Մոնրեալի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնրեալի դրոշ
Flag of Montreal.svg
Տեսակհամայնքի դրոշ
Իրավասության տարածքՄոնրեալ
Հարաբերություն2:1
Ընդունված էմայիս 1939
Վեր ընդունված էսեպտեմբերի 13, 2017 (գործող)
մայիսի 17, 1939 (նախորդ)
Գույներսպիտակ և կարմիր
Պատկերված էpine tree?, fleur-de-lis?, վարդենի, Shamrock? և տատասկափուշ

Մոնրեալի դրոշ, Մոնրեալի պաշտոնական խորհրդանիշն է 1939 թվականից: Առաջին անգամ ներկայացվել է 1935 թվականի մայիսին: Հիմնված է քաղաքի զինանշանի վրա: Դրոշը վերանայվել է 1939 թվականի մայիսին և 2017 թվականի սեպտեմբերին: Դրոշի համաչափությունը` 1:2:

Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ քաղաքի պաշտոնական կայքէջի՝ կարմիր գերբային խաչը ներկայացնում է «քրիստոնեական դրդապատճառներն ու սկզբունքները, որոնցով ղեկավարվել են քաղաքի հիմնադիրները»[1]: Հինգ խորհրդապատկերները ներկայացնում են բնիկ ժողովուրդների նախնիների ներկայությունը և 19-րդ դարում քաղաքում հաստատված չորս հիմնական եվրոպական էթնիկ խմբերին, որոնք նույնպես ներկայացված են Canadian Red Ensign-ի (Կանադայի դրոշը մինչև 1965 թվական) վրա: Դրանք են՝

Պատկեր Նկարագրություն
White pine (Flag of Montreal).svg Սպիտակ սոճի՝ ներկայացնում է բնիկ ժողովուրդների նախնիների ներկայությունը:
Blue Fleur-de-lys (Flag of Montreal).svg Բուրբոնների ընտանիքի կապույտ հերալդիկ շուշանը ներկայացնում է ֆրանսիացիներին՝ քաղաքի բնիկներին
(Բնօրինակ զինանշանի վրա, որի վրա մոդելավորվել է դրոշը, մինչև 1936 թվական կապույտ հերալդիկ շուշանի փոխարեն եղել է կուղբ[2]):
Red Rose of Lancaster (Flag of Montreal).svg Լանքաստերի ալ կարմիր վարդը ներկայացնում է անգլիացիներին:
Shamrock (Flag of Montreal).svg Երեքնուկը ներկայացնում է իռլանդացիներին:
Thistle (Flag of Montreal).svg Ուղտափուշ ներկայացնում է շոտլանդացիներին:

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրեալի բնօրինակ զինանշանը 1833 թվականին

Մոնրեալի դրոշը հիմնված է իր զինանշանի վրա: Բնօրինակ զինանշանը մշակվել է 1833 թվականին Մոնրեալի առաջին քաղաքապետ Ժակ Վիգերի կողմից: Այն նման էր ներկայիս տարբերակին, այն տարբերությամբ, որ կարմիր խաչը անկյունագծային էր և ներկայիս կապույտ հերալդիկ շուշանի փոխարեն կուղբ էր:

Ներկայիս դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 12-ին Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերը հայտարարել է Մոնրեալի դրոշի փոփոխության մասին, որտեղ պետք է ներառվի Առաջին ազգերի խորհրդանիշը[3]: Որոշումը կայացվել է 2017 թվականին քաղաքի հիմնադրման 375-ամյակի կապակցությամբ: Խորհրդանիշն ընտրվել է Մոնրեալի առաջին ազգերի համայնքների կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "What do the symbols on Montréal's coat of arms mean?", Centre d'histoire de Montréal, Ville de Montréal, retrieved May 23, 2013
  2. "Montreal coat of arms", engraving by John Henry Walker, McCord Museum, retrieved May 23, 2008
  3. "Les autochtones choisiront le nouveau symbole du drapeau de Montréal"(In French), La Presse Feb 14-2017, retrieved February 16, 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]