Jump to content

Մորադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորադ
Մորադը Red Bull SoundClash համերգի ժամանակ 2023 թվականի դեկտեմբերին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունկատ.՝ Morad El Khattouti El Horami[1]
Նաև հայտնի է որպեսM.D.L.R[2]
Ծնվել էմարտի 5, 1999(1999-03-05)[3] (26 տարեկան)
Օսպիտալետ դե Լյոբրեգատ
Ժանրերdrill?, Afrobeats?, Թրեպ երաժշտություն, ռեգետոն և Latin trap?
Մասնագիտություներգիչ և ռեփեր
 Morad (rapper) Վիքիպահեստում

Մորադ Էլ Խաթութի Էլ Հորամի (արաբ․՝ مراد الخطوطي‎‎, մարտի 5, 1999(1999-03-05)[3], Օսպիտալետ դե Լյոբրեգատ), իսպանացի ռեփեր և երգիչ: Նա իր կարիերան սկսել է 2018 թվականին՝ թողարկելով իր առաջին սինգլը։ Հաջորդ տարում նա թողարկել իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «M.D.L.R.»։ Մորադը գլխավորել է PROMUSICAE սինգլների չարթը «Bzrp Music Sessions Vol. 47» (2021) և «Pelele» (2022) սինգլներով։

Մորադը ծնվել է 1999 թվականի մարտի 5-ին Բարսելոնայի L'Hospitalet de Llobregat-ի Լա Ֆլորիդա թաղամասում, մարոկկացի ծնողներից. նրա մայրը Լարաչից է, իսկ հայրը՝ Նադորից, վերջինս լքել է ընտանիքը, երբ Մորադը երիտասարդ էր։[4] Նա իր մանկության մի մասն անցկացրել է մանկատանը։ Նա սկսել է ռեփ անել ընկերների հետ 14 տարեկանում WhatsApp-ի միջոցով:[5]

Նորաձևություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորադը իր ​​տեսահոլովակներում և համերգների ընթացքում հաճախ կրում է սպորտային համազգեստ:[6][7] 2019 թվականին տված հարցազրույցում նա նշել է, որ հանրության վերաբերմունքն իր նկատմամբ փոխվել է հայտնի դառնալուց հետո՝ ասելով, որ նախկինում իրեն թույլ չէին տալիս սպորտային համազգեստով մուտք գործել որոշ վայրեր, մինչդեռ հիմա նա դրանով բեմ է բարձրանում, և եթե երբևէ մասնակցեր Գրեմմի մրցանակաբաշխությանը, ապա կհագներ սպորտային համազգեստ։[8] 2022 թվականին նա թողարկեց «Chándal» (թարգմ.՝ Սպորտային համազգեստ) սինգլը, որում ռեփ է կարդում տարբեր առիթներով սպորտային համազգեստ կրելու մասին։[9]

2022 թվականին Մորադը համագործակցեց Adidas-ի հետ և թողարկեց ֆուտբոլային մարզաշապիկներ Adidas x MDLR կոնցեպտի ներքո:[10] Դրանից հետո նա պայմանավորվեց ապրանքանիշի հետ հովանավորելու La Florida FC-ի հագուստը, ակումբ, որը գտնվում է այն թաղամասում, որտեղ մեծացել է Մորադը:[11]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
  • «M.D.L.R» (2019)
  • «Reinsertado» (2023)
Մինի ալբոմներ
  • «M.D.L.R 2.0» (2020)
  • «Capítulo 1» (Beny Jr֊ի և K y B֊ի հետ) (2022)
  • «Zizou« (Դելաֆուենտեյի հետ) (2023)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.lasexta.com/temas/morad-1
  2. https://www.diariosigloxxi.com/texto-ep/mostrar/20230303125557/bizarrap-quevedo-morad-encabezan-share-festival-barcelona
  3. 3,0 3,1 https://metropoliabierta.elespanol.com/inbarcelona/20220217/morad-de-la-florida-la-fama-asi-es-el-chico-calle-que-traspasa-fronteras/650935092_0.html
  4. «Morad hace parada musical en el Poblado de Sancti Petri» [Morad makes a musical stop in Poblado de Sancti Petri]. Viva Jaén (Spanish). 2021 թ․ օգոստոսի 2.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Garrido, Elena (2022 թ․ փետրվարի 17). «Morad, de La Florida a la fama: Así es el 'chico de la calle' que traspasa fronteras» [Morad, from La Florida to fame: This is the 'street boy' who crosses barriers] (Spanish). Metropoli Abierta. Վերցված է 2022 թ․ ապրիլի 6-ին. «Nació el 5 de marzo de 1999 y comenzó a cantar a los 14 años. [He was born on 5 March 1999 and began singing at age 14]»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «No sin mi chándal. Sin tracksuit no hay música». Cervezas Alhambra. 2023 թ․ հունիսի 20. Վերցված է 2024 թ․ հունիսի 21-ին.
  7. «Vidéo. Un million d'abonnés sur Insta, il triomphe dans le rap: l'histoire de Morad, Hispano-Marocain, ex-SDF en Espagne». Le360. 2021 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  8. Fortuny, Ignasi (2019 թ․ դեկտեմբերի 5). «Morad, el don nadie de platino: "Si voy a los Grammy, iré en chándal"» [Morad, the platinum Mr Nobody: "If I go to the Grammys, I'll go in a tracksuit"]. El Periódico de Catalunya (Spanish). Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Uno de los artistas más escuchados de España, Morad, hace un guiño a Algeciras en su tema 'Chándal'». Diario Área. 2022 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  10. «Adidas y Morad, una relación comercial en el alambre». Crónica Global. 2022 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  11. «Morad, el ídolo de barrio que rompe la barrera racial con el fútbol de fondo: "Aquí le adoran más que a Messi o Cristiano"». Relevo. 2022 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]