Մորդովիայի ժողովրդական մշակույթի թանգարան
Մորդովիայի ժողովրդական մշակույթի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և պատմության հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սարանսկ |
Վայր | Մորդովիա |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 6, 1999 |
Մորդովիայի ժողովրդական մշակույթի թանգարան (ռուս.՝ Музей мордовской народной культуры), թանգարան Մորդովիայի Հանրապետության Սարանսկ քաղաքում, Մորդովիայի Ս․ Դ․ Էրզյայի անվան կերպարվեստի հանրապետական թանգարանի մասնաճյուղ։ Բացվել է 1999 թվականի հոկտեմբերի 6-ին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է 20-րդ դարի քաղաքային ճարտարապետության հուշարձան համարվող շենքում, որը կառուցվել էր Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ շենքը եղել է Առաջին բանակի (Բանվորագյուղացիական Կարմիր բանակի արևելյան ճակատ) զորահավաքային բաժին, այնուհետև այստեղ են տեղակայվել Միությունների տունը, հիվանդանոցը, Մորդովյան Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն դատարանը, «Գիտելիք» ընկերության Մորդովիայի մասնաճյուղի վարչությունը, Մանդովիայի գրողների միության խորհուրդը, գիտական-վերականգնման արվեստանոցը[1]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ֆոնդերում կան ավելի քան 3500 ցուցանմուշներ[2]՝ մորդովյան ազգային հագուստ, կենցաղային իրեր, գյուղատնտեսական տեխնիկա, սրբապատկերներ, փայտե քանդակներ, գրքեր և լուսանկարներ։ Կան մի քանի թեմատիկ սրահներ, որտեղ այցելուները կարող են տեսնել մորդվաների տոնակատարությունների, հարսանեկան սովորույթների, Մորդիվիայի կանանց կյանքի, մորդովական գյուղի երեխաների կյանքի և դաստիարակությանն առնչվող ցուցանմուշներ։ Թանգարանի ցուցասրահում պարբերաբար կազմակերպվում են մորդովյան արվեստագետների և ժողովրդական արհեստների ցուցահանդեսներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Градостроительные ориентиры российских столиц: Саранск: монография / В. Ф. Вавилин, В. А. Моисеенко, В. В. Вавилин; под общ. ред. В. Ф. Вавилина. — Саранск: Изд-во Мордов. ун-та, 2009. — С. 263—265. — 604 с. — ISBN 978-5-7103-2133-1
- ↑ «Сайт Мордовского республиканского музея изобразительных искусств им. С. Д. Эрьзи». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.