Մոսկվայի պատմահամեմատական լեզվաբանության դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոսկվայի պատմահամեմատական լեզվաբանության դպրոց (նաև՝ Նոստրատիկ դպրոց) լեզվաբանության դպրոց՝ հիմնված Մոսկվա քաղաքում, որը հայտնի է պատմահամեմատական լեզվաբանության ոլորտում իր լայնածավալ աշխատանքով։ Հիմնվել է Մոսկվայի պետական համալսարանում, ներկայումս կենտրոններ ունի ՌՊՀՀ (Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան), ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանական համալսարաններում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Զալիզնյակը (ձախ) և Վլադիմիր Դուբոն (աջ) 2011թ. մայիսի 5-ին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում կայացած Դուբոյի 80-ամյակին նվիրված գիտաժողովում:

Դպրոցի հիմնադիրներն են Վլադիսլավ Իլիչ Սվիտիչը և Ահարոն Դոլգոպոլսկին[1][2][3][4]։ Վլադիմիր Դուբոն, Վյաչեսլավ Իվանովը[5] և Անդրեյ Զալիզնյակը[2] նույնպես կարևոր դեր են ունեցել դպրոցի հիմնադրման գործում։

1962 թվականին Իլիչ Սվիտիչը սկսեց աշխատել Նոստրատիվ համեմատական լեզվաբանության մասին գրքի վրա, որը կոչվում էր «Նոստրատիկ լեզուների փորձնական համեմատություն» (ռուս.՝ «Опытом сравнения ностратических языков»): Իլիչ Սվիտիչի մահից հետո նրա գործընկերները՝ Վլադիմիր Դուբոն և Ահարոն Դոլգոպոլսկին, ավարտեցին հասցրեցին և հրատարակեցին գիրքը[6]։

Ի սկզբանե Իլիչ Սվիտիչը և Դոլգոպոլսկին, հավանաբար, միմյանցից անկախ հետազոտություններ էին կատարում Նոստրատիկ լեզվաբանության վերաբերյալ։ Ե՛վ Դոլգոպոլսկին, և՛ Իլիչ Սվիտիչը 1964 թվականին հրապարակել են իրենց առաջին հոդվածները Նոստրատիկ լեզվաբանության վերաբերյալ[1]։ 1960-ական թվականներին կազմակերպվել են կոնֆերանսներ և սեմինարներ Նոստրատիկ համեմատական լեզվաբանության վերաբերյալ։ Ի սկզբանե, դրանք ոչ պաշտոնական ձևով անցկացվում էին Վլադիմիր Դուբոյի բնակարանում և 1992 թվականից սկսած պաշտոնապես անցկացվում էին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում[1][2]։

Դպրոցի առաջին սերնդի կազմում ընդգրկված են ռուս լեզվաբաններ Սերգեյ Ստարոստինը, Սերգեյ Նիկոլաևը, Ալեքսանդր Միլիտարևը, Իլյա Պեյրոսը, Աննա Դուբոն, Օլեգ Մուդրակը, Օլգա Ստոլբովան և Եվգենի Հելիմսկին։ Երկրորդ սերունդը հիմնականում բաղկացած էր 1990-ական թվականների Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լեզվաբանական ֆակուլտետի (այժմ՝ Լեզվաբանական համալսարան) շրջանավարտներից[2]։

1960-ից 1970-ական թվականներին դպրոցը գտնվում էր Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի տեսական և կիրառական լեզվաբանության ամբիոնում։ 1990-ական թվականներին դպրոցը տեղափոխվել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի (ՌՊՀՀ) լեզվաբանության ֆակուլտետ։ Որոշ անդամներ կապված են նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի հետ[2]։

1970-ական թվականներից մինչև իր մահը՝ 2005 թվական, Սերգեյ Ստարոստինը եղել է ոչ պաշտոնական «Մոսկվայի դպրոցի ղեկավարը», իսկ 1999 թվականից՝ ՌՊՀՀ արևելյան և դասական հետազոտությունների ինստիտուտում համեմատական լեզվաբանության կենտրոնի պաշտոնական ղեկավարը[2]։

Այլ լեզվաբաններ, որոնք սերտորեն կապված են Մոսկվայի պատմահամեմատական լեզվաբանության դպրոցի հետ՝ Վացլավ Բլաժեկ, Իռեն Հեգեդուս[2], Մյուրեյ Գել-Ման, Ջոն Բենգթսոն և Ալան Բոմհարդ։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում տեղի ունեցավ Վլադիմիր Դուբոյի ծննդյան 80-ամյակին նվիրված գիտաժողով: Ժամացույցի սլաքի ուղղությամբ ձախից աջ, սեղանի շուրջ են նստած՝ Վ.Յ. Պորխոմովսկի, Իլյա Պեյրոս, Օլգա Ստոլբով, Անդրեյ Զալիզնյակ, Վլադիմիր Դուբոն, Ս.Գ. Բոլոտովը, Գեորգի Ստարոստինը, երկու անհայտ անձինք և Մ.Ա. Ժիվլովը։

Բաբելոնի աշտարակ կայքը[7] Մոսկվայի պատմահամեմատական լեզվաբանության դպրոցի հիմնական բառարանային տվյալների բազան է։ Կայքն աշխատում է «Starling» տվյալների բազայի կառավարման համակարգով և սկզբնապես մշակվել է Սերգեյ Ստարոստինի կողմից։ 2005 թվականին՝ Սերգեյ Ստարոստինի մահից հետո, կայքը կառավարում է նրա որդին՝ Գեորգի Ստարոստինը[4]։ 2011 թվականին սկիզբ դրվեց Գլոբալ բառապաշարի վիճակագրական տվյալների բազային[8]։

Մոսկվայի համեմատական լեզվաբանության դպրոցի անդամները առանցքային դեր են խաղում Միացյալ Նահանգների Սանտա Ֆե ինստիտուտի «Մարդկային լեզուների էվոլյուցիա» նախագծում։ Բացի Նոստրատիկ սեմինարի կանոնավոր անցկացնելուց[9], դպրոցում նաև անցկացվում է ամենամյա Պատմահամեմատական լեզվաբանության կոնֆերանս ի հիշատակ Սերգեյ Ստարոստինի[10][11]։ Ակադեմիական ամսագրերը ներառում են Լեզուների ազգակցության հարցերը (ռուս.՝ «Вопросы языкового родства»):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Stachowski, Marek. Teoria nostratyczna i szkoła moskiewska (польск.) // LingVaria / Redaktor naczelny Mirosław Skarżyński. — Kraków: Wydawnictwo „Księgarnia Akademicka”, 2011. — T. VI, nr 1 (11). — S. 241—274. — ISSN 1896-2122
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Старостин Г. С. и др. К истокам языкового разнообразия. Десять бесед о сравнительно-историческом языкознании с Е. Я. Сатановским. — Москва: Издательский дом «Дело» РАНХиГС, 2015. — С. 244—252. — 584 с. — 978-5-7749-1054-0, УДК 81-115, ББК 81.
  3. Сравнительное языкознание и этимологические базы данных // Старостин С. А. Труды по языкознанию. — М., 2007. — С. 770—778.
  4. 4,0 4,1 Классификация языков и московская школа компаративистики - ПОЛИТ.РУ Արխիվացված 2017-07-03 Wayback Machine. polit.ru. Դպրոցի հիմնադրման գործում առանցքային դեր են խաղացել նաև Վլադիմիր Դիբոն
  5. Дыбо Владимир Антонович - РГГУ.РУ Արխիվացված 2017-08-23 Wayback Machine. www.rsuh.ru.
  6. Иллич-Свитыч В. М. Опыт сравнения ностратических языков. — Т. 1. — М., 1971. — С. XXXV.
  7. The Tower of Babel: Evolution of Human Language Project.
  8. Starostin, George (ed.) 2011-2019. The Global Lexicostatistical Database. Moscow: Higher School of Economics, & Santa Fe: Santa Fe Institute. Accessed on 2020-12-26.
  9. Nostratic Seminar (Ностратический семинар). Institute for Oriental and Classical Studies, Higher School of Economics.
  10. Annual Sergei Starostin Memorial Conference on Comparative-Historical Linguistics. StarLing.
  11. Сектор лингвистической компаративистики - РГГУ.РУ. ivka.rsuh.ru.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]