Մոնեգասկեր
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Մոնեգասկեր | |||
|---|---|---|---|
| Ընդհանուր քանակ | |||
|
7600 | |||
| Բնակեցում | |||
| |||
| Լեզու(ներ) | |||
| իտալերեն, ֆրանսերեն | |||
| Հավատք(ներ) | |||
| քրիստոնեություն | |||
| Բարեկամական էթնիկ խմբեր | |||
| իտալացիներ |
Մոնեգասկեր (մոնեգասկերեն՝ munegascu, իտալերեն՝ monegaschi, ֆրանսերեն՝ monegasques), ռոմանական ժողովուրդ, որոնք հանդիսանում են Մոնակո իշխանության բնիկ հպատակները։ 2008 թվականի տվյալներով նրանց թիվը կազմել է մոտ 21,6% ամբողջ բնակչությունից (7000 մարդ)[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա Մոնակո իշխանության տարածքում հիշատակվող առաջին բնակիչները եղել են փյունիկեցիները, որոնք այստեղ կառուցել են ամրոց դեռ մ.թ.ա. X դարում։ Հինգ դար անց նրանց փոխարինել են հույները, որոնք հիմնել են Պորտ Հերկուլես (Port Hercules) կոչվող գաղութը և մեկուսի ժայռի վրա կառուցել տաճար։ Հունական կիսաստված Հերկուլեսի պաշտամունքը խառնվել է տեղական միաչքանի պտղաբերության և տղամարդկային ուժի աստծո՝ Մոնո Օկոսի (Mono okos) պաշտամունքի հետ (այստեղից էլ ծագում է ցեղի անվանումը)։ Արդյունքում ձևավորվել է Մենավոր Հերկուլեսի (Herculis Monoeci) պաշտամունքը։
XIII դարի վերջին Լիգուրիական ափի այս հատվածում հաստատվել են գենուական ֆեոդալների՝ Գրիմալդիների տոհմի ներկայացուցիչները, որոնք իրենց հետ բերել են իտալացիների։ Այսպիսով, վերջնականապես ձևավորվել են մոնեգասկերն իրենց լեզվով և ավանդույթներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Chapter 1 — Survey population and estimated population» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 30 січня 2012-ին. (дані перепису Монако 2008 року)
- ↑ «Démographie». Monaco Statistics - IMSEE. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.