Մովսես Կարնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մովսես Կարնեցի
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ

Մովսես Կարնեցի, Արզրումցի (ծ. և մ. թթ անհայտ) , 17-րդ-18-րդ դարերի հայ տաղասաց, դպիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Կարնեցուց մեզ հասել է 14 տաղ, որոնք հիմնականում հոգևոր բնույթ ունեն։ Կան այլաբանական տաղեր՝ նվիրված բնությանը, գարնանը, սիրուն։ «Ողբ ի վերայ ազգին մերոյ ասացեալ ի Կարնեցի Մովսէս դպրէ» տաղում Մովսես Կարնեցին ներկայացնում է հայ ժողովրդի տառապյալ վիճակը օտարի լծի տակ, ավաղում, որ հայրենիքը զրկվել է պետականությունից և իրեն ողբակցելու է կոչում Սահակ Պարթևին ու Ներսես Լամբրոնացուն, ակնարկում հոգևորականների մի մասի անկյալ բարքերը։ «Եկեղեցիք՝ պանդոկք, իշխանք՝ գողակից» ձևակերպումով արտահայտում է իր դժգոհությունը ապրած ժամանակաշրջանից։ «Տաղ ազնիվ․․․ ղարիպութեան» ստեղծագործության մեջ, որի սկզբնատողն է «Մեկնեցայ հայրենեացն իմաստ մնալով», հեղինակը միջնադարյան պանդխտության երգերի պատկերներով խոսում է իր հոգևոր պանդըխտության մասին։ Մովսես Կարնեցին հաճախ օգտագործում է «Երգ երգոց»-ից առնված պատկերներ։ Տաղերը գրված են ժամանակի համար մատչելի գրաբարով, կան նաև խառը՝ հայերենի ու թուրքերենի համադրությամբ տաղեր։ Երբեմն օգտագործվում է երկխոսության ձևը, որն ավելի հասկանալի է դարձնում պատումը։ Մովսես Կարնեցու տաղերի մեծ մասը պահպանվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի ձեռագրերում, տաղերի օրինակներ կան նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկյան Հ., Չորս հայ տաղասացներ եւ անոնց տաղերը, Վնն., 1966:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bardakjian Kevork B. (2000)։ A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920: With an Introductory History (անգլերեն)։ Wayne State University Press։ ISBN 9780814327470 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 42 CC-BY-SA-icon-80x15.png