Մոնիկ Օսան Բելպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնիկ Օսան Բելպո
 
Կուսակցություն՝ Labour Party?
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 8, 1942(1942-01-08) (82 տարեկան)
Ծննդավայր Սեն Մորիս
Քաղաքացիություն  Մավրիկիոս
 
Պարգևներ

Մոնիկա Օսան Բելպո (անգլ.՝ Agnès Monique Ohsan Bellepeau, հունվարի 8, 1942(1942-01-08), Սեն Մորիս), Մավրիկիոսի նախագահի պաշտոնակատար 2012 թվականի մարտի 31-ից մինչև հուլիսի 21-ը և 2015 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 5-ը, Մավրիկիոսի փոխնախագահ 2010 թվականի նոյեմբերի 12-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բարտոլոմ Օսանի ընտանիքում, ով Մավրիկիոսի հայտնի քաղաքական գործիչ է, Լեյբորիստական կուսակցության հիմնադիրներից մեկը[1]։

Մոնիկ Օսան Բելպոն Մավրիկիոսի հեռարձակող կորպորացիայի ազգային հեռուստաալիքում աշխատել է որպես լրագրող և նորությունների հաղորդավար։

1990 թվականին անդամակցել Է Լեյբորիստական կուսակցությանը։ 1995-2000 թվականներին աշխատել է խորհրդարանում և կառավարությունում, ընտրություններում կուսակցության պարտությունից հետո սկսել է բիզնես գործունեություն[1]։

2007-2010 թվականներին եղել Է Լեյբորիստական կուսակցության նախագահ[1]։

2010 թվականի նոյեմբերի 12-ին նախկին փոխնախագահ Անգիդի Չեթյարի մահից հետո նշանակվել է փոխնախագահ։ Նա միաձայն հավանություն է տվել Ազգային ժողովի բոլոր անդամներին և այդպիսով դարձել է Մավրիկիոսի պատմության մեջ առաջին կին փոխնախագահը։

2012 թվականի մարտի 30-ին Մավրիկիոսի նախագահ Անիրուդ Ջագնոտը հրաժարական է տվել վարչապետի հետ վատ հարաբերություններ ունենալու պատճառով։ Մոնիկ Օսան Բելպոն նախագահի պարտականությունները սկսել է կատարել 2012 թվականի մարտի 31-ին։ 2012 թվականի ապրիլի 10-ին նա ներկա է գտնվել Մավրիկիոսում ՉԺՀ դեսպանատան կազմակերպած ընդունելությանը՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40-ամյակի կապակցությամբ[2]։ 2012 թվականի հուլիսի 21-ին նախագահի պաշտոնում ընտրվել է Ռաջկեսվուր Պուրիագը։ 2015 թվականին նրա հրաժարականից հետո Մոնիկ Օսան Բելպոն կրկին որոշ ժամանակ կատարել է նախագահի պարտականությունները։

Ամուսնացած է եղել գարեջրի գործարար Ջոզեֆ Բոլո Պոյի հետ, ով մահացել էր 2010 թվականի նոյեմբերի 16-ին, փոխնախագահի երդումից երեք օր անց։

2009 թվականին դարձել է Հնդկական Օվկիանոսի աստղի և բանալու շքանշանի Մեծ սպա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Кусов, Виталий. «Моник Осан-Бельпо: президент Маврикия | Правители Африки: XXI век». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  2. «Посольство Китая в Маврикие устроило прием по случаю 40-й годовщины установления китайско-маврикийских дипломатических отношений_Russian.news.cn». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  3. Mauritius: GL welcomes first woman vice president