Jump to content

Մոնրեալի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնրեալի համալսարան
Տեսակuniversity in Quebec? և հանրային հետազոտությունների համալսարան
Երկիր Կանադա[1][2][3]
ՏեղագրությունՄոնրեալ
Հիմնադրված է1878[1][2]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Մոնրեալի համալսարան ( ֆր.՝ Université de Montréal), կրթական կառույց Մոնրեալում (Քվեբեկ, Կանադա), որը հիմնադրվել է 1878 թվականին։ Համալսարանը համարվում է աշխարհի խոշորագույն ֆրանսալեզու ուսումնական հաստատություններից մեկը։ Ներկայումս Մոնրեալի համալսարանն ունի մոտ 55000 ուսանող:

Map of the university's Mount Royal campus

Համալսարանը հիմնադրվել է այն ժամանակ, երբ 1878 թվականին Քվեբեկ քաղաքի Լավալի համալսարանը հիմնեց նոր մասնաճյուղ Մոնրեալում, որը հայտնի դարձավ որպես Մոնրեալի Լավալ համալսարան: Դա արվեց Մոնրեալի առաջնորդի կամքին հակառակ, որն հանդես էր գալիս իր քաղաքում անկախ համալսարանի օգտին:

Վատիկանը համալսարանին որոշակի վարչական ինքնավարություն է շնորհել 1889 թվականին՝ թույլ տալով ընտրել իր պրոֆեսորներին և դիպլոմներ տալու արտոնագիրը:

1919 թվականի մայիսի 8-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի պապական կանոնադրությունը համալսարանին շնորհեց լիակատար ինքնավարություն։ Այսպիսով, այն դարձավ անկախ կաթոլիկ համալսարան և ստացավ Մոնրեալի համալսարան անվանումը։ Իր գործունեության առաջին տարում համալսարանն ընդունեց 100-ից պակաս ուսանող իր երեք ֆակուլտետներում, որոնք այն ժամանակ գտնվում էին Հին Մոնրեալում: Դրանք էին Աստվածաբանության, Իրավագիտության և Բժշկական ֆակուլտետները: Համալսարան ընդունվող ուսանողների գիտելիքների տարբեր որակի, ինչպես նաև այն ժամանակվա Քվեբեկյան կրթական համակարգում դասավանդման տարբեր մակարդակների պատճառով դիմորդների համար բացվեցին նախապատրաստական ​​դասընթացներ:

Թեև Լավալի մասնաճյուղը նախատեսված էր որպես Մոնրեալի առաջին ֆրանկոֆոն համալսարանը, այն լիարժեք համալսարան չէր մինչև 1920 թվականի փետրվարի 14-ը, երբ ստացավ համալսարանի կոչումը նահանգային կառավարությունից։ Բարձրագույն կրթության նոր քաղաքականությունը, որը սկսվեց 1960-ական թվականներին (Խաղաղ հեղափոխությունից հետո) արձագանք էր ժողովրդական ճնշումներին և համոզմունքներին, որ բարձրագույն կրթությունը սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության բանալին է անհատների, ինչպես նաև հասարակության համար: Երրորդ կանոնադրությունը, որն ընդունվել է 1967 թվականին, սահմանում է Մոնրեալի համալսարանը որպես բարձրագույն կրթության և գիտական ​​հետազոտությունների հասարակական կազմակերպություն, որի կառավարմանը իրավունք ունեն մասնակցել և՛ ուսանողները, և՛ դասախոսները:

Համալսարանի տեղափոխում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 ​​- 1895 թվականներին համալսարանի դասերի մեծ մասն անցկացվում էր Մոնրեալի մեծ ճեմարանում։ 1895 թվականից մինչև 1942 թվականը դասերը տեղափոխվեցին Մոնրեալի կենտրոնում գտնվող Սեն Դենի և Սեն Քեթրին փողոցների խաչմերուկը։ Ի տարբերություն անգլալեզու համալսարանների, այն տուժում էր ֆինանսական միջոցների պակասից երկու պատճառով՝ ֆրանսիացի կանադացիների հարաբերական աղքատությունը և Քվեբեկ Սիթիից հեռակա կառավարման հետ կապված բարդությունները:

Մինչեւ 1930 թվականը բավականաչափ գումար էր կուտակվել Մոն Ռոյալում նոր համալսարանի շինարարությունը սկսելու համար։ Բայց 1930-ական թվականների Մեծ ճգնաժամի տնտեսական ցնցումները իրենց ազդեցությունն ունեցան շինարարության վրա։ Շատերը կարծում էին, որ համալսարանը պետք է վաճառի անավարտ շինությունները՝ խնդիրները լուծելու համար։ 1939 թվականին նահանգային կառավարությունը տրամադրեց անհրաժեշտ ֆինանսավորումը։ Շինարարությունն ավարտվել է 1943 թվականի հուլիսի 3-ին։ Համալսարանի նախկին շենքերը հետագայում օգտագործվել են մեկ այլ ֆրանսախոս համալսարանի՝ Մոնրեալի Քվեբեկի համալսարանի կողմից:

Միջուկային հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին համալսարանը մասնակցել է պատերազմի հետազոտությանը` տրամադրելով իր լաբորատորիաները։ Համալսարանի գիտնականներն աշխատում էին ծանր ջրի միջուկային ռեակտորի ստեղծման վրա։ Հետազոտությունն ավելի մեծ Մանհեթենի նախագծի մի մասն էր, որի հիմնական նպատակը միջուկային զենքի ստեղծումն էր: Քվեբեկի մասնակից գիտնականներից մեկը՝ Պիեռ Դեմերը, հայտնաբերել է մի շարք ռադիոակտիվ տարրեր, որոնք ստացվում են նեպտունիումից։

20-րդ դարի երկրորդ կես

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին առաջին աշխարհիկ ռեկտոր Ռոժե Գոդրին սկսեց արդիականացնել համալսարանը։ Համալսարանը մեծահասակների կրթության ծրագիր բացեց ֆրանս-կանադացիների համար 1968 թվականին: 2002 թվականից համալսարանը ձեռնամուխ է եղել մի շարք խոշոր շինարարական նախագծերի՝ կառուցելով հինգ նոր շենք, որպեսզի հետագայում ընդլայներ հետազոտությունները դեղագիտության, ճարտարագիտության, տիեզերագնացության, քաղցկեղի հետազոտության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում:

Մոնրեալի համալսարանը մշտապես դասվել է մի շարք համալսարանների վարկանիշային աղյուսակներում: Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկում 2022 թվականին համալսարանը զբաղեցրել է 101–150-րդ տեղը աշխարհում, իսկ վեցերորդը՝ Կանադայում[4]

2023 QS World University Rankings-ը համալսարանը դասեց 116-րդն աշխարհում և հինգերորդը Կանադայում[5]

Times Higher Education World University Rankings-ում 2023 թվականին համալսարանը զբաղեցրել է 111-րդ տեղում աշխարհում, իսկ հինգերորդը՝ Կանադայում[6]

U.S. News & World Report-ի 2022–2023 թվականների Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկում համալսարանը զբաղեցրել է 156-րդ տեղը իր համաշխարհային վարկանիշում, իսկ վեցերորդը՝ Կանադայում[7]։

Maclean's-ի 2023 թվականի կանադական համալսարանների վարկանիշային աղյուսակում համալսարանը զբաղեցրել է 10-րդ տեղը Բժշկական-դոկտորական համալսարանի կատեգորիայում[8]:

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լանդշաֆտային ճարտարապետության, դիզայնի և քաղաքաշինության ֆակուլտետ
  • Արվեստի և գիտության ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Շարունակական կրթության ֆակուլտետ
  • Ասպիրանտուրայի ֆակուլտետ
  • Բժշկական ֆակուլտետ
  • Ստոմատոլոգիական ֆակուլտետ
  • Անասնաբուժության ֆակուլտետ
  • Երաժշտության ֆակուլտետ
  • Դեղագիտության ֆակուլտետ
  • Կրթության ֆակուլտետ
  • Բուժքույրական ֆակուլտետ
  • Աստվածաբանության և կրոնագիտության ֆակուլտետ
  • Կինեզիոլոգիայի ամբիոն
  • Օպտոմետրիայի դպրոց

Կից դպրոցներ

  • Կառավարման դպրոց
  • Պոլիտեխնիկական դպրոց

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bizier, Hélène-Andrée (1993). L'Université de Montréal: la quête du savoir. Montréal: Libre expression. 311 pp. 2-89111-522-8.[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. Global LEI index
  4. https://www.shanghairanking.com/rankings/arwu/2024, 2024 Academic Ranking of World Universities
  5. https://www.topuniversities.com/world-university-rankings, QS World University Rankings 2025: Top global universities
  6. https://www.timeshighereducation.com/world-university-rankings/latest/world-ranking, World University Rankings 2025
  7. https://www.timeshighereducation.com/student/best-universities/graduate-employability-top-universities-canada-ranked-employers, Graduate employability: top universities in Canada ranked by employers 2025
  8. «11 universities bail out of Maclean's survey». CBC News. Canadian Broadcasting Corporation. 14 April 2006. Վերցված է 17 August 2017-ին.
  9. L' Université de Montréal: La quête du savoir. Libre expression. 1993. ISBN 9782891115223. OL 14721366M.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի համալսարան» հոդվածին։