Մոնտմորիլլոնիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոնտմորիլլոնիտ (Ֆրանսիայի Մոնտմորիլլոն (Montmorillon) հանքավայրի անունով), կավային միներալ շերտավոր սիլիկատների ենթադասից։ Քիմիական կազմը փոփոխական է՝ (Ca, Na) (Mg, Al, Fe2 (Si, А1)4О10 (OH)2*nHaO։ Մոնտմորիլլոնիտի ստրուկտուրան աչքի է ընկնում շերտիկների համաչափ կազմությամբ և նրանց միջև եղած զգալի տարածությամբ։ Առաջացնում է խիտ կավային զանգվածներ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Բյուրեղները սակավ են և երևում են լքիայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։ Սովորաբար հանդիպում է անկանոն թերթիկների ձևով։ Գույնը՝ սպիտակ, վարդագույն, կապտագորշ, կարմիր, կանաչավուն (կախված է խառնուրդներից)։ Կարծրությունը՝ 1—2 (չոր դեպքում), խտությունը՝ 2000—3000 կգ/U3 (պայմանավորված է հիդրատացման աստիճանով)։ Թրջելիս խիստ փքվում է, քանի որ ջուրը թափանցում է ստրուկտուրայի շերտիկների միջանկյալ տարածությունները։ Մոնտմորիլլոնիտ առաջանում է նստվածքային և մետամորֆային ապարներում, հողերում, հրաբխածին գոյացումների ստորջրյա փոփոխության ընթացքում։ Բենթոնիաների գլխավոր բաղադրամասն է։ Օգտագործվում է որպես ադսորբենտ (ադսորբցող նյութ) հորատային լուծույթներում, խեցեգործության բնագավառում, թղթի, ռետինի, ներկերի, օճառի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 17 CC-BY-SA-icon-80x15.png