens verpflichtet – bis zum Letzten: Maurice Bavaud: Theologiestudent und Hitler-Attentäter; Requiem wider das Vergessen vom 19. November 2009 (= Romero-Haus-Protokolle, Band 121). RomeroHaus, Luzern 2010, Կաղապար:DNB.
  • Otmar Hersche, Peter Spinatsch (Redaktion): Maurice Bavaud: ein 22jähriger Schweizer versucht 1938 Hitler aufzuhalten. Dokumentation zum 60. Todestag, übersetzt von Bertrand Schütz. Comité Maurice Bavaud, Bern 2001, Կաղապար:DNB.
  • Rolf Hochhuth: Tell 38. Dankrede für den Basler Kunstpreis 1976 am 2. Dezember in der Aula des Alten Museums. Anmerkungen und Dokumente. Rowohlt, Reinbek bei Hamburg 1979, ISBN 3-498-02849-9.
  • Rolf Hochhuth: „Tell 38“. Er wollte Hitler töten. Der Fall des Theologie-Studenten Maurice Bavaud. In: Die Zeit, Nr. 52/1976, 17. Dezember 1976 (6 Seiten).
  • Rolf Hochhuth: Tell gegen Hitler. Historische Studien. Mit einer Rede von Karl Pestalozzi. Insel, Frankfurt am Main 1992, ISBN 3-458-19119-4.
  • Peter Hoffmann: Maurice Bavaud’s Attempt to Assassinate Hitler in 1938. In: George L. Mosse (Hrsg.): Police Forces in History. Sage Publications, London / Beverly Hills 1975, ISBN 0-8039-9934-8, S. 173–204.
  • Niklaus Meienberg: Es ist kalt in Brandenburg. Ein Hitler-Attentat. Limmat, Zürich 1980; Wagenbach, Berlin 1990, ISBN 3-8031-2186-8.
  • Martin Steinacher: Maurice Bavaud - verhinderter Hitler-Attentäter im Zeichen des katholischen Glaubens? (= Anpassung, Selbstbehauptung, Widerstand, Band 38). Lit, Münster / Berlin 2015, ISBN 978-3-643-12932-1.
  • Klaus Urner: Der Schweizer Hitler-Attentäter. Drei Studien zum Widerstand und seinen Grenzbereichen. Systemgebundener Widerstand, Einzeltäter und ihr Umfeld, Maurice Bavaud und Marcel Gerbohay. Huber, Frauenfeld 1980, ISBN 3-7193-0634-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]