Մոնղոլիայի ազգային պատմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնղոլիայի ազգային պատմական թանգարան
Natmusmonhis.jpg
Տեսակ Nationalistic historiography
Երկիր Flag of Mongolia.svg Մոնղոլիա[1]
Տեղագրություն Ուլան Բատոր
Վայր Ուլան Բատոր
Հիմնադրված է 1971
Կոորդինատներ: 47°55′16″ հս․ լ. 106°54′53″ ավ. ե. / 47.92111° հս․. լ. 106.91472° ավ. ե. / 47.92111; 106.91472
Կայք nationalmuseum.mn
Մոնղոլիայի ազգային պատմական թանգարանը գտնվում է Մոնղոլիաում
Մոնղոլիայի ազգային պատմական թանգարան
National Museum of Mongolia Վիքիպահեստում

Մոնղոլիայի ազգային պատմական թանգարան (մոնղ.՝ Монголын үндэсний түүхийн музей), Մոնղոլիայի ամենամեծ պատմական թանգարանն է, գտնվում է Ուլան Բատորում: Մինչև 1991 թվականի վերակառուցումը կոչվել է Հեղափոխության թանգարան[2](ռուս.):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնղոլիայի առաջին` ազգային թանգարանը հիմնվել է 1924 թվականին և սկիզբ է դարձել մի շարք մասնագիտացված թանգարանների համար: Թանգարանի առաջին հավաքածուներն ու ցուցանմուշները կազմվել են խորհրդային գիտնականներ ու հետազոտողներ Ա.Դ. Սիմուկովի, Վ. Ի. Լիսովսկու, Պ. Կ. Կոզլովի, ինչպես նաև` ամերիկացի հնէաբան Ռ. Չ. Էնդրյուսի կողմից: Ժամանակակից Ազգային թանգարանը, որն ստեղծվել է 1991 թվականին Կենտրոնական թանգարանի ու Հեղափոխության թանգարանի պատմական, հնէաբանական ու էթնոգրաֆիկական բաժինների հիման վրա, գտնվում է 1971 թվականին կառուցված շինությունում: Այսօր համարվում է մոնղոլական ամենահարուստ թանգարաններից մեկը: Մոնղոլիայի ազգային թանգարանը մշակութային, գիտական և կրթական կազմակերպություն է[3](մոնղոլերեն):

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրությունը ներկայացնում է Մոնղոլիայի պատմությունը` սկսած քարի դարից մինչև մեր օրերը: Այստեղ ներկայացված են մոնղոլական կայսրության մասին, էթնոգրաֆիկ տեղեկություններ, ավանդույթներ: Էթնոգրաֆիկ հավաքածուն ընդգրկում է մոնղոլական տարբեր էթնիկ խմբերի տարազների նկարներ: Ներկայացված են քարեդարյան գտածոների հայտնաբերման վայրեր, զենք, կենցաղային օգտագործման իրեր և պաշտամունքի առարկաներ: Գրեթե բոլոր ցուցանմուշների բացատրությունները տրված են մոնղոլերեն և անգլերեն: Թանգարանը տարեկան առնվազն մեկ հանդես է հրապարակում մոնղոլերենով և օտար լեզուներով, այդ թվում` ռուսերենով և անգլերենով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]