Մոնոներկայացում
| Մոնոներկայացում | |
|---|---|
| Տեսակ | թատերական ժանր |
Մոնոներկայացում, երբեմն անվանում են մենաշոու կամ մեկ դերասանի թատրոն, մենակատարային ներկայացում, որը ներառում է մեկ անձ, որը պատմություն է մատուցում լսարանին, սովորաբար զվարճանքի նպատակով: Այս տեսակի ներկայացման տեսակները բազմաթիվ են, այդ թվում՝ ինքնակենսագրական ստեղծագործություններ, կատակերգական ներկայացումներ, վեպի էկրանավորումներ, վոդևիլներ, պոեզիա, երաժշտություն և պար[1]:
1996 թվականին Ռոբ Բեքերի «Պաշտպանելով քարանձավաբնակին» կատակերգությունը եղել է Բրոդվեյի թատրոնի պատմության մեջ ամենաերկար ցուցադրված մենաշոու ներկայացումը[2]:
Մենակատար կատարման առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենակատարումը լայն իմաստով օգտագործվում է որպես մեկ անձի կողմից հանդիսատեսի համար ելույթ ունենալու հասկացություն: Մենակատարման որոշ հիմնական առանձնահատկություններից կարող են լինել չորրորդ պատի բացակայությունը և հանդիսատեսի մասնակցությունը կամ ներգրավվածությունը: Մենակատարումը պարտադիր չէ, որ գրվի, կատարվի և բեմադրվի մեկ անձի կողմից. մենակատարման բեմադրությունը կարող են ստեղծել ռեժիսորներ, գրողներ, դիզայներներ և կոմպոզիտորներ՝ ստեղծագործությունը բեմում կենդանացնելու համար: Այս համագործակցության օրինակ է Էրիկ Բոգոսյանը իր «Արթնացիր և հոտոտիր սուրճը» ներկայացման հրատարակված արտաբրոդվեյյան տարբերակում[3], որը կազմակերպել է Theatre Communications Group-ը, Նյու Յորքում[4]: 1980-ից 2000 թվականներին Բոգոսյանի գրած և կատարած վեց հիմնական սոլոներ են բեմադրվել Բրոդվեյի սահմաններից դուրս՝ նրան բերելով երեք Օբի մրցանակ (1998)[5], ինչպես նաև Դրամա Դեսկ մրցանակ: Նրա առաջին երկու սոլոները՝ «Men Inside»-ը և «FunHouse»-ը, ներկայացվել են Նյու Յորքի Շեքսպիրյան փառատոնում[6][7]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազարամյակներ շարունակ անհատները պատմություններ են պատմել իրենց ցեղի կամ հասարակության մյուս անդամների առջև և այս կերպ բանավոր փոխանցել են մերօրյա առասպելներից ու լեգենդներից շատերը[8]: Ներկայացման ոճը սերնդեսերունդ զարգացել է թատերական այնպիսի մարդկանց միջոցով, ինչպիսիք են հույն մենախոսները, միջնադարյան Անգլիայի թափառող մինստրելները և ֆրանսիացի տրուբադորները։
Էդգար Ալան Պոն 1843-1849 թվականներին որպես հարթակային կատարող դասախոսություններ է կարդացել և բանաստեղծություններ արտասանել. նրա ելույթները սոլո ներկայացման հիբրիդի օրինակ են, որը պարզապես կոչվում է «դասախոսություն-ռեցիտալ» (շարադրանք)։ Չարլզ Դիքենսի ընթերցանության շրջագայությունները Մեծ Բրիտանիայում և Ամերիկայում 1858-1870 թվականներին սենսացիա են առաջացրել։ Նրա 1867-1868 թվականների ամերիկյան շրջագայությունն աննախադեպ է եղել մինչև 1960-ականների սկզբին Բիթլզի համընդհանուր հռչակը[9]:
Տասնիններորդ դարի երկրորդ կեսին Միացյալ Նահանգներում սոլո ներկայացումները վայելել են աննախադեպ գեղարվեստական և առևտրային նորաձևություն (պերֆորմանս ուսումնասիրությունների պրոֆեսոր Ջոն Ս. Ջենտիլն այն անվանում է հարթակային ներկայացման ոսկեդար)[10]: Գրականության պատմաբանները հաճախ վիկտորիանական շրջանը կապում են դրամատիկ մենախոսության ամենաբարձր զարգացման հետ՝ որպես պոետիկ ձև: Տասնիններորդ դարում մի քանի քննարկումներ են եղել գրական մենախոսության և պերֆորմանս մենախոսության կարևորության և տարբերակման վերաբերյալ, սակայն այս քննարկումները հաստատում են գրականության և պերֆորմանսի միջև փոխկապակցվածությունը, որը երբեմն կարող է մրցակցային թվալ, բայց ավելի հաճախ արդյունավետ է:
20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգներում ներկայացված պրոֆեսիոնալ մենակատարային ներկայացումների թիվն ու բազմազանությունը մեծ աճ է գրանցել ամբողջ երկրով մեկ[11]: Մենակատարային կատարման այս վերածնունդը նաև ամերիկյան թատրոնն ալեկոծել է ավելի լայն իմաստով. մոնոներկայացումների այս «բումից» հետո ներկայացման ոճը ներթափանցել է այնպիսի հայտնի թատերական ներկայացումների մեջ, ինչպիսիք են «Ամադեուսը», «Էքվուսը» (Պիտեր Շաֆեր)[12] և «Էվիտա» մյուզիքլը, ի թիվս այլոց, մոդելավորելով ներկայացումային (ռեպրեզենտացիա) թատերականության և ներկայացնելու (պրեզենտացիա) անմիջական ոճի համադրություն[Ն 1][14]:
1960-ական թվականներին «պերֆորմանս արվեստ» տերմինը դարձել է տարածված և ներառում էր բազմաթիվ կատարողական գործողություններ կամ իրադարձություններ, ինչպես դրանք հայտնի էին։ Շատ կատարողներ, ինչպիսին է Լորի Անդերսոնը, զարգացել են այս իրադարձությունների միջոցով և շարունակում են ելույթ ունենալ։
Սոլո ներկայացումների տեսակներ ու օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնամյակների ընթացքում մենակատարների մասնագիտական գործունեությունը տարածվել է վոդևիլի, կատակերգության, պոեզիայի, երաժշտության, կերպարվեստի, մոգության, կաբարեի, թատրոնի և պարի ոլորտների վրա[15]:
Մենակատարողների թվում են Ռոբ Բեքերը, Ջոն Լենոնը, Ջորջ Քարլինը, Բիլ Մահերը, Բիլ Բարրը, Լուի Սի Քեյը, Լիլի Թոմլինը, Էնդի Կաուֆմանը, Բիլլի Ջոելը, Ռոդ Մաքսվելը, Լորդ Բաքլին, Էրիկ Բոգոսյանը, Գոլդբերգը, Ջեյդ Էստեբան Էստրադան, Էդի Իզզարդը, Ջոն Լեգուիզամոն, Մարգա Գոմեսը, Կուրատ Անն Կադվանին, Աննա Դիվեր Սմիթը, Բիլ Հիքսը, Բրադեր Բլուն, Լենի Բրյուսը[16] և Մել Բլանկը։
Որոշ կատարողներ մենահամերգներ են ներկայացրել հայտնի անձանց հիշատակին։ Այս տեսակի շոուի նախագիծը, հնարավոր է, մշակել է Հալ Հոլբրուքը, որը 1954 թվականից ի վեր Մարկ Տվենի դերում հանդես է եկել իր «Մարկ Տվենն այսօր երեկոյան» մենահամերգում ավելի քան 2000 անգամ[17]։ Այդ ժամանակվանից ի վեր օրինակներից են Ջուլի Հարիսը Էմիլի Դիքինսոնի կենսագրության «Ամհերստի գեղեցկուհին» պիեսում, Թովա Ֆելդշուն՝ որպես Գոլդա Մեիր «Գոլդայի պատշգամբ» պիեսում, Ֆրենկ Գորշինը՝ որպես Ջորջ Բըրնս Ռուպերտ Հոլմսի «Ասա՛ բարի գիշեր, Գրեյսի»[18] պիեսում, Էդ Մեցգերը իր մենահամերգում 1978 թվականից ի վեր «Ալբերտ Այնշտայն. Գործնական Բոհեմը» պիեսում, Մեցգերը մեկ այլ մենահամերգում՝ «Հեմինգուեյ. Եզրում», Հենրի Ֆոնդան՝ որպես Քլարենս Դարոու «Դարոու» պիեսում, Ռոնալդ Ռենդը՝ որպես Հարոլդ Քլուրման «Թող լինի արվեստ» պիեսում 2001 թվականից 25 երկրներում, և Թոմ Դուգանը՝ որպես Սայմոն Վիզենտալ «Վիզենտալ» պիեսում[19]։
Որոշ դերասաններ բեմի համար վերափոխել են ամբողջական վեպեր, այդ թվում՝ Պատրիկ Ստյուարտը, որը խաղացել է բոլոր 43 դերերը «Սուրբծննդյան երգը» (1988) պիեսի իր տարբերակում, որը երեք անգամ բեմադրվել է Բրոդվեյում և Լոնդոնի «Օլդ Վիկ» թատրոնում։ Դերասան Ջերալդ Չարլզ Դիքենսը նույն ստեղծագործությունից իր ներկայացումներում խաղացել է 26 կերպար, իսկ Ջեք Արանսոնը նկարահանվել է «Մոբի Դիք» պիեսի 13 կերպարից բաղկացած մենախաղում։
Մենակատարումները կարող են լինել անձնական, ինքնակենսագրական ստեղծագործություններ: Սա տատանվում է Սպոլդինգ Գրեյի խիստ խոստովանական, բայց կատակերգական ստեղծագործությունից մինչև Չազ Պալմինտերիի կիսաինքնակենսագրական «Բրոնքսյան պատմություն» ստեղծագործությունը կամ Հոլի Հյուզի «Աշխարհ առանց վերջ» մեներգը, որտեղ նա փորձում է իմաստավորել իր հարաբերությունները մահացած մոր հետ: Դրա մեկ այլ օրինակ է «Աշխարհի մարմնում» ստեղծագործությունը, որը գրվել և կատարել է Եվա Էնսլերը 2018 թվականին:
Այլ շոուներ նույնպես կենտրոնանում են կենտրոնական որևէ թեմայի շուրջ, ինչպիսիք են Փեթ Հեյզելի «Հրաշքների տարիները» փոփ մշակույթը, Ռոբերտ Դուբակի «Տղամարդու ինտելեկտը» հարաբերությունները, Նյու Յորքի տրանսպորտային համակարգի պատմությունը Մայք Դեյզիի «Անպարտելի ամառ» ֆիլմում կամ համակարգի դեմ պայքարը Պատրիկ Քոմբսի «Մարդ 1, Բանկ 0» ֆիլմում: Կամ կենտրոնանում են որոշակի թեմայի շուրջ, օրինակ՝ քաղաքական կամ սոցիալական խնդրի[8]: Թիմ Միլլերը ուսումնասիրում է ԼԳԲՏ համայնքին շրջապատող գեյ մշակույթի և հասարակության թեման իր «Իմ քվիր մարմինը» բեմադրության մեջ[20]: Քարեն Ֆինլին իր «Մենք պատրաստ ենք պահում մեր զոհերին» վերնագրով մեներգում արտահայտել է իր հիասթափությունը կանանց ենթարկող չափանիշների և դրանց շուրջ ծագող խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են բռնաբարությունը և աբորտը[21]:
Երբեմն անհատական ներկայացումները դրամատուրգների գրած պարզապես ավանդական պիեսներ են մեկ դերասանի համար: Օրինակներ՝ Ուիլի Ռասելի «Շիրլի Վալենտին», Դագ Ռայթի «Ես իմ սեփական կինն եմ», Ռոբերտ Հյուեթի «Շիկահերը, շագանակագույնը և վրեժխնդիր կարմրահերը» և Մայլս Թրեդիննիկի «Թիկունքից դուրս» ներկայացումները: Այս տեսակի ներկայացումների կատարողներից է Քրիս Հարիսը, որի ելույթներից են՝ «Քեմփի Ջիգը», «Դա է ճանապարհը դա անելու համար», «Էլի Սլոփերի կես արձակուրդը», «Բիմաստերը», «Արիս Մյուզիք» «Բոլորը և մեկ գիշեր պանտոմիմայում» ներկայացումները[22]:
Վերջին տարիներին նաև շատ բրիտանացի կատակերգուներ են հրաժարվել մաքուր ստենդափ կատակերգություն ցուցադրելուց: Էդինբուրգի փառատոնի Ֆրինջում ամեն տարի ցուցադրվող ներկայացումները կարող են ներառել պաթոս և տեխնոլոգիական սարքավորումներ, ինչպիսիք են պրոյեկտորները, օգտագործման պատմություններ: Օրինակներից են Հովարդ Ռիդը, որը ելույթ է ունեցել Փոքրիկ Հովարդ անիմացիոն կերպարով, որը պրոյեկտվել է համակարգիչների օգնությամբ, և Դեյվ Գորմանը, որը մի քանի ներկայացումներ է ունեցել, որոնք նկարագրվել են որպես «վավերագրական կատակերգություն»[23]:
Սոլո պերֆորմանս ֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին լիամետրաժ խոսող ֆիլմը, որը ցուցադրել է միայն մեկ կերպար, «Սոֆի»-ն էր՝ 1968 թվականի ֆիլմը՝ Թոմ Թրուփի մասնակցությամբ։ Ֆիլմը հիմնված է Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» վիպակի վրա։
1964 թվականի «Յաադեին» հնդկական ֆիլմում նույնպես նկարահանվել է միայն Սունիլ Դատը, սակայն Նարգիս Դատը մի քանի անգամ հայտնվել է որպես ուրվապատկեր։ Այնուամենայնիվ, ֆիլմը, այնուամենայնիվ, ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «պատմողական ֆիլմում ամենաքիչ դերասաններով» ֆիլմ[24]:
«Գաղտնի պատիվը» 1984 թվականի ֆիլմ է Ռիչարդ Նիքսոնի մասին, որտեղ Ֆիլիպ Բեյքեր Հոլը մարմնավորում է անպատվված նախագահին, որը խորհրդածում է իր անցյալի մասին։
21-րդ դարում «մենակատարողական պերֆորմանսը» վերապրել է վերակենդանացման շրջան այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Լոքը», «Ամեն ինչ կորած է» և «Թաղվածը» ֆիլմերը։ Սրանք տարբերվում են նախորդ մեկ կերպարից բաղկացած ֆիլմերից՝ հիմնականում նկարահանման վայրի և ոճի առումով։ «Սոֆին» և Թրումանի մասին «Հախներից արի, Հարրի» (Give 'em Hell, Harry!) նման աշխատանքները նույնպես եղել են ստուդիայում նկարահանված թատերական ներկայացումներ։ 21-րդ դարի ֆիլմերը հիմնականում նկարահանվել են տեղում և շատ ավելի ոճավորվել են կինեմատոգրաֆիկ արտահայտչականությամբ և տեսախցիկի օգտագործմամբ։
Ռ. Պարթիբանը գրել, պրոդյուսերավորել, ռեժիսորել է և միակ դերասանն է 2019 թվականի թամիլական «Օթթա Սերուպու, 7 չափս» ֆիլմում[25]։
Մերիկ Մաքքարթան համահեղինակել և գործադիր պրոդյուսեր է եղել կարճամետրաժ ֆիլմի, որտեղ նա մարմնավորում է Այրա Օլդրիջին[26]:
Նշանավոր կատարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թատրոնը կարելի է լայնորեն դասակարգել երկու ձևով։ Ռեպրեզենտացիոն կամ Ներկայացումային թատրոնը ոչ ռեալիստական ոճ է, որի դեպքում հանդիսատեսը ստիպված է լինում գիտակցել, որ ինքը դիտում է ներկայացում։ Մյուս կողմից, պրեզենտացիոն կամ մատուցման թատրոնը ներառում է ավելի բնական ոճ։
Ռեպրեզենտացիոն և պրեզենտացիոն մոտեցումները տարբերվում են՝ կախված նրանից, թե դուք խոսում եք դերասան-հանդիսատես, թե դերասան-կերպար հարաբերությունների տեսանկյունից։ Դերասան-հանդիսատեսի դեպքում պրեզենտացիոն մոտեցումը հակված է ավելի շատ արտահայտիչ լինել, մինչդեռ ռեպրեզենտացիոնը՝ զուսպ նրբերանգային է։ Սակայն երկուսն էլ էապես փոխվում են, երբ խոսքը վերաբերում է դերասան-կերպար հարաբերություններին[13]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bonney, Jo; Anthology (1999 թ․ փետրվարի 1). «preface xiii». In Jo Bonney (ed.). Extreme Exposure: An Anthology of Solo Performance Texts from the Twentieth Century (1st ed.). Theatre Communications Group; 1st edition. էջ 450. ISBN 1-55936-155-7. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Defending the Caveman – TheaterMogul» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Lefkowitz, David (2000 թ․ ապրիլի 24). «Bogosian to Wake Up at NYC's Jane Street, April 24». Playbill. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Bonney, Jo. Extreme Exposure: an Anthology of Solo Performance Texts from the Twentieth Century. Theatre Communications Group, 2008.
- ↑ «Eric Bogosian & Kristen Johnson To Host Obie Awards, May 18 | Playbill». Playbill. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Rich, Frank (1982 թ․ սեպտեմբերի 17). «THEATER: A SOLO BY ERIC BOGOSIAN». The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Rich, Frank (1983 թ․ հուլիսի 8). «THEATER: 'FUNHOUSE' AND 'EMMETT' AT PUBLIC». The New York Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
- 1 2 Bonney, Jo; Anthology (1999 թ․ փետրվարի 1). «preface xiii». In Jo Bonney (ed.). Extreme Exposure: An Anthology of Solo Performance Texts from the Twentieth Century (1st ed.). Theatre Communications Group; 1st edition. էջ 450. ISBN 1-55936-155-7. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Gentile, John S. (1989). Cast of One. One-Person Shows from the Chautauqua Platform to the Broadway Stage. University of Illinois Press. էջեր 10–21. ISBN 978-0252015847.
- ↑ Woods, Alan (1991-05). «Cast of One. By John S. Gentile. Urbana and Chicago: University of Illinois Press, 1989; pp. 245 + xi. $24.95». Theatre Survey (անգլերեն). 32 (1): 113–114. doi:10.1017/S0040557400009510. ISSN 1475-4533.
- ↑ Gentile, pages 61–64.
- ↑ Kennedy, Maev (2016 թ․ հունիսի 6). «Equus and Amadeus playwright Peter Shaffer dies aged 90». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Presentational vs. Representational Acting: To Be or Not to Be… Obvious». www.backstage.com (անգլերեն). 2024 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Gentile, pages 194–195.
- ↑ Bonney, Jo; Anthology (1999 թ․ փետրվարի 1). «preface xiii». In Jo Bonney (ed.). Extreme Exposure: An Anthology of Solo Performance Texts from the Twentieth Century (1st ed.). Theatre Communications Group; 1st edition. էջ 450. ISBN 1-55936-155-7. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Bonney, Jo; Anthology (1999 թ․ փետրվարի 1). «preface xiii». In Jo Bonney (ed.). Extreme Exposure: An Anthology of Solo Performance Texts from the Twentieth Century (1st ed.). Theatre Communications Group; 1st edition. էջ 450. ISBN 1-55936-155-7. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ William H Honan, "The View From/Hartford; Mark Twain Tonight? Try 1,950 Nights.", The New York Times, June 10, 2001. Retrieved January 8, 2019. - Ben Brantley, "Storyteller at Work: 'Mark Twain Tonight!' and as Ever", The New York Times, June 10, 2005. Retrieved January 8, 2019. - , Mayo Performing Arts Center Արխիվացված 2013-03-07 Wayback Machine
- ↑ Ibdb.com
- ↑ Stoudt, Charlotte (2011 թ․ մայիսի 26). «Theater review: 'Nazi Hunter – Simon Wiesenthal' at Theatre 40». Los Angeles Times.
- ↑ «My Queer Body (1992)» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2026-02-06-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Neely, Kent. "Theatre Journal." Theatre Journal, vol. 42, no. 4, 1990, pp. 495–497. JSTOR, JSTOR, www.jstor.org/stable/3207728.
- ↑ «Chris Harris». Chrisharrisproductions.co.uk.
- ↑ Hudson, Ben (2012). «Dead Funny: Posthumous liveness in mediatized stand-up comedy performance». Journal of Media Practice (անգլերեն). 13 (3): 255–267. doi:10.1386/jmpr.13.3.255_1. S2CID 191391825.
- ↑ «Sunil Dutt's 'Yaadein': A one-man act film is in the Guinness Book of World Records». 2018 թ․ հունիսի 6.
- ↑ Subramanian, Anupama (2019 թ․ օգոստոսի 24). «Parthiban’s OSS 7 enters Asia, India record books | Parthiban’s OSS 7 enters Asia, India record books». www.deccanchronicle.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Bianconi, Lisa (2022 թ․ փետրվարի 2). «'Ira Aldridge'». NoHo Arts District (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Սուրեն Քոչարյանի «մեկ դերասանի թատրոնը»». art-collage.com. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mediamax. «Մեկ դերասանի թատրոն. ինչպես է անցել 19-րդ «Արմմոնո»-ն». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 26-ին.
- «Գոգոլի «Խելագարի հիշատակարանը»` բրիտանացի դերասանի մեկնաբանմամբ | Armlur – Լուրեր Հայաստանից» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 26-ին.
| Ընթերցե՛ք «մոնոներկայացում» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնոներկայացում» հոդվածին։ |
| ||||||