Մոշե Կախլոն
Մոշե Կախլոն եբրայերեն՝ משה כחלון | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Հադերա, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Հայֆայի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Netanya Academic College? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Իսրայելի կապի նախարար, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի ֆինանսների նախարար և Minister of Economy? |
Կուսակցություն | Լիկուդ[2] և Kulanu? |
Moshe Kahlon Վիքիպահեստում |
Մոշե Կախլոն (եբրայերեն՝ משה כחלון, նոյեմբերի 19, 1960[1], Հադերա, Իսրայել), իսրայելցի քաղաքական գործիչ, Քնեսեթի պատգամավոր («Լիկուդ» կուսակցությունից, 2014 թվականին ստեղծել է իր սեփական «Կուլանու» կուսակցությունը), Իսրայելի 32-րդ կառավարության կապի և սոցիալական ապահովման նախարար, Իսրայելի 31-րդ ֆինանսների նախարար, Քնեսեթի 16-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ և 21-րդ համագումարների պադգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոշե Կախլոնը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 19-ին, Հադերայում, Լիբանան ից հայրենադարձվածների ընտանիքում։ Նրանից բացի ընտանիքում կար ևս յոթ երեխա։ 1978-ից 1986 թվականներն ընկած ժամանակահատվածում Մոշեն պարտադիր և երկարաժամկետ ծառայություն է անցել Իսրայելի պաշտպանության բանակում։
Առաջին անգամ Կոխլոնը Քնեսեթի պատգամավոր է դարձել 2003 թվականին, դրանից հետո նա մի քանի անգամ վերընտրվել է։ Քնեսեթի 16-րդի համագումարում նա զբաղեցրել է փոխխոսնակի պաշտոնը։
2008 թվականի «Լուկադի» բաց նախնական ընտրության ժամանակ Մոշեն զբաղեցրել է վեցերորդ տեղը[3]։ Իսրայելի 32-րդ կառավարության ժամանակ նա ստացել է երկու նախարարական պաշտոն, սկզբում` կապի նախարարի պաշտոնը, իսկ 2011 թվականի հունվարի 19-ին (վարչապետ Նեթանյահուի խնդրանքով)` Կախլոնն ստանձնել է սոցիալական ապահովության նախարարի պարտականությունները[4]։
Դրանից հետո, քանի որ Քնեսեթի 21-րդ համագումարի ընտրությունների ժամանակ (2019 թվականի ապրիլի 9) կուսակցությունը կարողանում է ստանալ միայն 4 մանդատ[5], Կախլոնը իր կուսակցության հետ միասին միանում են «Լիկուդու» կուսաակցությանը[6]։
2020 թվականին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։
Կախլոնը ամուսնացած է ունի երեք երեխա, ապրում է Հայֆայում, տիրապետում է եբրայերեն և անգլերեն լեզուներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 חה"כ משה כחלון — Knesset.
- ↑ רשמית: כחלון עזב את הליכוד (երբ.) — סרוגים, 2014.
- ↑ ««Լուկադի» բաց նախընտրական ընտրությունների արդյունքները հրապարակվել են». 2008 թվականի դեկտեմբերի 10. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Կաառավարությունը հաստատել է նախարարների պաշտոնների վերաբաշխումը». // newsru.co.il. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Քվեսթի 21-րդ համագումարի ընտրության պաշտոնական արդյունքները» (եբրայերեն). ЦИК Израиля. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ ««Լուկադի» քարտուղարությունը թույլատրել է Մոշեի կուսակցության հետ միացումը». newsru.co.il. 2019 թ․ մայիսի 28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոշե Կախլոնը Քնեսեթի կայքում
- Հարցազրույց Մոշե Կախլոնի հետ, 2012 թվականի հունվարի 8։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոշե Կախլոն» հոդվածին։ |
|