Մոնղոլոիդ ռասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոնղոլոիդներից)
Էսկիմոս կին, 1907
Կին մյաո ազգից (1911)
Մոնղոլոիդի աչք՝ ըստ մարդաբան Ժոզեֆ Դենիկերի

Մոնղոլոիդ ռասա[1][2], ասիաամերիկյան ռասա, մարդկային մեծ ռասաներից մեկը, որը տարածված է Հյուսիսային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայում (Հարավարևելյան Ասիայում կա ավստրալոիդների խառնուրդ), ինչպես նաև Ամերիկայում (հնդկացիական (ամերիկանոիդ ռասա) ցեղախմբեր)։ Երեք ավանդական ռասաներից մեկն է, որ առանձնացվել են 1780-ական թվականներին Գյոթինգենի պատմության դպրոցի անդամների կողմից)[3] (մյուս երկուսը եղել են եվրոպեոիդ և նեգրոիդ ռասաները[4]։ Տերմինն ստեղծվել է մոնղոլ բառից և -ոիդ ածանցից, որը նշանակում է նման և գործածության մեջ է դրվել ռասաներին նվիրված գիտության սկզբնավորման շրջանում՝ օգտագործվելով առաջին հերթին Կենտրոնական ու Արևելյան Ասիայի տարբեր երկրների ասիական պոպուլյացիաների վերաբերյալ[5][6][7][8]։ Կարող է բաժանվել ասիական ու ամերիկյան ռասաների։

Մինչև 20-րդ դարի վերջը մոնղոլոիդ տերմինն օգտագործվել է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց վերաբերյալ, սակայն ներկայում բառի նման գործածությունը համարվում է խիստ վիրավորական[5][6][7][8]։

Բնութագրիչ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչները տարբերվում են սև, ուղիղ ու կոշտ, երբեմն՝ ալիքաձև[9] մազերով, մուգ աչքերով, մաշկի թուխ, հաճախ՝ դեղնավուն գույնով[10], թույլ զարգացած երրորդական մազածածկույթով[11], այտոսկրների խիստ ցցվածությամբ[12], թիանման կտրիչներով (ունեն մեծ կտրիչներ, մեծ ժանիքներ, մեծ սեղանատամներ և փոքր նախասեղանատամներ[13]), էպիկանտուսով և վերին կոպի ուժեղ զարգացած ծալքերով, հարթ դեմքով[14], մեծ մասամբ ցածր քթարմատով և այլն։ Շատերը ծննդից մինչև չորս տարեկան հասակն ունենում են մոնղոլական պուտ[15][16]։

Ուսումնասիրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոնղոլոիդ» տերմինը ծագում է մոնղոլ ժողովրդի անունից, որը 13-րդ դարում գրավել է Եվրասիայի մեծ մասը՝ ստեղծելով Մոնղոլական կայսրությունը։ «Մոնղոլոիդ ռասա» տերմինն առաջին անգամ օգտագործել է Քրիստոֆ Մայներսը «երկակի ռասայական սխեմայում»։ Նրա «երկու ռասաները», որ կոչվել են «թաթարա-կովկասյան», ներառել են կելտական ու սլավոնական խմբերը, ինչպես նաև «մոնղոլներին»[17]։

Յոհան Բլումենբախը Քրիստով Մայներսից վերցրել է «մոնղոլներW տերմինը, այդ ռասան նա կոչել է «երկրորդ», որն ընդգրկել է «Ասիայի մի մասը Գանգեսից այն կողմ և Ամուր գետից ներքև, կղզիների ու այն երկրների մեծ մասի հետ միասին, որոնք ներկայում կոչվում են ավստրալիական»[18]։

1861 թվականին Իզիդոր Ժոֆրուա Սենտ-Իլերը «մոնղոլական գլխավոր ռասային» ավելացրել է «ավստրալիականը»՝ որպես «երկրորդական ռասա» (ենթառասա)[19]։ 19-րդ դարում Ժորժ Կյուվիեն օգտագործել է «մոնղոլներ» տերմինը նորից ռասայական դասակարգման մեջ, բայց հավելյալ ներառել է նաև ամերիկյան հնդկացիներ հասկացությունը[20]։ Արթյուր դե Գոբինոն «մոնղոլական ռասան» որպես «դեղին», որը կազմված է ալթայական, մոնղոլական, ֆիննական ու թաթարական ճյուղերից[21][22]։ Ավելի ուշ Թոմաս Հեքսլին օգտագործել է «մոնղոլոիդ ռասա» տերմինը՝ նրա կազմում ներառելով նաև ամերիկայն հնդկացիներին, ինչպես նաև արկտիկական բնիկ ամերիկացիներին[23]։ Առաջարկվել են նաև այլ անվանումներ, օրինակ՝ «Mesochroi» (միջին գույն)[24], բայց «մոնղոլոիդ» տերմինն ստացել է լայն տարածում։

1882 թվականին Ավգուստ Հենրի Քինը հայտարարել է, որ «մոնղոլական տիպը» ներառում է հետևյալ «ռասաները»՝ «տիբեթցիներ», «բիրմաններ», «թայ», «կորեացիներ», «ճապոնացիներ», ռյուկյուցիներ և «մալայացիներ»։ Քինն առանձնացրել է «եվրոպեոիդ ցեղի» ժողովուրդներին, այսինքն՝ ուզբեկներին ու տաջիկներին՝ դրանով իսկ նրանց համարելով եվրոպեոիդ ռասա ակնհայտ ներկայացուցիչներ։ Նա ենթադրել է, որ «մոնղոլական ռասան» լավագույնս ներկայացնում են բուրյաթները[25]։

1940 թվականին մարդաբան Ֆրանց Բոասն «ամերիկյան ռասաները» ներառել է «մոնղոլոիդ ռասայի» կազմում, և հիշատակվածների թվում եղել են Մեքսիկայի ացտեկները Յուկատանի մայաները։ Նա նաև նշել է, որ Հին աշխարհի ռասաներից բնիկ ամերիկացիներին առավել մոտ են արևելյան ասիացիները[26]։

1983 թվականին Միչիգանի համալսարանի էվոլյուցիոն գործընթացների պրոֆեսոր Դուգլաս Ֆուտույման պնդել է, թե բնիկ ամերիկացիների և խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչների ներառումը մոնղոլոիդ ռասայի կազմում չի ընդունվել շատ մարդաբանների կողմից, որոնք նրանց համարում են տարբեր ռասաների ներկայացուցիչներ[27]։

1984 թվականին Չիկոյում Կալիֆոռնիա նահանգի համալսարանի կենսաբանական գիտությունների պրոֆեոր Ռոջեր Ջ. Լեդերերն առանձին թվարկել է մոնղոլոիդ ռասաները խաղաղօվկիանոսյան կղզիներից և ամերիկյան հնդկացիներին[28]։

1998 թվայանին Կալիֆոռնիայի համալսարանի (Դևիս) ամերիկյան հնդկացիների ու մարդաբանության ուսումնասիրությունների պրոֆեսոր Ջեք Դ. Ֆորբսը հայտարարել է, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ռասայական տիպը «չի համընկնում» մոնղոլոիդյան ռասայական կատեգորիաներին։ Նա նշել է, թե հաշվի առնելով բնիկ ամերիկացիների տարբեր ֆիզիկական գծեր, ինչպիսին է գլխի ձևը, որոնք թվում են շատ եվրոպացիներից հազիվ տարբերվող, բնիկ ամերիկացիները պետք է ծագած լինեն մոնղոլոիդների ու եվրոպեոիդների խառնուրդից, կամ էլ ծագած պետք է լինեն այն նախնիներից, որոնց տիպը համատեղել է ինչպես մոնղոլոիդ, այնպես էլ եվրոպեոիդ ռասսաներին բնորոշ հատկանիշները[29]։

Մարկու Նիսկանենը (Օուլու համալսարանի մարդաբանության ամբիոն, Ֆինլանդիա) վիճարկում է ֆինն-ուգրերի՝ մոնղոլոիդ ռասային պատկանելու մասին պնդումը։ Ըստ նրա՝ Բալթիկայի ֆինները, սաամները, Վոլգայի ֆինները, Պերմի ֆինները և հունգարները ֆենոտիպական և գենետիկական տեսանկյուններից տիպիկ եվրոպացիներ են[30]։

Ի տարբերություն՝ Նիսկանենի՝ Ստենֆորդի համալսարանից գենետիկ Լուիջի Լուկա Կավալլի-Սֆորցան (1994) հայտարարել է, որ սաամների գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել 47,5 % «մոնղոլոիդների» և 52,5 «եվրոպեոիդների» գեներ ± 4,9 % սխալի հավանականությամբ։ Կավալլի-Սֆորցան կարծում է, որ սաամների՝ եվրոպեոիդներին հատուկ գեները նրանց անցել են հավանաբար Սկանդինավիայից, իսկ մոնղոլոիդներին հատուկ գեներն ունեն սիբիրյան ծագում[31]։

1995 թվականին Քեմբրիջի համալսարանի կենսաբանական մարդաբանության բաժնից դոկտոր Մարթա Միրազոնը ասիական բոլոր պոպուլյացիաները խմբավորել է «մոնղոլոիդ» անվան ներքո, ընդ որում՝ Ասիայի հյուսիս-արևելքի պոպուլյացիաները համարել է տիպիկ մոնղոլոիդ, իսկ մյուս խմբերը՝ ոչ տիպական[32]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլոիդ ռասայի բնութագրական հատկանիշներից մեկը՝ թիանման կտրիչները, առկա են եղել դեռ սինանթրոպոսների մոտ, որոնք ապրել են 420 հազար տարի առաջ[33]։

Մեզոլիթի դարաշրջանում մոնղոլոիդականությունը (ավելի ստույգ՝ մոնղոլոիդ ռասային հատուկ հատկանիշների ամբողջությունը) նկատվել է Եվրոպայում (Բավարիայում)[34]։ Սակայն հաշվի առնելով մինչև հոլոցենը գոյություն ունեցած «գանգաբանական պոլիմորֆիզմը», այսինքն՝ ռասսայական նշանների մեծ բազմազանությունը նույնիսկ փոքր արեալների սահմաններում, դա չի կարելի միանշանակ համարել ազգականության դրսևորում. բնութագրիչ առանձնահատկությունների նման համալիր կարող էր կազմավորվել նաև տարբեր խմբերի զուգահեռ էվոլյուցիայում։

Մոնղոլոիդներին բնորոշ հատկանիշները խիստ արտահայտված չեն եղել և լայն տարածում չեն ունեցել նախքան հողագործության և Չինաստանի կենտրոնացված պետությունների ստեղծումը։ Նրա տարածումը կարելի է կապել փոքր պոպուլացիայի հետ, որի անցումը հողագործության տվեց նշանակալի առավելություններ այլ ռասաների տիպերի կրողների նկատմամբ[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1981։
  2. Монголоидная раса // БРЭ. Т.20. М.,2012.
    • Baum 2006, էջեր. 84–85: "Finally, Christoph Meiners (1747–1810), the University of Göttingen “popular philosopher” and historian, first gave the term Caucasian racial meaning in his Grundriss der Geschichte der Menschheit (Outline of the History of Humanity, 1785)… Meiners pursued this “Göttingen program” of inquiry in extensive historical-anthropological writings, which included two editions of his Outline of the History of Humanity and numerous articles in Göttingisches Historisches Magazin"
    • William R. Woodward (2015 թ․ հունիսի 9). Hermann Lotze: An Intellectual Biography. Cambridge University Press. էջ 260. ISBN 978-1-316-29785-8. «...the five human races identified by Johann Friedrich Blumenbach – Negroes, American Indians, Malaysians, Mongolians, and Caucasians. He chose to rely on Blumenbach, leader of the Göttingen school of comparative anatomy»; also at [1]
    • Nicolaas A. Rupke (2002). Göttingen and the Development of the Natural Sciences. Wallstein-Verlag. ISBN 978-3-89244-611-8. «For it was at Gottingen in this period that the outlines of a system of classification were laid down in a manner that still shapes the way in which we attempt to comprehend the different varieties of humankind — including usage of such terms as "Caucasian".»
    • Charles Simon-Aaron (2008). The Atlantic Slave Trade: Empire, Enlightenment, and the Cult of the Unthinking Negro. Edwin Mellen Press. ISBN 978-0-7734-5197-1. «Here, Blumenbach placed the white European at the apex of the human family; he even gave the European a new name — i.e., Caucasian. This relationship also inspired the academic labors of Karl Otfried Muller, C. Meiners and K.A. Heumann, the more important thinkers at Gottingen for our project. (This list is not intended to be exhaustive).»
    • RACAR, Revue D'art Canadienne: Canadian Art Review. Society for the Promotion of Art History Publications in Canada. 2004. «It is in the context of the shift to the human as both subject and object that Foucault has placed the "invention" of the human sciences, and it is also in this context that the various human histories as conceived and taught at Gottingen — from the theories of race proposed by Christoph Meiners and Johann Friedrich Blumenbach (who would coin the word "Caucasian" in the 1790s) to new theories of history as interpreted by Johann Christoph Gatterer and August Ludwig von Schlozer to a new art history as conceived by Fiorillo — can be considered.»
  3. Reynolds, Larry (1996). Race and other misadventures : essays in honor of Ashley Montagu in his ninetieth year. Reynolds series in sociology. Dix Hills, N.Y: General Hall. էջ 107. ISBN 978-1-882289-35-6. OCLC 35302420. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. «One of the most enduring schemes of "racial" designation divides the peoples of the world into three large categories crudely conceptualized as ... this scheme was advocated by Georges Cuvier (1769-1832), one of the most influential figures in the history of French science, although it was ...»
  4. 5,0 5,1 Smay, Diana; Armelagos, George. «Galileo Wept: A Critical Assessment of the Use of Race in Forensic Anthropology» (PDF). Emory University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. 6,0 6,1 Lieberman, Leonard (1997). «Out of Our Skulls: Caucasoid, Mongoloid, Negroid?». Anthropology News. 38 (9): 56. doi:10.1111/an.1997.38.9.56.
  6. 7,0 7,1 Templeton, Alan R. «Human Races: A Genetic and Evolutionary Perspective» (PDF). Washington University. Realfuture.org.
  7. 8,0 8,1 Keevak, Michael. «Becoming Yellow: A Short History of Racial Thinking». Princeton: Princeton University Press, 2011. ISBN 978-0-691-14031-5.
  8. Berardesca, E., Lévêque, J. & Maibach H.I. (2007). Ethnic Skin and Hair (Dermatology: Clinical & Basic Science). USA: Informa Healthcare, Inc. 82, 88 & 89.
  9. Vashi, N.A., Maymone, M.B. & Kundu, R.V. (2016). Aging Differences in Ethnic Skin. In The Journal of Clinical and Aesthetic Dermatology, 9(1). Page 36. Retrieved December 22, 2016, from link.
  10. Dawber R.P.R. (1997). Diseases of the head and scalp (3rd ed.). Virginia:Blackwell Science Ltd.
  11. Rattanasalee, P. et al. (2014). Could zygomatic angles be used for determining the sex of Thai skeletal remains? Chiang Mai Medical Journal, 53(2). Page 76. Link.
  12. Yaacob, H.; Narnbiar, P.; Naidu, M.D.K. (1996). «Racial characteristics of human teeth with special emphasis on the Mongoloid dentition». Malaysian Journal of Pathology. 18 (1): 5.
  13. Montagu, A. (1951). An introduction to physical anthropology: A revised second edition. Charles C. Thomas Publisher: Springfield, Illinois, USA.
  14. Mongolian Spot DrGreen.com
  15. Mongolian Spot – English information of Mongolian spot, written by Hironao NUMABE, M.D., Tokyo Medical University.
  16. Painter, Nell Irvin. Yale University. «Why White People are Called Caucasian?» 2003. (проверено September 27, 2007). «アーカイブされたコピー» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  17. Blumenbach, Johann. «The Anthropological Treatise of Johann Friedrich Blumenbach.» London: Longman Green, 1865.
  18. Deniker, Joseph. The Races of Man: An Outline of Anthropology and EthnographyC. Scribner’s Sons: New York, 1900. ISBN 0-8369-5932-9
  19. [The End of Racism by Dinesh D’Souza, pg 124]
  20. Gobineau, Arthur (1915). The Inequality of Human Races. Putnam. ISBN 0-86527-430-4. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18-ին.
  21. DiPiero, Thomas. White Men Aren’t gid/s work Duke University Press, 2002. ISBN 0-8223-2961-1
  22. Huxley, Thomas, On the Geographical Distribution of the Chief Modifications of Mankind. 1870. August 14, 2006.
  23. James Dallas, «On the Primary Divisions and Geographical Distributions of Mankind», 1886 Royal Anthropological Institute of Great Britain and Ireland, p.304-30. James describes this as «equivalent to Professor Huxley’s Mongoloid division» and as encompassing «Mongols and American Indians»
  24. Augustus Henry Keane. (1882). Asia. Stanford’s Compendium of Geography and Travel For General Reading. London.
  25. Boas, F. (1940). Race, language, and culture. New York: Macmillan.
  26. Futuyma, Douglas A. Evolutionary Biology. Massachusetts: Sinauer Associates, 1983. p. 520
  27. Lederer Roger J. Ecology and Field Biology. Cummings Publishing Company: California, 1984. ISBN 0-8053-5718-1 p.129
  28. Forbes, J.D. (1998). KENNEWICK MAN:A LEGAL HISTORICAL ANALYSIS. American Indian Review.
  29. Niskanen, M. (2002).The Origin of the Baltic-Finns from the Physical Anthropological Point of View. Mankind Quarterly Volume XLIII Number 2, Winter.
  30. Cavalli-Sforza, L.L. (2006). Presentation entitled «Genes and Languages.» (an excerpt from Genes, Peoples, and Languages. (2001). Penguin Press. pp. 133—172.) Marges Linguistiques.
  31. Lahr, M. M. (1995), Patterns of modern human diversification: Implications for Amerindian origins. American Journal of Physical Anthropology, 38: 163—198. doi: 10.1002/ajpa.1330380609
  32. «Антропология. Тема 5. Расовое многообразие человека». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  33. «Малолетко. Ранние миграции и расовая эволюция Homo Sapiens». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 23-ին.
  34. С. Дробышевский. Индейцы протоморфны?
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 714