Մովսես Բ Եղիվարդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մովսես Եղվարդեցիից)
Մովսես Բ Եղիվարդեցի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԵղվարդ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան
Մահացել է604[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Մովսես Բ Եղիվարդեցի (անհայտ[1], Եղվարդ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան - 604[1]), Ամենայն հայոց կաթողիկոս 574 թվականից։ Նրա օրոք գործածության մեջ է դրվել Հայոց տոմարը։ 591 թվականին Բյուզանդիայի կայսր Մորիկը ժողով է գումարել Կ. Պոլսում, որը Հայոց կաթողիկոսից պահանջում է, որ Հայ եկեղեցին ընդունի քաղկեդոնականություն։ Հայ եկեղեցու բյուզանդականին միաբանվելու միջոցով գաղափարապես ամրապնդվելու էր կայսրության տիրապետությունը Հայաստանում։ Սակայն Մովսես Բ Եղիվարդեցին մերժում է այդ առաջարկը, ինչից հետո կայսրը Հայաստանի բյուզանդական մասում ստեղծում է հակաթոռ կաթողիկոսություն՝ կաթողիկոս կարգելով Հովհաննես Բագարանցուն (591–611), որի աթոռանիստն է դառնում Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքը։

Կաթողիկոսական գահին Մովսես Բ Եղիվարդեցուն նախորդել է Հովհաննես Բ Գաբեղենցին, հաջորդել՝ Աբրահամ Ա Աղբաթանեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 40.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 40
Նախորդող՝
Հովհաննես Բ Գաբեղենցի
Կաթողիկոս
574–604
Հաջորդող՝
Աբրահամ Ա Աղբաթանեցի