Մոշաթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
Մոշաթաղ
ադրբ.՝ Bozlu
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղ
Մակերես8834,1 կմ²
ԲԾՄ1501 մետր
Բնակչություն211 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Մոշաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Մոշաթաղ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղակայված է հանրապետության արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 86 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 8834,1 հա տարածք, որից 2999,4 հա գյուղատնտեսական նշանակություն, 5639,7 հա անտառային հողեր։ Մոշաթաղ համայնքի սահմանային գոտով հոսում է Աղավնո գետը։ Համայնքում ընդգրկված են Հերիկ և Բերդիկ գյուղերը։ Հերիկ գյուղում բնակվում է 50 մարդ, կա 11 տնտեսություն, իսկ Բերդիկ գյուղում՝ 25 մարդ, կա 8 տնտեսություն։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոշաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 211 մարդ, կա 50 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.