Մովսեսի գավազան
Մովսեսի գավազան (եբրայերեն՝ מטה משה), Մովսեսի գավազանը, որն այլ կերպ հայտնի է նաև որպես «Աստծո գավազան», հիշատակվում է Աստվածաշնչում և Ղուրանում որպես այն գավազանը, որ Մովսեսը օգտագործել է տարբեր հրաշքներ գործելու համար: Հին Կտակարանի երկրորդ գրքում՝ Ելիցում, նշվում է, որ այս գավազանը (եբրայերեն՝ מַטֶּה, տառադարձված՝ maṭṭe) օգտագործվել է ժայռից ջուր հանելու, վերածվել է օձի և հակառակը, ինչպես նաև օգտագործվել է Կարմիր ծովը երկու մասի բաժանելու համար[1]: Այն հարցը, թե արդյոք Մովսեսի գավազանը նույնն էր, ինչ նրա եղբոր՝ Ահարոնի գավազանը, ռաբինագետների կողմից բանավեճերի թեմա է:
Հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավազանը առաջին անգամ հիշատակվում է Ելից 4:2-ում, երբ Աստված երևում է Մովսեսին այրվող թուփի մեջ: Աստված հարցնում է՝ ինչ կա Մովսեսի ձեռքում, և Մովսեսը պատասխանում է. «գավազան»: Գավազանը հրաշքով վերածվում է օձի, հետո նորից դառնում գավազան: Այնուհետև գավազանը կոչվում է «Աստծո գավազան»: Աստվածաշնչում՝
![]() |
Այդ ի՞նչ է քո ձեռքինը. Եւ նա ասեց՝ գաւազան։ 3 Եւ ասեց. Գետինը գցիր դորան. Եւ նա գետինը գցեց, եւ օձ եղաւ, եւ Մովսէսը նորա առաջիցը փախաւ։ 4 Եւ Աստված ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր եւ ագիիցը բռնիր. Եւ նա իր ձեռքը մեկնեց եւ նորան բռնեց, եւ նա գաւազան եղաւ նորա ձեռքումը: - «Աստվածաշունչ», Արարատ թարգմանություն[2]
|
![]() |
Մովսեսն ու Ահարոնը հայտնվում են փարավոնի առջև, իսկ Ահարոնի գավազանը վերածվում է օձի։ Փարավոնի կախարդները նույնպես կարողանում են իրենց ձողերը վերածել օձերի (Աստվածաշնչում՝ վիշապների), բայց Ահարոնի գավազանը կուլ է տալիս նրանց ձողերը (Ելք 7:10–12): Ահարոնի գավազանը կրկին օգտագործվում է Նեղոսը արյան կարմիր գույնի վերածելու համար։ Այն մի քանի անգամ օգտագործվում է Աստծո հրամանով՝ Եգիպտոսի պատուհասները սկսելու համար: Աստվածաշնչում՝
Ելք գրեքում Մովսեսը բարձրացնում է ձեռքը գավազանով՝ Կարմիր ծովը բաժանելու համար: Երբ Եգիպտոսը թողնելուց հետո նրանք հասնում են «Սին անապատ», Մովսեսը հետևում է Աստծո հրամանին և հարվածում է ժայռին գավազանով՝ ստեղծելով մի աղբյուր, որից Իսրայելացիները կարող են ջուր խմել (Ելք 17:5–7): Մովսեսը դա անում է, և ժայռից ջուր դուրս է գալիս Իսրայելի ծերերի ներկայությամբ: Աստվածաշնչում՝

Մովսեսը նաև օգտագործում է գավազանը Ռափիդիմում իսրայելացիների և Ամաղեկացիներին միջև մարտում (Ելք 17:8–16)[3]: Երբ նա բարձրացնում է ձեռքերը՝ պահելով «Աստծո գավազանը», իսրայելացիները հաղթում են, բայց երբ նա իջեցնում է ձեռքերը, նրանց թշնամիներն ստանում են առավելություն: Ահարոնն ու Ովրը օգնում են նրան՝ գավազանը բարձր պահելով մինչև վերջնական հաղթանակը:
Իսլամում գավազանը կոչվում է ʿaṣā (արաբ․՝ عصا), որը նշանակում է ցուպ կամ գավազան, և այն հիշատակվում է տասը տարբեր այաներում՝ տարբեր հրաշալի կիրառություններով ու օգտագործումներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Exodus». The King James Bible. Վերցված է 24 August 2017-ին – via en.wikisource.org.
- ↑ Ելից 4, Աստուած Մովսէսին հրաշքի զօրութիւն է տալիս։ Գնում է դարձեալ Եգիպտոս։
- ↑ Trimm, Charlie (September 2019). Shepherd, David; Tiemeyer, Lena-Sofia (eds.). «God's staff and Moses' hand(s): The battle against the Amalekites as a turning point in the role of the divine warrior». Journal for the Study of the Old Testament. SAGE Publications. 44 (1): 198–214. doi:10.1177/0309089218778588. ISSN 1476-6728.