Մոնել-մետաղ
Jump to navigation
Jump to search
Մոնել-մետաղ (ամերիկյան արդյունաբերող Ա․ Մոնելի (A․ Monell) անունով), նիկելի համաձուլվածքը պղնձի (27-29%), երկաթի (2-3%) և մանգանի (1,2-1,8%) հետ։ Մոնել-մետաղից պատրաստում են շինվածքներ, որոնք պետք է օժտված լինեն մեծ կոռոզիակայունությամբ և մեխանիկական ամրությամբ։ Կիրառվում է արդյունաբերության քիմիա, նավաշինական, բժշկական, տեքստիլ և այլ ճյուղերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 701)։ ![]() |