Մոնղոլական քարադր
Մոնղոլական քարադր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Charadrius mongolus | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Մոնղոլական քարադր[1] (լատին․՝ Charadrius mongolus) քարադրների ընտանիքին (Charadriidae) պատկանող թռչուն։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնղոլական քարադրը ունի 17-20 սմ երկարություն։ Թևերի բացվածքը հասնում է 45-50 սմ։ Թևերի երկարությունը 45-ից 55 սմ է։ Քաշը տատանվում է 50-ից 75 գ[2]։
Մոնղոլական քարադրի դեմքի սև հատվածը տարածվում է կտուցի հիմքից անցնում է աչքերի միջով դեպի ականջի բծերը։ Գլխի վերին մասը շագանակագույն է, գլխի հետևից դեպի ներքև անցնում է կարմրավուն-շագանակագույն շերտ, իսկ սպիտակ կոկորդը կարմիր կրծքից բաժանվում է բարակ սև շերտով։ Մեջքը և թևերը շագանակագույն են։ Մարմնի ստորին մասը սպիտակ է, կողմերի փոքր կարմրավուն շագանակագույն բծերով։ Ոտքերը ձիթապտղի շագանակագույն են։
Ձմռանը թռչունի մոտ բացակայում է դեմքի դիմակ և կարմրավուն շագանակագույն կրծքավանդակը։ Թռչնի վերին մարմնի փետուրը հավասարաչափ շագանակագույն է, իսկ մարմնի ստորին հատվածը` սպիտակ։ Ձմեռային հագուստով երիտասարդ թռչունները նման են մեծահասակ թռչուններին, սակայն գլխի վերին մասն ավելի շագանակագույն է։
Աչքի ծիածանաթաղանթը մուգ շագանակագույն է։ Կտուցը մուգ շագանակագույն է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնղոլական քարադրի տարածման տարածքը Ռուսաստանի արևելքն է։ Այս տեսակի թռչունները բնադրում են Չուկոտյան թերակղզում, Կամչատկայում և Կոմանդորյան կղզիներում։ Կան ապացույցներ, որ այս տեսակը բնադրում է նաև Ալյասկայի արևմտյան ափերին։ Թռչունները պարբերաբար կարող են դիտվել Սուրբ Լավրենտիոս կղզում և Ալեուտյան կղզիներում, այնուամենայնիվ, բնի հաստատման մասին որևէ ապացույց դեռևս չկա։
Մոնղոլական քարադրը գերադասում է բարձր լեռնային շրջանները, այնուամենայնիվ, այն հանդիպում է և՛ տունդրաներում, և՛ ցածրադիր վայրերում։ Կոմանդորյան կղզիներում թռչունի այս տեսակը պարբերաբար բույն է դնում գետերի միջև՝ ավազոտ տարածքնեում։ Սա չվող թռչուն է, որը ձմեռում է Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Ավստրալիայում[2]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա թռչունների հոտ է։ Բազմացման շրջանում ձևավորում են կայուն զույգեր։ Բույնը մակերեսային փոս է, որը երբեմն դրվում է քարաքոսերի մեջ։ Բնում դնում են 2-3 ձու։ Դրանք կա՛մ բացարձակապես շագանակագույն են, կա՛մ ձիթապտղի կանաչ մեծ կարմիր-շագանակագույն բծերով։ Ինկուբացիոն ժամանակահատվածը 21 օր է։ Սովորաբար, այս ցեղատեսակի միայն արու թռչունն է թուխս նստում[2]։ Երիտասարդ թռչունները դառնում են ինքնուրույն և անկախ 25-30 օրականից սկսած։ Մեկ տարեկանում նրանք դառնում են սեռականորեն հասուն։
Մոնղոլական քարադրի սնունդը բաղկացած է խեցգետնանմաններից, միջատներից և դրանց թրթուրներից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 80. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ 2,0 2,1 2,2 Sale, S. 174
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Richard Sale: A Complete Guide to Arctic Wildlife, Verlag Christopher Helm, London 2006, ISBN 0-7136-7039-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ։ Մոնղոլական քարադր(չաշխատող հղում)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլական քարադր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլական քարադր» հոդվածին։ |
|