Մոնտե Վիզո
| Մոնտե Վիզո | |
|---|---|
| Տեսակ | լեռ |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Կունեո |
| Լեռնաշղթա | Gruppo del Monviso? |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 3841 մետր |
| Հարաբերական բարձրություն | 2062 մետր |
| Պահպանման տարածք | Monviso Natural Park? |
| Նյութ | Օֆիոլիթ |
Մոնտե Վիզո կամ Մոնվիսո (իտալ.՝ Monte Viso կամ Monviso; օքս.՝ Vísol), լեռնագագաթ, որը գտնվում է ծովի մակարդակից 3841 մետր բարձրության վրա Իտալիայի Պիեմոնտ շրջանում, Կունեո նահանգում[1]։
Վիրգիլիոսի տվյալներով՝ այն ծածկված է եղել սոճիներով։ Մոնտե Վիզոն Կոտյան Ալպերի ամենաբարձր գագաթն է։ Իտալիայի ամենամեծ գետը՝ Պոն, սկիզբ է առնում Մոնտե Վիզոյի լանջերից[2]։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագաթի անվանումը ծագում է հնդեվրոպական «Վեզուլուս Մոնս» բառից[3]։ «Վեզուլուս» բառն ունի հնդեվրոպական արմատներ և նշանակում է բարձր լեռան գագաթ։ Հին ժամանակներում «Վեզուլուս Մոնս»-ը նշանակում էր հեռվից տեսանելի և առանձին գագաթ (որը տեսարժան վայր էր ճանապարհորդների համար)[4]։
Ֆիզիկաաշխարհագրական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտե Վիսոն գտնվում է Իտալիայի հյուսիս-արևմուտքում՝ Կունեո նահանգում, Ֆրանսիայի հետ սահմանից մոտավորապես երկու կիլոմետր հարավ-արևելք։ Այն նահանգի և ամբողջ Կոտյան Ալպերի ամենաբարձր կետն է։ Գագաթը բրգաձև է և, քանի որ բոլոր մոտակա գագաթները 500 մետր կամ ավելի ցածր են, հստակ տեսանելի է հեռվից։ Դրա հարաբերական բարձրությունը 2062 մետր է, ինչը Մոնտե Վիզոն դարձնում է Ալպյան բոլոր գագաթներից տասներորդ ամենաբարձրը։ Մոնտե Վիզոյի մայր գագաթը Մոն Պելվուն է[5][6]։
Մոնտե Վիզոյի հյուսիսային լանջին է գտնվում Իտալիայի ամենաերկար գետի՝ Պոյի ակունքը։ Մոնտե Վիզո լեռնազանգվածը շրջապատված է Պո, Վարաիտա և Ժիլ գետերի հովիտներով։ Հյուսիսում՝ Ֆրանսիայի հետ սահմանին, գտնվում են Կոլ դե լա Տրավերսետը և 3214 մետր բարձրությամբ Պունտա Գաստալդին[3]։
2013 թվականին Մոնտե Վիսոն շրջապատող ֆրանսիական և իտալական տարածքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են որպես երկու անկախ վայրեր։ Հաջորդ տարի դրանք վերափոխվեցին Մոնվիզոյի անդրսահմանային կենսոլորտային արգելոցի, որը ներառում էր ինչպես ցածրադիր տարածքները, այնպես էլ հենց գագաթը։ Արգելոցի ընդհանուր տարածքը կազմում է 427,000 հեկտար[3]։
Վերելքների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտե Վիզոյի առաջին վերելքը կատարել են Ուիլյամ Մեթյուզը և Ֆրեդերիկ Ժակոմբը՝ լեռնային ուղեկցորդներ Միշել Կրոյի և Ժան-Բատիստ Կրոսի ուղեկցությամբ, 1861 թվականի օգոստոսի 30-ին: Խումբը բարձրացել է հարավային լանջով, որն ունի ամենահեշտ բարձրանալու ուղիները:
1864 թվականին առաջին կանայք՝ Ալեսանդրա Բոարելլին և Սեսիլիա Ֆիլիան են բարձրացել լեռը։
1881 թվականի հուլիսի 28-ին Ուիլյամ Քուլիջը, ուղեկցորդ Քրիստիան Ալմերի և նրա որդու՝ Քրիստիանի հետ միասին, կատարել է հյուսիսարևելյան լանջի խրթին երթուղու առաջին վերելքը: Երթուղին սկսվում էր Պո գետի ակունքից և անցնում էր նեղ կուլուարով՝ դժվար, սառցե և ժայռոտ տեղանքով, իջնելով գրեթե գագաթից: Վերելքից առաջ Քուլիջը խոստովանել է, որ հյուսիսարևելյան լանջի երկայնքով անմիջապես բարձրանալու գաղափարը, չնայած այն հանգամանքին, որ դա անհնար էր թվում, մեծապես գրավել է իրեն: Երթուղին այժմ կոչվում է Քուլիջի կուլուար և IFAS-ի կողմից ունի TD+ վարկանիշ[7][8]։
Լեռնագնացության ուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագաթի դասական երթուղին անցնում է հարավային լանջի երկայնքով և գագաթ տանող բոլոր երթուղիներից ամենահեշտն է (UIAA դասակարգման համաձայն՝ III կատեգորիա, կամ IFAF դասակարգման համաձայն՝ PD-): Փաստորեն, գագաթի առաջին վերելքը կատարվել է դասական երթուղով: Մյուս երթուղիներն ավելի մարտահրավերային են, այդ թվում՝ հյուսիսարևելյան լանջի երկայնքով գտնվող Քուլիջի կուլուար երթուղին, որը դասակարգված է TD+[9]:
Մոնտե Վիզոն գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտե Վիզոն հիշատակվում է մի շարք հեղինակների՝ թե՛ իտալացի, թե՛ այլազգի ստեղծագործողների ստեղծագործություններում[10]։
Իր «Էնեական» պոեմի տասներորդ գրքում հին հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը Մեզենտիուսին (Էնեասի թշնամին) համեմատել է Վեզուլի (լեռան հին հռոմեական անվանումը) վայրի վարազի հետ:
Վեզուլի լանջերին գտնվող անտառում վայրի վարազը, որը երկար տարիներ թաքնվել էր Լավրենտյան ճահիճներում[11]։
Actus aper, multos Vesulus quem pinifer annos
defendit multosque palus Laurentia?
Իտալացի բանաստեղծ Դանթեն գրել է Մոնտե Վիզոյի մասին «Աստվածային կատակերգության» դժոխքի առաջին մասի XVI երգում՝ ասելով, որ լեռը Մոնտոնե գետի աղբյուրն է:
Come quel fiume c'ha proprio cammino
prima dal Monte Viso 'nver' levante,
da la sinistra costa d'Apennino
Անգլիացի բանաստեղծ Ջեֆրի Չոսերը նույնպես հղում է կատարել Մոնտե Վիզոյին «Քենթերբերյան պատմվածքներ»-ի «Ուսանողի նախաբանում»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Monte Viso: Climbing, Hiking & Mountaineering: SummitPost». www.summitpost.org. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Monte Viso - Location on Map - Alps & Maps» (բրիտանական անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «On the road: Знакомлясь с Монвизо (Монте-Визо) | Italian Traditions» (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 8. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ PeakVisor. «Monviso». PeakVisor (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Monte Viso Mountain Information». www.mountain-forecast.com. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ xwhos.com (2019 թ․ սեպտեմբերի 11). «Monte Viso - Mountain in Italy - Whois». xwhos.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Monte Viso Ski Tour with Alpine Guides». Alpine Guides (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «МОНТЕ-ВИЗО». Словари, энциклопедии и справочники - бесплатно Онлайн - Slovar.cc (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Kington, Tom (2020 թ․ հուլիսի 2). «Monte Viso, Italy's poetic peak, reduced by rock slide». www.thetimes.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Typepad - Closed for Business». www.typepad.com. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Monte Viso (3 841 m / 12 602 ft)». mountainplanet.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Monte Viso — Piedmont, Italy» (անգլերեն). peakery.com. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
- «Monte Viso» (անգլերեն). summitpost.org. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
- «Monte Viso Weather Forecast, Italy» (անգլերեն). mountain-forecast.com. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտե Վիզո» հոդվածին։ |
| ||||||||||