Մովսես Աճեմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մովսես Աճեմով
Moisey Adjemov.jpg
Ծնվել է հունվարի 25, 1878(1878-01-25)
Ծննդավայր Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է 1950
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Կրթություն Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն փաստաբան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Ռուսական կայսրության պետ. դումայի անդամ
Քաղաքական կուսակցություն Կադետներ
Ստորագրություն
Adjemov Signature.jpg

Մովսես Աճեմով (հունվարի 25, 1878(1878-01-25), Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1950, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս քաղաքական գործիչ, Սահմանադիր դեմոկրատական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Աճեմովը ծնվել է 1878 թվականի հունվարի 25-ին Դոնի Նախիջևան քաղաքում։ Ազգությամբ հայ է, եղել է Հայ Առաքելական Եկեղեցու ծխական[1]։ Սովորել է Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիայում, ապա՝ Դոնի Ռոստովի գիմնազիայում և Լազարյան ճեմարանում, որն ավարտել է 1897 թվականին։ 1903 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1904 թվականին էքստեռն քննություններ է հանձնել նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մնացել է վերոհիշյալ ուսումնական հաստատությունում Քրեական իրավունքի և դատավարության ամբիոնում պատրաստվելու համար, միաժամանակ նաև դատապաշտպանի օգնական է աշխատել Մոսկվայի դատական պալատում։ Որպես կրտսեր բժիշկ Կարմիր խաչի շարժական հիվանդանոցում՝ մասնակցել է 1904-1905 թվականների Ռուս-ճապոնական պատերազմին։

1906 թվականից Սահմանադիր դեմոկրատական կուսակցության անդամ է։ 1906 թվականին ընտրվել է Պետդումայի երկրորդ գումարման անդամ՝ Ռոստով Դոնի կողմից։ 1907 թվականին ընտրվել է Դումայի երրորդ գումարման անդամ՝ Դոնի զորքեր շրջանի կողմից։ Բյուջետային, դատական հանձնաժողովի և անձի անձեռնմխելիության հարցերով հանձնաժողովի անդամ է։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Արդարադատության նախարարության ժամանակավոր կառավարության կոմիսար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М.В. Бартолюбова (2012-06-02)։ «М.С Аджемов - представитель «второго эшелона» либерального движения»։ Армяне юга России:История, культура, общее будущее. Материалы Всероссийской научной конференции։ Издательство ЮНЦ РАН։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-18-ին 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]