Մոսուլի գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսուլի գործողություններ
Քաղաքացիական պատերազմ Իրաքում
Map of Iraq - Battle of Mosul (hy).png
Մոսուլի գրավման նախագիծը
Թվական 2016 թվականի հոկտեմբերի 16-ից մինչ օրս
Վայր Մոսուլ, Իրաք Իրաք
Արդյունք
Հակառակորդներ
* Իրաք Իրաք ԻԼԻՊ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում
Հրամանատարներ
* Իրաք Հայդեր ալ Աբադի (Իրաքի վարչապետ)
  • Իրաք Գեներալ մայոր Նաջմի ալ Ջուբուրի (Իրաքի անվտանգության ուժերի դաշտային հրամանատար)
  • Flag of Kurdistan.svg Օմար Հուսեյն (Փեշմերգաի հրամանատար)
ԻԼԻՊ Աբու Բաքր ալ-Բաղդադի
Կողմերի ուժեր
60 000[2] (Իրաքի անվտանգության ուժեր)
    • 25 000 Իրաքի բանակի զինվորներ
    • 10 000 շիա ոստիկաններ
    • 6000 Փեշմերգաի զինվորներ
  • 3500 ՆԱՏՕ-ի զինվորենր
  • 5000 ամերիկացի զինվորներ
  • 500 ֆրանսիացի զինվորներ
3000—9000[1] գրոհայիններ
Ռազմական կորուստներ
1000-2000 3000

Մոսուլի գործողություն, Իրաքի բանակի, Փեշմերգայի և Հակաահաբեկչական կոալիցիայի համատեղ գործողություն, որը սկսվել է 2016 թվականի հոկտեմբերի 16-ին և ձգվում է մինչ օրս: Գործողության նպատակը եղել է Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումը ահաբեկչական խմբավորումների վերահսկողությունից: Հարձակման գործողությունը սկսվել է հոկտեմբերի 16-ին: Քաղաքում բնակվում է մոտ 1.5 միլիոն մարդ: Կոալիցիայի ուժերը մտահոգություն ունեին, որ քաղաքում կարող է սկսվել հումանիտար ճգնաժամ և քաղաքացիները ահաբեկիչների կողմից կարող են օգտագործվել որպես կենդանի վահան:

Նախորդող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մոսուլի անկում

Մոսուլը, իր մեծությամբ, Իրաքի երկրորդ քաղաքն է: ԻԼԻՊ-ի գրոհայինները քաղաքը գրավել են 2014 թվականի հունիսին: Քաղաքը մեծամասամբ բնակեցված է սուննիներով: Այս փաստը ձեռնտու է եղել ահաբեկիչներին՝ քաղաքի գրավման ժամանակ, քանի որ տեղի սուննի համայնքը դժգոհ է եղել Իրաքում իշխանության եկած շիա փոքրամասնության գործողություններից: Հենց Մոսուլի մեծ մզկիթում է Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել իսլամական խալիֆաթի ստեղծման մասին: Մոսուլը համարվում է ԻԼԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Իրաքում, այդ իսկ պատճառով նախատեսվող ռազմագործությանը պետք է մասնակցեին մեծ թվաքանակով զինվորականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Կոալիցիան, որը գլխավորում է ԱՄՆ-ն, մի քանի շաբաթ հարվածներ է հասցրել նախատեսված նշանակետերին, իսկ Իրաքի բանակը գրավել է Մոսուլի շրջակա տարածքները: Գործողության սկսվելուց 72 ժամ առաջ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի «Թայֆուն», «Տորնադո» կործանիչները և անօդաչու թռչող սարքերը բերվել են մարտական վիճակի: Իրաքի բանակը քաղաքի վրա օդից լցրել է թռուցիկներ, որոնք կոչ էին անում բնակիչներին ռազմագործության սկսման ժամանակ՝ ըմբոստություն բարձրացնել ահաբեկիչների դեմ:

Կողմերի ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 3.000-9.000 գրոհայիններ գտնվում են քաղաքում: Իրաքի բանակը Մոսուլի շրջանում կենտրոնացրել է մոտ 60 000 զինծառայողներ, ներառյալ նաև Փեշմերգայի 6000 զինծառայողներ և մոտ 10000 շիա կամավորներ, որոնց ֆինանսավորում է Իրանը:

Միջազգային կոալիցիան իր մեջ ներառում է 5000 ամերիկացի, 3000 ՆԱՏՕ-ի և 500 ֆրանսիացի զինվորներ, օգնում են երկնքից՝ օդային հարվածներ հասցնելով: Կոալիցիայի ուժերը գտնվում են քաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Մոսուլից հարավ Կայյարա քաղաքի մոտ, որը ԻԼԻՊ-ից հետ է գրավվել ամռանը:

Չնայած կոալիցիոն ուժերի ներկայությանը, Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ միայն Իրաքի բանակը և ոստիկանական ուժերը կմտնեն քաղաք:

Քուրդիստանի հոգևոր կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի գործողություններին հավանություն է տալիս Մոսուլի սուննի բնակչության որոշակի մասը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Телеканал сообщил о неудачном антиигиловском мятеже в Мосуле»։ Лента.ру (ռուսերեն)։ lenta.ru։ 17 октября 2016։ Վերցված է 19.10.2016 
  2. «В атаку на Мосул пошли местные ополченцы»։ Лента.ру (ռուսերեն)։ lenta.ru։ 17 октября 2016։ Վերցված է 19.10.2016 
  3. «Большую поддержку ИГ оказывают мирные жители»