Մոսկվայի ապստամբություններ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոսկվայի ապստամբություններ XVII դ․,

1․ Աղի խռովություն 1648․ բռնկել է մեկ միասնական աղի հարկ մտցնելու (պետությունը հարստացնելու նպատակով) և պետության գործադրած բռնությունների պատճառով։ Մասնակցել են քաղաքային բնակչության ստորին և միջին խավերը, ստրելեցներ, խոլոպներ։ Հուզումները շարունակվել են մինչև 1649 թվականի փետրվարը։

2․ Պղնձի խռովություն 1662․ ծագել է ռուսլեհական պատերազմի տարիներին (1654-1667)՝ հարկերի բարձրացման և արժեզրկված մետաղյա դրամների մեծաքանակ թողարկման հետևանքով։ Հուլիսի 25-ի ելույթներին մասնակցել են քաղաքացիների ստորին և միջին խավերը, ստրելեցներ, զինվորներ։ Ապստամբությունը ճնշվել է, ավելի քան 1000 մարդ սպանվել և մահապատժի է ենթարկվել, մի քանի հազարը՝ աքսորվել։

3․ 1682 թվականի֊ի ապստամբության մասին տես «խովանշչինա»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 31