Jump to content

Մոյկա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոյկա
Բնութագիր
Երկարություն4,67 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՖոնտանկա
Գետաբերանի տեղակայումՄեծ Նևա
Կոորդինատներ
Հոսող հոսքերVoskresensky Canal? և Swan Canal?
ԵրկրամասՍանկտ Պետերբուրգ
ՋրահավաքՆևայի ավազան

Մոյկա (ռուս.՝ Мойка, պատմական անվանումը մինչև 1797 թվականը՝ Մյա (ռուս.՝ Мья[1]), միջագետակ Նևայի դելտայի հարավային (ձախ[2]) մասում։ Այն Ֆոնտանկա գետի աջ բազուկն է, որը դուրս է հոսում դրանից Ամառային այգու ու Մարսյան դաշտի հարավային սահմանի երկայնքով և թափվում է Մեծ Նևա։

Սանկտ Պետերբուրգի տեղանուններում շարքում «Մոյկա» ջրանունը հաճախ ծառայում է որպես կրճատ անվանում (առանց «առափնյա» բառի ավելացման) Մոյկայի առափնյա հասցեների առօրյա հիշատակման համար, օրինակ՝ «Պուշկինի տուն-թանգարան Մոյկա, 12 հասցեում»։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոյկան Կանաչ կամրջից

Երկարությունը 4,67 կմ է, լայնությունը՝ մինչև 40 մ, ամենամեծ խորությունը՝ մինչև 3,2 մ։ Ինչպես երևում է Նիենշտադտի/Նիենշանցի շրջակայքի հին շվեդական քարտեզից հանված տեղանքի հատակագծում (ենթադրաբար՝ 1698 թվական)[3], գետը ներկայիս Ֆոնտանկայի ինքնուրույն բազուկն է եղել դեռևս Սանկտ Պետերբուրգի հիմնադրումից առաջ։ Ֆոնտանկային հարելով ուղիղ անկյանը մոտ անկյան տակ՝ հիդրոդինամիկայի օրենքների շնորհիվ այդ բազուկի ակունքը և դրա վերին հոսանքը աստիճանաբար տիղմակալվել են, իսկ ցածր բնական թեքության պատճառով ամբողջ տարածքը ճահճացել է։ Հավանաբար այդպես է եղել նաև մոտակա վտակի հետ, որն անկախ էր Նևայի դելտայի ձևավորման վաղ փուլերում, բայց հետո վերածվել է ճահճացած Կրիվուշա գետի: Նման վտակների ճահճացման գործընթացը սրվել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած յուրաքանչյուր հեղեղման հետ, որոնցից երկուսը տեղի են ունեցել քաղաքի հիմնադրումից հետո՝ 5 տարվա ընդմիջումով (1703 և 1708)։

1704 թվականին Պետրոս I-ն ուշադրություն է դարձրել «բնակության համար հարմար և շահավետ դիրք ունեցող հրվանդանին [Ֆոնտանկայի ակունքներում], որտեղ գտնվում էր շվեդ մայոր Էրիխ Բերնդ ֆոն Կոնոուի (Կոնաու) կալվածքը՝ տնտեսական բակով և պարտեզով փոքրիկ տնակը»[4]՝ նպատակ ունենալով այդտեղ հիմնել իր ամառային նստավայրը՝ դրան կից ընդարձակ պարտեզով, որոնք դարձել են ապագա Ամառային պալատը և Ամառային այգին։ Ընդ որում, ցարը այգու առաջին շինարար Իվան Ուգրյումովին հրամայել է «փոխել այդ գետակի հունը», ինչը և կատարել է նրա զինակիցը հաջորդ տարի. 1705 թվականի հատակագծում Ֆոնտանկան արդեն փակված է ամբարտակով[5]։ Արդյունքում Մոյկայի ակունքը վերջնականապես տիղմակալվել է, և Ամառային այգու մոտակա շրջակայքը վերածվել է ճահճի: 1711 թվականին ամբարտակն ստիպված են եղել քանդել՝ դրա փոխարեն կառուցելով մշտական կամուրջ։ Մոյկայի բնական ակունքը մաքրելուց բացի, որը վերականգնել է իր բնական կապը Ֆոնտանկայի հետ, Ամառային այգու արևմտյան եզրին փորվել է Կարապի ջրանցքը, որը Մոյկան ուղղակիորեն կապել է Նևայի հետ: Այսպիսով, պատմական Ուսադիցա կղզու արևելյան ծայրամասում ձևավորվել է նոր արհեստական կղզի Նևայի, Ֆոնտանկայի և Մոյկայի միջև, որը պաշտոնապես կոչվում է Ամառային այգի կղզի:

Հոսելով քաղաքի կենտրոնական մասով՝ Մոյկան հարավային կողմից ողողում է Ադիրալտեյսկի կղզին (այն մասը, որը կոչվում է 2-րդ Աղմիրալտեյսկի կղզի), ձախ կողմից թափվում է Նևա (Մեծ Նևա)։ Մոյկայից սկիզբ են առնում Ձմեռային ջրանցքը և Կարապի ջրանցքը, որոնք միացնում են այն Նևային, ինչպես նաև Գրիբոյեդովի ջրանցքը, որը թափվում է Ֆոնտանկա։

17-րդ դարի հին շվեդական քարտեզներում Նևայի ձախ վտակը, որն այժմ կոչվում է Մոյկա գետ, նշվում է՝ «պիենի մույա յոկի», ինչը նշանակում է «փոքրիկ կեղտոտ գետ»։ Ռուսական դպիրների գրքերում բնօրինակ ուգրո-ֆիննական մույան («կեղտոտ») հիշատակվել է որպես Մյա (ռուս.՝ Мья), որը հետագայում դարձել է Մոյկա: Ռուսաստանում մինչև 1797 թվականը գետը պաշտոնապես կոչվել է Մյա, իսկ Մոյկա անվան առաջին հիշատակումները գրանցվել են 1726 թվականից[6][7]։

Մոյկան՝ որպես Ֆոնտանկա գետի բազուկ, 1705 թվականի պլանում

Ինչպես երևում է պատմական քարտեզներից[3][5], գետը ներկայիս Ֆոնտանկայի ինքնուրույն բազուկն է եղել դեռևս շվեդների օրոք և Սանկտ Պետերբուրգի հիմնադրումից հետո առաջին տարիներին։ Դրա ծաակունքի ման ճահճացումը տեղի է ունեցել Ֆոնտանկայի ամբարտակի փակման արդյունքում, որն իրականացվել է 1705 թվականին Պետրոս I-ի հրամանով Ամառային այգին ստեղծելիս և սրվել է 1708 թվականի հեղեղումով։ 1711 թվականից հետո ծավալված Մոյկայի բնական ռեժիմի վերականգնման աշխատանքների սկզբում արդեն տպավորություն է եղեկ, թե գետը հոսում է ինչ-որ տեղ ճահիճներից, որոնք շրջապատել են Ամառային այգին արևմուտքից և հարավից։ Ֆոնտանկայի ամբարտակը քանդելուց և նույն գետից Մոյկայի ակունքը վերականգնելուց բացի, 1711-1719 թվականներին Մոյկան Նևայից ստացել է երկու նոր արհեստական վտակ՝ Կարապի ջրանքը Ամառային այգու ու Մարսյան դաշտի միջև և Կարմիր ջրանցքը՝ Մարսյան դաշտի արևմտյան սահմանի երկայնքով[8]։

Սանկտ Պետերբուրգի շինարարության առաջին տարիներին Մոյկան ծառայել է որպես քաղաքի պայմանական սահման, չնայած միևնույն ժամանակ ակտիվացել է Ֆոնտանկայի հարավային ափի բնակեցումը: «Большая першпективная дорога» ճանապարհի (ներկայում՝ Նևսկի պողոտա) կառուցման ժամանակ, որը ամենակարճ գծով կապել է Ադմիրալտեյստվոն Նովգորոդի ճանապարհի և լավրայի հետ, 1717-1718 թվականներին կամ 1720 թվականին Մոկայայի հետ այս մայրուղու հատման վայրում կառուցվել է փայտե բարձրացվող Կանաչ կամուրջը[9]։ Քաղաքի սահմանը հատելու հարկեր հավաքելու համար նրա կողքին կառուցվել է Мытный двор-ը։ Քաղաքի սահմանն այս վայրով է անցել մինչև 1726 թվականը։ Այստեղ է գտնվել նաև Կանաչ կամրջի մոտի քարվանսարան (ռուս.՝ Гостиный двор у Зелёного моста)[10]։

1720 թվականին ստեղծվել են Մոյկայի առաջին փայտե առափները, 1736-1737 թվականներին խորացվել է գետի հունը։ 1798-1811 թվականներին Ֆոնտանկայից մինչև ժամանակակից Անգլիական պողոտա (ձախ ափ) և Կրյուկովի ջրանցք (աջ ափ) կառուցվել են գրանիտե առափեր։ 1960 թվականին Միխայլովսկի այգու մոտ կառուցվել են գրանիտե ամբարտակներ, 1975 թվականին՝ առափը Մակլինի պողոտայից (ներկայում՝ Անգլիական պողոտա) մինչև Պրյաժկա գետը։

Գետի վրա կառուցվել է 15 կամուրջ, որոնցից շատերը քաղաքի տեսարժան վայրերից են։

Կարմիր կամուրջ
Պոչտամտսկի կամուրջ

Ակունքից դեպի գետաբերան հերթականությամբ.

  • 1-ին Ինժեներական կամուրջ
  • 1-ին Սադովի կամուրջ
  • 2-րդ Սադովի կամուրջ
  • Մալո-Կոնյուշեննի կամուրջ
  • Մեծ Կոնյուշեննի կամուրջ
  • Պեվչեսկի կամուրջ
  • Կանաչ կամուրջ
  • Կարմիր կամուրջ
  • Կապույտ կամուրջ
  • Ֆոնարնի կամուրջ
  • Պոչտամտսկի կամուրջ
  • Համբույրների կամուրջ (ռուս.՝ Поцелуев мост)
  • Կրասնոֆլոտսկի կամուրջ
  • Խրապովիցկի կամուրջ
  • Կորաբելնի կամուրջ

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոյկան Սանկտ Պետերբուրգի միակ գետն է, որի վրա գունավոր կամուրջներ են կառուցվել։

Մոյկան գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալեքսանդր Կուշներ, «Եկեք գնանք Մոյկայի երկայնքով, Մոյկայի երկայնքով...» («Пойдем же вдоль Мойки, вдоль Мойки…»)[11]
  • Կոռնեյ Չուկովսկի, «Прямо в Мойку, прямо в Мойку с головою окунут…»[12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Фокин М. М. К истории набережных Мойки // История Петербурга. — 2008. — № 1. — С. 3. Архивировано из первоисточника 13 մարտի 2016.
  2. Ձախ՝ հիմնական գետի հունի համեմատ։
  3. 3,0 3,1 «План местности занимаемой ныне Санкт-Петербургом». www.etomesto.ru (ռուսերեն). Վերցված է 2019-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն), снятый в 1698 году, до завоевания её Петром Великим, с показанием существовавших на ней шведских укреплений".
  4. Русский музей. «Летний дворец Петра I. История». rusmuseum.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-01-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 «План Санкт-Петербурга 1705 года». commons.wikimedia.org (ռուսերեն). Վերցված է 2019-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն) Историческая реконструкция 1850-х гг. — См. также: «Планы С.Петербурга в 1700, 1705, 1725, 1738, 1756, 1777, 1799, 1840, 1849 годах». www.aroundspb.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-05-03-ին. Վերցված է 2019-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն), издание Н.Цылова.
  6. «Энциклопедия Санкт-Петербурга». encspb.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-05-09-ին. Վերցված է 2023-04-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. О происхождении названий улиц в Ленинграде (1967 г.). Статьи на букву «М»
  8. Бунин М. С. Мосты Ленинграда. Очерки истории и архитектуры мостов Петербурга - Петрограда - Ленинграда.. — Л.: Стройиздат, Ленингр. отд-ние, 1986. — С. 20—21. — 280 с.
  9. Бунин М. С. Мосты Ленинграда. Очерки истории и архитектуры мостов Петербурга - Петрограда - Ленинграда.. — Л.: Стройиздат, Ленингр. отд-ние, 1986. — 280 с., Строительство Петербурга
  10. Чеснокова А. Н. Парадный въезд в новую страницу // Невский проспект. — Л.: Лениздат, 1985. — 208 с. — (Туристу о Ленинграде).
  11. ««Пойдем же вдоль Мойки, вдоль Мойки…»». chernov-trezin.narod.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-06-04-ին. Վերցված է 2019-01-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. ««Прямо в Мойку, прямо в Мойку с головою окунут…»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-09-21-ին. Վերցված է 2019-01-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы? О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов в Ленинграде. — Л.: Лениздат, 1967. — 470 с.
  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы?: О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Ленинграда. — 3-е изд., испр. и доп. — Л.: Лениздат, 1985. — С. 449—450. — 511 с.
  • Ленинград: Путеводитель / Сост. В. А. Витязева, Б. М. Кириков. — Издание 2-е, стереотипное, с изменениями. — Л.: Лениздат, 1988. — 366 с. — ISBN 5-289-00492-0.
  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы?: О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Санкт-Петербурга. — 4-е изд., перераб. — СПб.: Норинт, 1996. — С. 314—315. — 359 с. — ISBN 5-7711-0002-1.
  • Городские имена сегодня и вчера: Петербургская топонимика / сост. С. В. Алексеева, А.
  • Фокин М. М. К истории набережных Мойки // История Петербурга. — 2008. — № 1. — С. 2—8. Архивировано из первоисточника 13 մարտի 2016.
  • «Мойка, реки». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոյկա (գետ)» հոդվածին։