Մոնտազիո
Մոնտազիո | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից և իտալական պանիր |
Առաջացման երկիր | Իտալիա |
Կաթ | կովի կաթ |
Սերտիֆիկացում | PDO |
Montasio Վիքիպահեստում |
Մոնտազիո (իտալ.՝ Montasio), իտալական կիսապինդ պանիր՝ պատրաստած կովի կաթից։ Այն արտադրում են Վենետո և Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա շրջաններում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտազիոն ունի հին պատմություն։ Պանրի տեխնոլոգիան ստեղծվել է 1200 թվականին Մոջիո Ուդինեզե աբբայության Բենեդիկտյան միաբանները։ Առաջին անգամ «մոնտազիո» անվանումը հիշատակվել է 1775 թվականի փաստաթղթերում։ 1986 թվականին պանիրը ստացել է PDO, իսկ 1996 թվականին DOP կատեգորիա[1]։
Ստացման տեխնոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրատեսակն արտադրվում է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա և Բելունո գավառում, ինչպես նաև Տրևիզոյում, Վենետոյում և Պադովայում[2]։ Արտադրման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվում է այն բանին, որ պանիրը պահպանի թարմ կաթի համը։ Չպաստերիզացված կաթը լցնում են պղնձե կամ պողպատե տակառների մեջ։ Կաթին ավելացնում են բակտերիաներ կամ խմորիչ՝ ստացված կթած կաթից։ Այդ ամբողջը տաքացնում են 32-34 °C, որ համաչափորեն տարածվեն բակտերիաները, հետո ավելացնում են շրդանային մակարդ։ Կաթը թողնում են 20-25 րոպե, որ մակարդվի։ Հետո մակարդը կտրում են հատուկ գործիքով՝ մինչև մանրահատիկ դառնալը[3]։ Այդ զանգվածը տաքացնում են՝ անընդհատ խառնելով, մինչև 44-46 °C։ Թանձրուկն առանձնացնում են 25 րոպե հետո և մամլում կա՛մ ձեռքով, կա՛մ գործիքով։ Պանրի գլուխները դնում են հատուկ կաղապարների մեջ, որոնց շնորհիվ ապագա պանրի կողերին դաջվում է «Montasio» անվանումը։ 24 ժամ անց, երբ քամվում է ավելորդ սիճուկից, պանրագլուխը երկու օր պահում են աղաջրում։ Դրանից հետո պանիրը տեղափոխում են հատուկ տարածք՝ հասունանալու[3]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի գլխի միջին զանգվածը 6-8 կգ է։ Տեսքը գլանաձև է, որի տրամագիծը 30-35 սմ է, բարձրությունը՝ 8 սմ։ Կազմվածքը կոմպակտ է՝ աչքերով, որոնք բաշխված են հավասարաչափ։ Գույնը սպիտակ է կամ բաց դեղին։ Կեղևը հարթ է, առաձգական՝ բաց շագանակագույն, որը ժամանակի ընթացքում, ինչպես նաև պանիրը, մգանում է՝ դառնալով փուխր և հատիկավոր։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- իտալ.՝ Montasio Fresco՝ 2-ից 4 ամիս հնեցված․ ունի փափուկ, նուրբ կաթնային համ։
- իտալ.՝ Montasio Mezzano՝ 5-ից 10 ամիս հնեցված․ ունի ավելի ուժեղ և լրիվ համ։
- իտալ.՝ Montasio Stagionato՝ 10 ամիս հնեցված․ ունի բնորոշ բույր և թեթև կծվահամ։
- իտալ.՝ Montasio Stravecchio՝ 18 ամսից ավելի հնեցված։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանիրն օգտագործում են տարբեր կերպ՝ ըստ հնեցվածության։ Fresco և Mezzano տեսակները ուտում են որպես առանձին ուտեստ, հացով, թարմ բանջարեղենով։ Պանիրն օգտագործում են աղցանների, պաստաների, պոլենտայի պատրաստման ժամանակ։ Կիրառում են նաև թխվածքներում և մսային ուտեստներում։ Որպես նախուտեստ հրամցնում են սպիտակ գինիների հետ՝ Պինո բլան, Շարդոնե։ Միջին հնեցված մոնտազիոն համակցվում է նաև Մեռլո տեսակի խաղողի կարմիր գինիների հետ։ Montasio Stagionato տեսակը հիմնականում օգտագործում են քերած վիճակում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլերեն) Ministero Agricoltura e Foreste, DOC cheeses of Italy, Milano, Franco Angeli
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сыр монтазио». Արխիվացված է օրիգինալից 2021-05-07-ին. Վերցված է 2021-03-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ [«Montasio DOP(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2019-03-08-ին. Վերցված է 2021-03-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) Montasio DOP(անգլ.)] - ↑ 3,0 3,1 «Монтазио — итальянский альпийский сыр». Արխիվացված է օրիգինալից 2019-03-08-ին. Վերցված է 2021-02-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 9 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտազիո» հոդվածին։ |
|