Մոնալիզա Չինդա
անգլ.՝ Monalisa Chinda | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 13, 1974 (51 տարեկան) |
| Ծննդավայր | Պորտ Հարկորտ, Նիգերիա[1] |
| Կրթություն | Պորտ Հարկորտի համալսարան և Archdeacon Crowther Memorial Girls' School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոպրոդյուսեր և դերասանուհի |
Մոնալիզա Չինդա (անգլ.՝ Monalisa Chinda, սեպտեմբերի 13, 1974, Պորտ Հարկորտ, Նիգերիա[1])[2], նիգերիացի դերասանուհի, պրոդյուսեր, հեռուստաաստղ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնալիզան ծնվել է Նիգերիայի Ռիվերս նահանգի Պորտ Հարկորտ քաղաքում, որտեղ էլ տարրական ու միջնակարգ կրթություն է ստացել։ Այնուհետև ավարտել է հայրենի քաղաքի համալսարանը՝ ստանալով թատերական արվեստի մասնագետի որակավորում[4]։
Դեռ սովորելու տարիներին նկարահանվել է ֆիլմերում։ Առաջին խոշոր դերը կատարել է 1996 թվականին նկարահանված «Հղի կույսը» (Pregnant Virgin) կինոնկարում[5]։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 2000 թվականին, նկարահանվել է «Օրենքից վեր» (Above the Law) կինոնկարում, որին հաջորդել են բազմաթիվ այլ ֆիլմեր[6]։
2007 թվականին հանդես է եկել «Երկնքի դարպասը» (Heaven’s Gate) հեռուստասերիալում[7]։ 2011 թվականին իր ուժերը փորձել է նոր ասպարեզում. որպես գործադիր պրոդյուսեր մասնակցել է գեղարվեստի թագավորական ակադեմիայի պատվերով ռեժիսոր Դեսմոնդ Էլիոթի «Համբուրիր և ասա» ('Kiss & Tell') ֆիլմի նկարահանման աշխատանքներին[8]։ 2012 թվականին Նոլիվուդի դերասաններից առաջինների թվում նրա լուսանկարը հայտնվել է Hollywood Weekly Magazine ամսագրի շապիկին[9]։ 2014 թվականի նոյեմբերին հեռուստատեսությունում նոր գործ է ձեռնարկել. սկսել է վարել You & I with Monalisa թոք-շոուն[10]։ Այս ամենի հետ մեկտեղ Մոնալիզան հասցնում է որպես սյունակագիր՝ հոդվածներ պատրաստել The Sun թերթի շաբաթօրյա համարների համար, գեղարվեստի թագավորական ակադեմիայում աշխատել որպես խորհրդական, վարել կինոարվեստում ինքնադրսևորվել ձգտող շնորհալի երիտասարդների համար բացած դպրոցը, զբաղվել բարեգործությամբ[11]։
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականին Մոնալիզան թագադրվել է հայրենի Պորտ Հարկորտ քաղաքում անցկացվող կառնավալի թագուհի և դարձել դրա խորհրդանշական դեմքը[12]։
- 2010 թվականին «Դրամատիկական հեռուստասերիալում նկարահանված լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է առաջադրվել Terracotta TV and Film Awards մրցանակաբաշխությունում[13]։
- 2009 թվականին «Լավագույն դերասանուհի. աֆրոհոլիվուդյան մրցանակ» անվանակարգում պարգևատրվել է Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոնում[14]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնալիզա Չինդան արդեն հասցրել է դերակատարումներով հանդես գալ ավելի քան 80 ֆիլմերում[15][16]։
- Pregnant Virgin (1996)
- Royal Grandmother (2007)
- Sting 2 (2006)
- Critical Truth (2008)
- Kiss and Tell (2011)
- Keeping my Man (2013)
- Anointed Liars
- Breaking Heart
- Without Goodbye
- Above the Law (2000)
- City of Angels
- Weekend Getaway
- Torn
- Passionate Heart
- Memories of the Heart
- Itoro
- Lagos Cougars
- Spirit Love
- Passionate Heart
- Okon Lagos
- Games Men Play
- Nollywood Huslers
- Gossip Nation
- The Unthinkable (2014)
- The Therapist (2015)
- Evil Project
- The Good Husband (2020)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Monalisa Chinda's 40th Birthday Celebration». bellanaija.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «'Mona Lisa Chinda' That is not the real me». Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Tersoo, Andrella (2018 թ․ հունիսի 14). «Inspiring details from Monalisa Chinda's biography: wedding, husband, daughter». Legit.ng - Nigeria news. (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «monalisa-chinda-biography-profile-movies-latest-news». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «monalisa-chinda-biography-profile-movies-latest-news». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «The Set Of Heaven's gate». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Kiss & Tell Movie Cast and Crew». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «"Nollywood's Superstars" Desmond Elliot, Jackie Appiah, Joseph Benjamin & Monalisa Chinda grace the Cover of Hollywood Weekly Magazine's May Issue». Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Monalisa Chinda debuts in Talk Show». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Monalisa Chinda Facts You Need To Know About Nollywood Actress». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «ACTRESS MONALISA CHINDA BECOMES PORT HARCOURT CARNIVAL QUEEN». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «AAMMA HONOURS MONALISA CHINDA IN AUSTRALIA». Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Mona Lisa wins Award for Best Actress at Afro Hollywood Awards». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Monalisa Chinda films on iROKOTv». IROKOtv. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Monalisa Chinda, Lisa Omorodion, Ireti Doyle star in upcoming movie». Pulse Nigeria. Chidumga Izuzu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Monalisa Chinda on iMDb
- Official Website
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնալիզա Չինդա» հոդվածին։ |
|