Մարգարիտա Մովսեսյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Մովսեսյան Մարգարիտաից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունիսի 23, 1990 (35 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ |
| Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (2013) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
| Աշխատավայր | Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն |
Մարգարիտա Մովսեսյան (հունիսի 23, 1990, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարիտա Մովսեսյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 23-ին Թբիլիսիում[1]։ Հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Երբ Մարգարիտան 2 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։ 6 տարի հաճախել է «Էքսպրոմտ» մանկական երաժշտական թատրոնին կից գործող թատերական ստուդիան։ 12 տարեկանում Գորկու անվան կինոստուդիայի ռեժիսորներից մեկը Մարգարիտային հրավիրում է նկարահանվելու իր «Ես պաշտում եմ քեզ» ֆիլմում[2]։
2009-2013 թվականներին սովորել է Բ․ Շչուկինի անվան թատերական ինստիտուտում՝ Նատալյա Պավլենկովայի դասարանում։ Աշխատում է «Ստանիսլավսկի» էլեկտրոթատրոնում[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 2015 | Խաղաղ Դոն | դրվագ |
| 2011 | Ճայթյուն | Վերկա |
| 2008-2009 | Կարմրահերը | Ստասյա/Վերա Պոլոզիկովա |
| 2008 | Հումանոիդները Կորոլյովում | Քսյուշա |
| 2007 | Սեփական թիմ | |
| 2005 | Ես պաշտում եմ քեզ | Լենա |
| 2005 | Ռուբլյովկա Live | |
| 2004-2013 | Կուլագինը և գործընկերները | դրվագ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Маргарита Мовсесян, Актриса: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Мовсесян Маргарита Ионовна - ФОРУМ». rita-movsesjan.ucoz.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Мовсесян Маргарита Ионовна». www.kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.