Մոնրոյի դոկտրինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քուինսի Ադամս
Ջոն Քուինսի Ադամս

«Մոնրոյի դոկտրինա» (անգլ.՝ Monroe Doctrine), ԱՄՆ դաշնային կառավարության արտաքին քաղաքականության ծրագիր, որը հռչակվել է 1823 թվականին, ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Մոնրոյի՝ կոնգրեսին հղած ուղերձի մեջ։ «Մոնրոյի դոկտրինայի» գլխավոր մշակողը եղել է պետքարտուղար Ջոն Քուինսի Ադամսը։ «Մոնրոյի դոկտրինա»-ն փորձում էր հակադրվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաների նկատմամբ եվրոպական գաղութարարությանը, միաժամանակ փորձում էր ԱՄՆ-ի հզորացումը պայմանավորել նոր տարածքների միացմամբ ու նոր նահանգների կազմավորմամբ։ XIX դարի և XX դարի սկզբին ԱՄՆ-ն լայնորեն օգտագործել է «Մոնրոյի դոկտրինա»-ն՝ հիմնավորելու համար իր օկուպացիաները Լատինական Ամերիկայի երկրներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 19 CC-BY-SA-icon-80x15.png