Մորդովիայի Ս․ Դ․ Էրզյայի անվան կերպարվեստի հանրապետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորդովիայի Ս․ Դ․ Էրզյայի անվան կերպարվեստի հանրապետական թանգարան
Տեսակթանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍարանսկ
ՎայրՄորդովիա
Հիմնադրվել էհուլիսի 26, 1958
Կայքerzia-museum.ru/en/
Քարտեզ
Քարտեզ

Մորդովիայի Ս. Դ. Էրզյայի անվան կերպարվեստի հանրապետական թանգարան (ռուս.՝ Мордовский республиканский музей изобразительных искусств имени С. Д. Эрьзи), թանգարան Մորդովիայի Հանրապետության Սարանսկ քաղաքում, Պովոլժիեի գիտահետազոտական, գիտա-լուսավորչական հաստատություն։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորդովիայի կերպարվեստի հանրապետական թանգարանը ներառում է XX դարի ականավոր քանդակագործ Ստեփան Դմիտրիևիչ Էրզյայի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն (ավելի քան 200 աշխատանք)[1]։

Թանգարանը ներառում է նաև Մորդովիայի ժողովրդական արտիստի, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ֆեդոտ Վասիլևիչ Սիչկովի և դիմանկարչության ակադեմիկոս Իվան Կուզմիչ Մակարովի ստեղծագործությունների հավաքածուն։ Երկուսն էլ, ինչպես Էրզյան, ծնվել են Մորդովիայում։

Թանգարանը ներկայացնում և կրկնապատկում է արվեստի բոլոր տեսակի ստեղծագործությունների հավաքածուները` նկարներ, գրաֆիկա, քանդակներ։ Ցուցադրվում է նաև XVIII-XIX դդ. ռուսական արվեստի ստեղծագործությունների հավաքածուներ, մորդվաների ժամանակակից հայրենական, ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուներ։

2002 թվականին Ս. Դ. Էրզյայի անվան կերպարվեստի թանգարանը Մորդովիայի Հանրապետության կառավարության կողմից ներառվել է Մորդովյան ժողովրդի մշակութային ժառանգության արժեքավոր օբյեկտների շարքում[1]։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի հունվարի 10-ին Սարանսկի Սովետսկի փողոցում գտնվող շենքում բացվել է Մորդովիայի Ֆ. Վ. Սիչկովի անվան հանրապետական պատկերասրահը, որտեղ այժմ գտնվում է թանգարանի ցուցահանդեսային կենտրոնը[2]։ 1978 թվականին պատկերասրահը կազմավորվել է որպես կերպարվեստի թանգարան, 1995 թվականին անվանվել է Ս. Դ. Էրզյայի անունով[1]։

Թանգարանի գլխավոր շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը (Կոմունիստական փողոց, 61) բաղկացած է երկու հարակից կորպուսներից։ Ավելի հին՝ արևմտյան կորպուսը (ճարտարապետ Վ. Ի. Սոլոգուբ, ինժեներներ՝ Վ. Ի. Բորիսով, Ե. Ա. Սուխով) կառուցվել է 1976 թվականին Էրզյայի 100-ամյակի առթիվ։ 1985 թվականին մոտակայքում կառուցվել է մեկ այլ շինություն, որը կապված է առաջին շենքի հետ 2-ր հարկի անցումով։ 2001 թվականի աշնանը, Էրզյայի ծննդյան 125-ամյակի նախօրեին, թանգարանի շենքերը վերակառուցվել են[1][3]։

Ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցասրահը

Թանգարանի ցուցասրահ (Սովետսկայա փողոց 29) 1950-ականների կեսերին կառուցել է ճարտարապետ Ս. Օ. Լևկովը[3]։ Գտնվում է Մորդովիայի ազգային պետական դրամատիկական թատրոնի շենքի կողքին և կապված է նրան մեկահարկ միացմամբ։

Թանգարանի մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Информация с официального сайта музея
  2. «Информация о музее на сайте GIDRRM.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  3. 3,0 3,1 Градостроительные ориентиры российских столиц: Саранск: монография / В. Ф. Вавилин, В. А. Моисеенко, В. В. Вавилин; под общ. ред. В. Ф. Вавилина. — Саранск: Изд-во Мордов. ун-та, 2009. — С. 474—478. — 604 с. — ISBN 978-5-7103-2133-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորդովիայի Ս․ Դ․ Էրզյայի անվան կերպարվեստի հանրապետական թանգարան» հոդվածին։