Մոն դը Կա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոն դը Կա
ֆր.՝ Mont des Cats
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, պինդ անեփ պանիր և արտադրական պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՄայեն
Կաթկովի կաթ
Պաստերիզացումչկա
Հասունացման ժամանակաշրջան2 ամիս խոնավ նկուղում
Ճարպեր40 - 45 %
Ձևշրջան
ԱնունովMont des Cats?
 Mont des Cats (cheese) Վիքիպահեստում

Մոն դը Կա (ֆր.՝ Mont des Cats), կովի կաթից պատրաստված ֆրանսիական եփած մամլված պանիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանիրը հնարվել է 1816 թվականին Վրատ Սպենսենյա աբբայության վանականների կողմից Մայեն դեպարտամենտում[1][2]։ Պանիրն արտադրվել է 1890 թվականից[3]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոն դը Կա պանիրը հասունանում է խոնավ նկուղներում 2 ամիս շարունակ[2]։ Հասունացման գործընթացի ժամանակ պանիրը լվանում են աղաջրով, որը պարունակում է «Bíxa orellána» ծաղկի սերմերի բնական երանգը, ինչի շնորհիվ պանիրը ստանում է նարնջագույն գույն[2][4]։

Տարեկան արտադրվում է 220 տոննա Մոն դը Կա[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի գլուխը, որը պատված է ոսկեգույն կեղևով, ունի շրջանաձև տեսք։ Դրա տրամագիծը 20 սմ է, հաստությունը 4-5 սմ, քաշը մոտավորապես 1,8 կգ է։ Յուղայնությունը՝ 40–45 % է։ Կիսակարծր նարնջագույն միջուկն ունի փոքր անցքեր։ Պանիրն ունի նուրբ համ[2]։

Մոն դը Կա պանիրը լավագույնս համապատասխանում է չոր սպիտակ մշկընկույզի գինիների[1] կամ սպիտակ Graves–ների հետ[2]։

Պանիրն օգտագործում են նաև առավոտյան սուրճի հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Словарь сыров. Мон-де-Ка» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Мон-де-Ка на сайте Гастроном.ру» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  3. http://www.cheese.com/abbaye-du-mont-des-cats/
  4. http://www.fromages.com/en/fromage/11-abbaye-du-mont-des-cats

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]