Մոշե Ավիվ (երկնաքեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոշե Ավիվ
Տեսակերկնաքեր
Երկիր Իսրայել
ՏեղագրությունՌամատ Գան
Բարձրություն244,1 մետր
Հարկեր68
Ստորգետնյա հարկեր5
Հիմնադրված է2001
Բացված2003
ՃարտարապետAmnon Niv?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Մոշե Ավիվ աշտարակ (եբրայերեն՝ מגדל משה אביב‎), 235 մետր բարձրությամբ երկնաքեր Իսրայելի Թել Ավիվի մարզի Ռամատ Գան քաղաքի հյուսիսում՝ տեղակայված Բուրսա (Իսրայելի ադամանդի բորսա) կոչվող սահմանագծված տարածքի Ժաբոտինսկ փողոցում (No. 7): 68 հարկանի շենքը հայտնի է որպես քաղաքային դարպաս (եբրայերեն՝ שער העיר‎)[1][2]: Իսրայելի երկրորդ ամենաբարձր շենքն է Թել Ավիվի 238 մետր բարձրությամբ Ազրիելի Սարոնա աշտարակից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը նախագծել են ճարտարապետներ Ամնոն Նիվը և Ամնոն Շվարցը[3]։ Կառույցն անվանվել է Մոշե Ավիվ ի հիշատակ շինարարական ընկերության սեփականատիրոջ, որը մահացել է 2001 թվականի հոկտեմբերին, նախքան կառույցի ավարտը։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային դարպասի նախագծման համար ոգեշնչման աղբյուր է եղել Ֆրանկֆուրտի հայտնի Վեստենդշտրասե 1 (Westendstraße 1) երկնաքերը։ Աշտարակի շինարարությունը սկսվել է 1998 թվականին և ավարտվել է 2003 թվականին, երբ աշտարակը բռնկվել է։ Շինարարության ժամանակահատվածը չափազանց կարճ էր, ամսական հինգ հարկ, մեկ հերթափոխով աշխատող 40 աշխատակցով, ամսական օգտագործվում էր 3000 մ3 բետոն, տիպային հարկն ունի 42 պատուհան։ Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 133 միլիոն ԱՄՆ դոլար։ Աշտարակը զբաղեցնում է 180000 մ2 տարածք։ Շենքը հայտնվել է հեռուստատեսային գովազդում`Mifal HaPayis ազգային վիճակախաղի համար նախքան այն ավարտին հասցնելը՝ 2002 թվականի դեկտեմբերին։ Կառույցի ավարտման պահին այն եղել է Իսրայելում ամենաթանկ շենքը։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոշե Ավիվի աշտարակը բազմաբնույթ օգտագործման կառույց է։ Վերևի 11 հարկերը բաղկացած են 17000 մ2 տարածք զբաղեցնող 98 բնակարաններից։ Դրանից ներքև աշտարակի մեծ մասը՝ 63000 մ2, գրասենյակային տարածք է։ Բնակիչների և օֆիսային տարածքների համար գործում են առանձին նախասրահներ և վերելակներ։ Ներքևի 1200 մ2 հատվածը զբաղեցնում են առևտրային տարածքները։ Բնակիչների, գրասենյակային վարձակալների և այցելուների համար երրորդ հարկում սինագոգ կա։ Տանիքում հատված կա արտակարգ իրավիճաներում ուղղաթիռների իջեցման համար։ Աշտարակում գործում է բացառիկ ֆիթնես ակումբ և լողավազան, որը գտնվում է աշտարակի ավտոկանգառի հավելյալ մասի տանիքում։

2004 թվականի սեպտեմբերի 27-ին, կառույցը մասնակցել է կրծքագեղձի քաղցկեղի համար իրականացվող վարդագույն լուսավորության քարոզարշավին և շենքն ամբողջությամբ լուսավորվել է պայծառ վարդագույն լույսով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «City Gate Ramat Gan». Emporis.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. «CTBUH tall building database - City Gate Tower». CTBUH. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  3. It's new, it's revolutionary and it's very, very tall

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք