Մոնրո
| Մոնրո | |
|---|---|
| Ի ծնե անուն | ֆրանսերեն՝ Monroe Vata Rigby |
| Ծնվել է | հոկտեմբերի 12, 2008 (17 տարեկան) կամ նոյեմբերի 19, 2008 (17 տարեկան) Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ |
| Երկիր | |
| Ժանրեր | օպերա, էստրադա և փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Warner Music Group և Parlophone |
Մոնրո Վատա Ռիգբի (ֆրանսերեն՝ Monroe Vata Rigby, հոկտեմբերի 12, 2008 կամ նոյեմբերի 19, 2008, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), առավել հայտնի է մենանունով՝ Մոնրո, ֆրանս-ամերիկացի սոպրանո երգչուհի: Ներկայացրել է Ֆրանսիան Եվրատեսիլ 2026 երգի մրցույթում «Regarde!» երգով և զբաղեցրել է տասնմեկերորդ հորիզոնականը: Հանդես է եկել Ջոշ Գրոբանի հետ՝ կատարելով «Hymne à l'amour» երգը:
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիգբին ծնվել է Մայքլ և Մարտին Ռիգբիների ընտանիքում, որոնցից վերջինս Ֆրանսիա է տեղափոխվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից: Նրա երկու ծնողներն էլ հանդիսանում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: Ոնի չորս ավագ եղբայր[1]։ Մանկությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացրած Ռիգբին սկսել է երգել վաղ տարիքից: Մանկության տարիներին երգել է եկեղեցական երգչախմբում, որտեղ էլ բացահայտել է իր հետաքրքրությունը դասական երաժշտության նկատմամբ: Այնուհետև ստացել է վոկալի դասեր, ինչպես նաև սովորել է դաշնամուր նվագել[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվարը Ռիգբին մասնակցել է ֆրանսիական «Prodiges» հեռուստանախագծի տասնմեկերորդ եթերաշրջանին: Հաղթել է մրցույթում, որտեղ նրան շնորհվել է նաև 10 հազար եվրո արժողությամբ կրթաթոշակ[3][1]։ Դրա արդյունքում պայմանագիր է կնքել Warner Classics լեյբլի հետ և 2025 թվականի նոյեմբերի 28-ին թողարկել իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Monroe» անվանմամբ, որը ներառել է դասական ստեղծագործություններ և քրոսովեր երգեր[1][2]։
2026 թվականի մարտի 2-ին ֆրանսիական մի քանի լրատվամիջոցներ հայտնել են, որ Մոնրոն ընտրվել է որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2026 երգի մրցույթում[4][5]։ Այդ լուրը պաշտոնապես հաստատվել է մարտի 6-ին, երբ France Télévisions հեռուստաընկերությունը ներկայացրել է նրա մրցութային երգը՝ «Regarde!»-ն[6][7]։ Մրցույթի եզրափակչում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ հավաքելով 158 միավոր[8]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալները բերված են ըստ Apple Music-ի հարթակի[9]։
Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Մանրամասներ | Բարձրագույն դիրքը չարթերում | |
|---|---|---|---|
| FRA | FRA
Classic [11] | ||
| Monroe |
|
153 | 1 |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Տարի | Ալբոմ |
|---|---|---|
| «O mio babbino caro» | 2025 | Monroe |
| «Ave Maria» (Սուրբ Ծննդյան տարբերակ) | ||
| «Regarde !» | 2026 | Ոչ ալբոմային սինգլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Monroe Rigby wins French youth music competition and is currently touring the country». Cache Valley Daily. 2026 թ․ հունվարի 3.
- 1 2 Petersen, Christian (2026 թ․ մարտի 6). «France: Monroe's song for Eurovision 2026 released – Listen to "Regarde"». Eurovisionworld.
- ↑ Chevrier, Romuald (2025-01-02). «Monroe, la gagnante de Prodiges saison 11, se confie sur les liens noués grâce à l'émission : "On est toujours en contact"». programme-tv (ֆրանսերեն). Վերցված է 2025-01-02-ին.
- ↑ Randanne, Fabien (2026 թ․ մարտի 2). «Eurovision 2026 : Qui est Monroe, la chanteuse qui représentera la France ?» [Eurovision 2026: Who is Monroe, the singer who will represent France?]. 20 Minutes (ֆրանսերեն). Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
- ↑ Granger, Anthony (2026 թ․ մարտի 5). «France: Eurovision 2026 Song Reveal Tomorrow». Eurovoix. Վերցված է 2026 թ․ մարտի 6-ին.
- ↑ Granger, Anthony (2026 թ․ մարտի 6). «France: Monroe to Eurovision 2026». Eurovoix. Վերցված է 2026 թ․ մարտի 6-ին.
- ↑ Farren, Neil (2026 թ․ մարտի 6). «France: Monroe Releases "Regarde!"». Eurovoix. Վերցված է 2026 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Eurovision 2026 Results: Voting & Points». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-05-16-ին.
- ↑ «Monroe». music.apple.com. Apple Music.
- ↑ «Top Albums (Semaine du 22 mai 2026)» (ֆրանսերեն). Syndicat national de l'édition phonographique. Վերցված է 2026 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Top Albums Classique (Semaine du 12 décembre 2025)» (ֆրանսերեն). Syndicat national de l'édition phonographique. Վերցված է 2026 թ․ մարտի 16-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրո» հոդվածին։ |
| ||||||
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 2008 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցներ
- Ֆրանսիայի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում
- Ֆրանսիան Եվրատեսիլ երգի մրցույթում
- Ֆրանսիացի երգիչներ
- Ֆրանսիացի երգչուհիներ