Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարան
Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոնակո |
Հասցե | Avenue St-MartinAvenue Saint-Martin? |
Հիմնադրված է | 1889 |
Այցելուներ | 675 000 մարդ |
Կայք | oceano.org |
![]() | |
![]() |
Մոնակոյի օվկիանոսագիտական թանգարան (ֆր.՝ Musée océanographique de Monaco), օվկիանոսագիտական թանգարան Մոնակոյում, որը միավորում է բուն թանգարանն ու Մոնակո քաղաքի օվկիանոսագիտական ինստիտուտը։ Թանգարանը հիմնադրվել է 1889 թվականին Մոնակոյի իշխան Ալբեր I-ի կողմից[1], օվկիանոսագիտական ինստիտուտը` 1906 թվականին։ Վերջինս նպատակ ունի օվկիանոսագիտության վերաբերյալ տեղեկություններ տարածել[2]։ 1957 թվականին թանգարանի տնօրենն էր Ժակ Իվ Կուստոն։ 2010 թվականին թանգարանը նշել է գիտնականի ծննդյան 100-ամյակը։
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում առկա է ծովային կենդանական աշխարհի բազմատեսակ հավաքածու` խրտվիլակների ու կմախքների տեսքով։ Թանգարանի հավաքածուն ներառում է նաև մեծ թվով տարբեր օբյեկտներ, որոնք կապ ունեն ծովին ու ծովային գործին, ինչպես նաև` նավերի, ծովային գործիքների, զենքերի մոդելներ։
Ակվարիումը տեղակայված է շենքի նկուղային հարկում և թույլ է տալիս այցելուներին ծանոթանալ ավելի քան 4000 տեսակի ձկների և ավելի քան 200 տեսակ անողնաշարավորների հետ։ Հիմնականում ցուցադրված են արևադարձային և Միջերկրական ծովի ծովային էկոհամակարգերը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաթիսկաֆ թանգարանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Waldman Carl, Mason Catherine (2006)։ Encyclopedia of European Peoples։ Infobase Publishing։ էջ 529։ ISBN 978-1-4381-2918-1
- ↑ «The Oceanographic Institute, Foundation Albert I, Prince of Monaco»։ Monaco Blue Initiative։ Արխիվացված է օրիգինալից 10 June 2017-ին։ Վերցված է 2 November 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (ֆր.)
|