Մոսկվայի հայկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի հայկական թատրոն

Մոսկվայի հայկական թատրոն, ազգային փոքրամասնությունների թատերական կոլեկտիվ։ Գոյություն է ունեցել 1922-1930 թվականներին։ խաղացանկում են եղել դրամաներ, կատակերգություններ, երաժշտական ներկայացումներ (Ա․ Տիգրանյանի «Անուշ», բեմադրված Ա․ Առուստամյանի, 1924 թ., Ա․ Աթայանի «Սասունցի Դավիթ», 1925 թ., «Լեյլի և Մեջնուն» և այլն)։ Թատերախումբը ղեկավարել են՝ Կարլ Դեյկը, Հարություն Թրագոշը, երաժշտական մասը՝ Ի․ Թարխանովը, նկարիչն էր Աղբալյանը, բալետմայստերը՝ Ե․ Ալեքսանովան։ Մոսկվայի հայկական թատրոնում տարբեր տարիներ աշխատել են Աշոտ և Վարսիկ Առուստամյանները, Ռուզան Արմենյանը, Լյուսի Թառայանը, Անահիտ Մասչյանը, Ադրիկ և Մարիամ Մոճոռյանները, Անժելի-Թ․ Կիրբիթյանը, Ս․ Բեկնազարյանը, Պ․ Դարագաշյանը և ուրիշներ։ Ներկայացումներ է ավել Հայաստանի կուլտուրայի տանը, շրջանային թատրոններում և ակումբներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 35