Մոսկվայի դրոշ
| Մոսկվայի դրոշ | |
|---|---|
| Տեսակ | համայնքի դրոշ |
| Երկիր | |
| Իրավասության տարածք | Մոսկվա |
| Հարաբերություն | 3:2 |
| Ընդունված է | փետրվարի 1, 1995 |
| Գույներ | կարմիր |
Մոսկվայի դրոշ, Մոսկվա դաշնային նշանակության քաղաքի պաշտոնական պետական խորհրդանիշ։
Ներկայումս գործող դրոշը հաստատվել է 1995 թվականի փետրվարի 1-ին[1] և ներառվել է Ռուսաստանի Դաշնության պետական հերալդիկական ռեգիստրում՝ 197 գրանցման համարով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի առաջին դրոշը հաստատվել է Մոսկվա քաղաքի քաղաքապետի 1994 թվականի սեպտեմբերի 29-ի № 481-РМ «Մոսկվա քաղաքի դրոշի մասին» կարգադրությամբ[2]։
Մոսկվա քաղաքի դրոշը կարմիր (ծիրանագույն) գույնի ուղղանկյուն պաստառ է։ Դրոշի կենտրոնում տեղադրված է Մոսկվայի զինանշանի հիմնական տարրի գունավոր պատկերը՝ արծաթե զրահով և երկնագույն թիկնոցով (մանթիա) Սուրբ Գևորգը, արծաթե ձիու վրա, ոսկե նիզակով խոցում է սև օձին։
Սուրբ Գևորգիի պատկերը կազմում է դրոշի 1/3 մասը։ Դրոշի լայնության հարաբերությունը նրա երկարությանը 2:3 է։
1995 թվականի փետրվարի 1-ին, Մոսկվայի քաղաքային դումայի № 12[3], որոշմամբ, ուժի մեջ է մտել 1995 թվականի փետրվարի 1-ի Մոսկվա քաղաքի № 4-12 «Մոսկվա քաղաքի զինանշանի և դրոշի մասին» օրենքը[1], որով հաստատվել է քաղաքի դրոշի նոր նկարագրությունը։
«Մոսկվա քաղաքի դրոշը ուղղանկյուն պաստառ է՝ լայնության և երկարության 2:3 հարաբերակցությամբ, մուգ կարմիր գույնի, դրոշի կենտրոնում Մոսկվա քաղաքի զինանշանի հիմնական տարրի՝ ձողից բացված Սուրբ Գևորգի երկկողմանի պատկերով։ Մոսկվա քաղաքի դրոշի վրա զինանշանի հիմնական տարրի պատկերի ընդհանուր լայնությունը պետք է կազմի դրոշի պաստառի երկարության 2/5 մասը»։
2003 թվականի հուլիսի 30-ին նախորդ օրենքն ուժը կորցրել է, և ուժի մեջ է մտել թիվ 38 «Մոսկվա քաղաքի դրոշի մասին» օրենքը[4], որն ընդունվել է 2003 թվականի հունիսի 11-ին, որով աննշան փոփոխվել է դրոշի նկարագրությունը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոսկվա քաղաքի դրոշը մուգ կարմիր ուղղանկյուն պաստառ է՝ լայնության և երկարության 2:3 հարաբերակցությամբ, կենտրոնում՝ երկկողմանի պատկերով, որը Մոսկվա քաղաքի զինանշանի հիմնական տարրի՝ ձիու վրա նիզակով օձին խոցող Սուրբ Գևորգի պատկերն է։ Մոսկվա քաղաքի դրոշի վրա զինանշանի հիմնական տարրի պատկերի ընդհանուր լայնությունը պետք է կազմի պաստառի երկարության 2/5 մասը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Закон города Москвы от 01.02.1995 № 4-12 «О гербе и флаге города Москвы»(չաշխատող հղում)
- ↑ Распоряжение мэра Москвы от 29.09.1994 № 481-РМ «О флаге города Москвы»
- ↑ Постановление Московской городской Думы от 01.02.1995 № 12 «О введении в действие закона города Москвы «О гербе и флаге города Москвы»(չաշխատող հղում)
- ↑ Закон города Москвы от 11.06.2003 № 38 «О флаге города Москвы»(չաշխատող հղում)