Jump to content

Մորթապաշտը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորթապաշտը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերգիծական ֆիլմ և համր կինո
Թվական1929
Լեզուռուսերեն
ՌեժիսորNikolai Shpikovsky?
ԴերակատարներԼուկա Լյաշենկո և Dmitry Kapka?
ԿինոընկերությունՀամաուկրաինական ֆոտո-կինո վարչություն
Տևողություն75 րոպե

Մորթապաշտը (ուկր․՝ Шкурник), ուկրաինական խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը 1929 թվականին նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Շպիկովսկին[1][2] Վադիմ Օխրիմենկոյի «Ցիմբալա» պատմվածքի հիման վրա[3]։ 1920-ական թվականներին Ուկրաինայում ծավալված քաղաքացիական պատերազմի մասին պատմող, երգիծական կատակերգության ժանրին պատկանող այդ ժապավենը կարճ ժամանակ ցուցադրվելուց հետո հանվել է վարձույթից հետևյալ հիմնավորմամբ․ «…ֆիլմում քաղաքացիական պատերազմը դիտարկված է միայն դրա մթին ու նողկալի կողմերից․ կողոպուտ, կեղտ, կարմիրբանակայինների հրամանատարության, խորհրդային տեղական իշխանությունների բթամտություն և այլն․․․ Ստացվել է այն ժամանակվա իրականության պասկվիլային այլանդակ պատկերը»[4]։ Երկար ժամանակ ֆիլմը կորսված է համարվել, սակայն 2000-ական թվականներին հայտնաբերվել է «կինոարխիվների ամենահետին ծալքերում», վերականգնվել է ու ցուցադրվել մի շարք կինոփառատոներում[5], այդ թվում՝ համր կինոյի կիևյան երկրորդ փառատոնում[6]։ Արդի քննադատությունը ընդգծել ու բարձր է գնահատել ֆիլմի հեղափոխական, ավանգարդային բնույթը, հրատապությունը նաև նոր՝ ներկա ժամանակներում, գաղափարախոսական կարծրատիպերից զերծ լինելը[7]։

Ուկրաինական կինոյի պատմության 100 լավագույն ֆիլմերի ցանկում «Մորթապաշտը» կատակերգությունը զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը։

Այս կինոնկարը կարող է ծառայել որպես 1920-ական թվականների խորհրդային գաղափարախոսության ուղեցույց։

Գործողությունները տեղի են ունենում Ուկրաինայում ծավալված քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Չեզոք քաղքենի» Ապոլլոն Շմիգուևը թքած ունի Կիևի փողոցներում մեկմեկու դեմ կենաց ու մահու պայքար մղող գաղափարախոսությունների վրա և ջանում է հնարավոր բոլոր միջոցներով օգուտ քաղել շուրջբոլորը տիրող անկարգությունից։ Մերթ կարմիրների կողմից է, մերթ սպիտակգվարդիականների, մերթ անարխիստների, բայց բոլոր դեպքերում հետապնդում ու առաջ է տանում իր մորթապաշտական հետաքրքրություններն ու շահը։

Ֆիլմն ստեղծողները ցանկացել են ծաղրի ենթարկել ամեն ինչի հետ հարմարվող, մորթապաշտ «հերոսին»՝ չիմանալով, իհարկե, որ Ապոլլոն Շմիգուևները շուտով դառնալու են հանրության մեջ ամենատարածված տիպը։

Իվան Սադովսկի - քաղաքենի

Լուկա Լյաշենկո - պարտիզանների հրամանատար

Դորա Ֆելլեր - պարետ

Դմիտրի Կապկա - գնդապետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cita web |url=https://www.kinopoisk.ru/film/567014/%7Ctitolo=Шкурник%7Caccesso=26 giugno 2020
  2. Cita web |url=https://aif.ua/culture/cinema/1491615%7Ctitolo=Во(չաշխատող հղում) Франции успешно прошла неделя украинского кино|sito=aif.ua |accesso=26 giugno 2020
  3. Шкурник Արխիվացված 2016-08-13 Wayback Machine // Энциклопедия кино. — 2010.
  4. Евгений Марголит, Вячеслав Шмыров Изъятое кино. 1924—1953. — М.: Дубль-Д, 1995.
  5. Дмитрий Санин (2012 թ․ հոկտեմբերի 26). «42-я «Молодость», шкурный вопрос». Газета «Зеркало недели». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.
  6. Олексій Радинський (19 грудня 2003). «Величне мовчання екрана». Дзеркало Тижня. Արխիվացված է օրիգինալից 11 жовтня 2014-ին. Վերցված է 7 жовтня 2014-ին.
  7. Максим Семёнов (2014 թ․ օգոստոսի 4). «Тартарен с Шулявки: «Шкурник» Николая Шпиковского в «Музеоне»». Colta.ru.