Մոնիկա Բլայբթրոյ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 4, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա[4] |
Մահացել է | մայիսի 13, 2009[4][5] (65 տարեկան) |
Մահվան վայր | Համբուրգ, Գերմանիա[4] |
Գերեզման | Օլսդորֆի գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, համալսարանի դասախոս, կինոդերասանուհի և սցենարիստ |
Աշխատավայր | Hochschule für Musik und Theater Hamburg? |
Ծնողներ | հայր՝ Renato Attilio Bleibtreu? |
Ամուսին(ներ) | Hans Peter Korff? |
Երեխա(ներ) | Մորից Բլյայբտրոյ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Deutsche Filmakademie? |
Մոնիկա Բլայբթրոյ (գերմ.՝ Monica Bleibtreu. մայիսի 4, 1944[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4] - մայիսի 13, 2009[4][5], Համբուրգ, Գերմանիա[4]), կինոյի և թատրոնի ավստրիացի դերասանուհի, սցենարիստ, մանկավարժ[7]: Ռեժիսոր Ռենատո Ատիլիո Բլայբթրոյի դուստրն էր[8], դերասանուհի Հեդվիգ Բլայբթրոյի (1868-1958) ծոռնուհին, գերմանացի դերասան Մորից Բլայբթրոյի մայրը:
Մոնիկան սովորել է Վիեննայում Մաքս Ռեյնհարդտի կազմակերպած դերասանական արվեստի սեմինարում[9]: Ավարտելուց հետո աշխատել է Վիեննայի Բուրգթատրոնում, Մյունխենի կամերային թատրոնում, Բեռլինի Շիլլերի անվան թատրոնում։
Կինոյում իր դեբյուտը կատարել է 1972 թվականին՝ «Ռեքվիեմ կույս թագավորի համար» ֆիլմում[7]: Նկարահանվել է հարյուրից ավելի գերմանական ու ավստրիական ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Հիշատակության են արժանի հատկապես նրա դերակատարումները «Վազիր, Լոլա, վազիր», «Կնեֆ»[7], «Վերջին ամառ» ֆիլմերում, «Մաններ. դարի վեպը» հեռուստասերիալում: [ 1 ] Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերն էին «Մեկ սարյակային ավազակախումբ»-ը և «Մարիայի վերջին ճանապարհորդությունը», որոնք բազմաթիվ մրցանակների են արժանացել[10]։ Մոնիկան եղել է Ուլրիկե Բրեմերի նկարահանած «Իմ կյանքը» վավերագրական ֆիլմի հերոսը։
1993-98 թվականներին Մոնիկա Բլայբթրոյը դասավանդել է Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում[9]։
2009 թվականի մայիսի 4-ին ZDF հեռուստաալիքով հեռարձակվել է «Ein starker Abgang» հեռուստաֆիլմը, որը նկարահանվել էր դերասանուհու ծննդյան 65-ամյակի առթիվ[11]: Բլայբթրոյը երկար տարիներ ապրել է Համբուրգի Սանկտ Գեորգ թաղամասի մի բնակարանում[12]:
Նա մահացել է 65 տարեկան հասակում՝ 2009 թվականի մայիսի 13-ին, Համբուրգում, թոքերի քաղցկեղից[7][7]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971: Change (հեռուստաֆիլմ) - Գուգի
- 1972: Լյուդվիգ. Ռեքվիեմ կույս արքայի համար - Էլիզաբեթ Նեյ
- 1972: Adele Spitzeder (հեռուստաֆիլմ)
- 1976: Lemminge, Teil 2: Verletzungen (հեռուստաֆիլմ)
- 1978: Alzire oder der neue Kontinent - Յուլիա
- 1978: Mittags auf dem Roten Platz (հեռուստաֆիլմ) - Նատալյա
- 1981: Obszön - Der Fall Peter Herzl - Ռոզա
- 1982: I'll Be Waiting (հեռուստաֆիլմ) - Նելլի
- 1982: Das Dorf an der Grenze (մինի հեռուստասերիալ) - Հերտա
- 1983: Der Zappler - Շտեֆանի մայր
- 1983: Variation (հեռուստաֆիլմ) - Եվա
- 1984: Սերը բոլոր վախերի սկիզբն է - Ժիզելա
- 1984: Լենինը Ցյուրիխում (հեռուստաֆիլմ) - Նադեժդա Կրուպսկայա
- 1986: Wohin und zurück 2 – Santa Fe (հեռուստաֆիլմ) - տիկին Շապիրո
- 1986: Mit meinen heißen Tränen (հեռուստաֆիլմ)
- 1987: Մահացու տեսիլք - Սիլլի
- 1988: Կեսգիշերային ոստիկանը - տիկին Քարսթենս
- 1992: Mau Mau
- 1997: Maria - Մարիայի մայր
- 1998: Կանայք չեն ստում - Hausmeisterin
- 1998: Վազի՛ր, Լոլա՛, վազի՛ր - Die Blinde (uncredited)
- 1998: Սիրի՛ր հարևանիդ - Gräfin
- 1998: Rosenzweigs Freiheit - դատավոր
- 1999: Ein einzelner Mord - մայր
- 1999: Tödliche Schatten (հեռուստաֆիլմ) - Kommissarin
- 2000: Marlene - Վիթվե ֆոն Լոշ
- 2000: Հրաժեշտը - Հելեն Վայգել
- 2001: Die Manns – Ein Jahrhundertroman (մինի հեռուստասերիալ) - Կատյա Ման
- 2002: Amen. - տիկին Հինցե
- 2002: Ikarus - Իդա
- 2002: Tattoo - կոմիսար Ռոթ
- 2002: Bibi Blocksberg - Վալպուրգիա
- 2002: Germanija - Մարիա
- 2003: Himmel Polt und Hölle (հեռուստաֆիլմ) - Ալոիզիա Հաբեզամ
- 2004: Ցանկության ծառը (մինի հեռուստասերիալ) - Տանտե Լենկա
- 2004: Բիբի Բլոքսբերգն ու կապույտ բվերի գաղտնիքը - Վալպուրգիա
- 2005: Ալիքներ (հեռուստաֆիլմ) - Generalin von Palinkow
- 2006: Մարիայի վերջին ճամփորդությունը (հեռուստաֆիլմ) - Մարիա
- 2006: Maria an Callas - Ջեննի Ռից
- 2006: Չորս րոպե - Գերտրուդ Կրյուգեր
- 2007: Մաքս Մինսկին ու ես - Ռիզա Գինսբերգ
- 2007: Սիրտը մութ անտառ է - Միտցի
- 2008: Մեծ ելք (հեռուստաֆիլմ) - Վերա Հարտել
- 2008: Եթե մահը մեզ բաժանի - Մարիա Դունկել
- 2008: Մայրս, հարնացուս ու ես - ֆրաու Կոբարեկ
- 2009: Հիլդե - Էլզա
- 2009: Soul Kitchen - Նադինի տատ
- 2009: Լեդիի նման (հեռուստաֆիլմ) - Լորա Վինթեր
- 2009: Սպանող ագարակը - Թրաուդի Կրիգեր (վերջին կինոդերը)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972 թ.- «Ոսկե տեսախցիկ» մրցանակ՝ «Կոմիսարը» հեռուստասերիալում դեռահասի դերի համար[13]
- 2002 թ. - Ադոլֆ Գրիմեի անվան ոսկի մրցանակ ՝ «Մաններ. դարի վեպը» հեռուստաֆիլմում Կատյա Մաննի դերի համար[14]
- 2002 թ. - Համբուրգի մշակութային հիմնադրամի Ռիտա-Տանկ-Գլազերի անվան դերասանական մրցանակ
- 2005 թ. - Գերմանական հեռուստատեսության մրցանակ ՝ «Մարիայի վերջին ճանապարհորդությունը» հեռուստաֆիլմում քաղցկեղով հիվանդ ֆերմերի դերի համար
- 2005 թ. - Բավարական հեռուստատեսության մրցանակ «Մարիայի վերջին ճանապարհորդությունը» հեռուստաֆիլմում քաղցկեղով հիվանդ ֆերմերի դերի համար
- 2006 թ. - Ադոլֆ Գրիմեի ավան ոսկե մրցանակ ՝ «Մարիայի վերջին ճանապարհորդությունը» հեռուստաֆիլմում քաղցկեղով հիվանդ ֆերմերի դերի համար[15]
- 2007 թ. - Բավարական կինոմրցանակ («Լավագույն դերասանուհի» անվանակարգում)՝ «4 րոպե» ֆիլմի համար
- 2007 թ. - Գերմանական աուդիոգրքի մրցանակ՝ «Լավագույն թարգմանիչ» անվանակարգում՝ «Tannöd»-ի համար[16]
- 2007 թ. - Գերմանական կինոմրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
- 2007 թ. - «Ոսկե փետուր»՝ «դերասանական բացառիկ խաղի համար»
- 2007 թ. - ընթերցողների CORINE Weltbild մրցանակ Անդրեա Մարիա Շենկելի հետ միասին՝ Tannöd աուդիոգրքի համար
- 2008 թ. - Հեսսիայի վարչապետի պատվավոր մրցանակ ՝ կինոյի և հեռուստատեսության ոլորտում ունեցած հատուկ նվաճումների համար
- 2009 թ. - Ռոմին մրցանակ՝ «Ամենահայտնի դերասանուհի» անվանակարգում
- 2009 թ. - Մեյնինգենի թատրոնի թանգարանի առջևի մասում դերասանուհու ստորագրությամբ արձանագրության տեղադրում
- 2014 թ. - Մոնիկա Բլայբթրոյի պատվին փողոցի անվանակոչում Մյունխեն-Աուբինգում[17]
Մոնիկա Բլայբթրոյ մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին սահմանվել է Մոնիկա Բլայբթրոյի անվան մրցանակ, որն ամեն տարի շնորհվում է Privattheatertage (Մասնավոր թատրոնի օրեր) փառատոնի կողմից, փակման հանդիսավոր արարողության ժամանակ: Մասնագետներից կազմված ժյուրին համալրվում է ականավոր անհատականություններով[18]: Մրցանակներ տրվում են երեք անվանակարգերում՝ (ժամանակակից) դասականներ, կատակերգություն և (ժամանակակից) թատրոն: Բացի այդ, կա նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ: Յուրաքանչյուր անվանակարգում առաջադրված պիեսների ընտրությունը կատարում է ինը անդամից բաղկացած ժյուրին, որը նախապես շրջագայում է Գերմանիայով մեկ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Deutsche Nationalbibliothek Record #123233216 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 https://www.stmwi.bayern.de/fileadmin/user_upload/stmwi/Themen/Wettbewerbe/Medienpreise/2017-01-16_Bayerische_Fernsehpreistraeger-1989-2016__2017-01_.pdf
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «German actress Monica Bleibtreu dies». Variety. 2009 թ․ մայիսի 15. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Kopitzsch, Franklin; Brietzke, Dirk (2010 թ․ հոկտեմբերի 1). Hamburgische Biografie 5: Personenlexikon. Wallstein Verlag GmbH. ISBN 9783835306400 – via Google Books.
- ↑ 9,0 9,1 «Monica Bleibtreu | die Manns | de - ARTE». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Marias letzte Reise» (‘el último viaje de María’), artículo en alemán en la Wikipedia alemana.
- ↑ „Ein starker Abgang“: Zum 65. Geburtstag von Monica Bleibtreu. Pressemappe ZDF du 30 avril 2009
- ↑ Töchter und Söhne du 16 juin 2012.
- ↑ «Liste de ses distinctions sur ZDF» (գերմաներեն). Վերցված է 16 juin 2018-ին.
- ↑ «Grimme Preis 2002 sur Der Speigel» (գերմաներեն). Վերցված է 16 juin 2018-ին.
- ↑ «Site officiel Grimme Preis prix 2006» (գերմաներեն). Վերցված է 16 juin 2018-ին.
- ↑ «Présentation du livre audio sur Hoerbuch-hamburg.de» (գերմաներեն). Վերցված է 16 juin 2018-ին.
- ↑ «Monica-Bleibtreu-Weg in München Aubing-Lochhausen-Langwied». Վերցված է 2023-02-21-ին.
- ↑ Was ist der Monica-Bleibtreu-Preis? In: Privattheatertage › Festival. Auf Privattheatertage.de, abgerufen am 9. Mai 2025.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Literatur von und über Monica Bleibtreu im Katalog der Deutschen Nationalbibliothek, en alemán.
- Görtz, Franz Josef: Porträt Monica Bleibtreu: Boulevard frei für eine komische Alte, en alemán.
- Monica Bleibtreu über Leben und Werk im Gespräch 2008: Eins zu Eins – Der Talk. en alemán.
- Astrid Froese: Bleibtreu, Monica. In: Franklin Kopitzsch, Dirk Brietzke (Hrsg.): Hamburgische Biografie. Band 5. Wallstein, Göttingen 2010, ISBN 978-3-8353-0640-0, S. 52–54.
- Hermann J. Huber: Langen Müller’s Schauspielerlexikon der Gegenwart. Deutschland. Österreich. Schweiz. Albert Langen • Georg Müller Verlag GmbH, München • Wien 1986, ISBN 3-7844-2058-3, S. 81.
- C. Bernd Sucher (Hrsg.): Theaterlexikon. Autoren, Regisseure, Schauspieler, Dramaturgen, Bühnenbildner, Kritiker. Von Christine Dössel und Marietta Piekenbrock unter Mitwirkung von Jean-Claude Kuner und C. Bernd Sucher. 2. Auflage. Deutscher Taschenbuch-Verlag, München 1999, ISBN 3-423-03322-3, S. 74.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնիկա Բլայբթրոյ Internet Movie Database կայքում
- Obit in Variety
- Article on Monica Bleibtreu (in German)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Բլայբթրոյ» հոդվածին։ |
|
- Մայիսի 4 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 13 մահեր
- 2009 մահեր
- Համբուրգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ավստրիացի դերասանուհիներ
- Ավստրիացի կինոդերասանուհիներ
- Ավստրիացի սցենարիստներ
- Գերմանացի դերասանուհիներ
- Գերմանացի կինոդերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասաններ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Սցենարիստներ այբբենական կարգով