Մոհանադ Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մոհանադ Ալի
արաբ․՝ مهند علي‎‎
Mohanad Ali.jpg
Քաղաքացիությունը Flag of Iraq.svg Իրաք
Մականուն ميمي և meme
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 2000(2000-06-20) (20 տարեկան)
Ծննդավայր Բաղդադ, Իրաք
Հասակ 183 սանտիմետր
Դիրք Հարձակվող

Մոհանադ Ալի Կադհիմ ԱԱլ-Շամմարի (արաբ․՝ مهند علي كاظم الشمري‎‎, հունիսի 20, 2000(2000-06-20), Բաղդադ, Իրաք), հայտնի է նաև որպես Միմի (արաբ․՝ ميمي‎‎), իրաքցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով հանդես է գալիս հարձակվողի դիրքում պորտուգալական «Պորտիմոնենսե» ակումբում, այժմ վարձով հանդես է գալիս «Ալ-Դայիլի» ակումբում և Իրաքի հավաքականում: Նա հայտնի է դիրքային խաղով, հարվածներով, գնդակի սերտ վերահսկմամբ և դրիբլինգով[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհանադը սկսել է ֆուտբոլով հետաքրքրվել երեխա ժամանակ և սկսեց խաղալ տեղական՝ Բաղդադի Ալ-Ադիդա շրջանի թիմում, որը կոչվում է Թիմսահ Ալ-Ամին[2]: Նա ընդունվեց «Ամմո Բաբա» ֆուտբոլային դպրոց՝[3] վեց տարեկանում՝ առանց փորձառության, այն բանից հետո, երբ մարզիչները տպավորված էին հարձակվողի խաղով: Այնուհետև նա միացավ Ալ-Քուվա Ալ-Ավիայի երիտասարդական հավաքականին [4] և նրանց ներկայացրեց Ալ-Զավրաա պատանեկան առաջնությունում․[5] նա տեղական երկու մրցաշարերի լավագույն ռմբարկու էր, և այնուհետև Իրաքի Ֆուտբոլի Ֆեդերացիան կոչ է անում խաղալ Սաադ Հաշիմի մինչև 14 տարեկան թիմում, և գերազանց կատարմամբ,[6] նա գրավեց «Ալ-Շորտայի» ղեկավարների ուշադրությունը:[7]

Ալ-Շորտա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 24-ին խաղացողը հնգամյա պայմանագիր ստորագրեց «Ալ-Շորտայի» հետ [7] : Ակումբի համար նրա մրցակցային դեբյուտը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորիվալ Սանտոսի օրոք էր՝ 2013–2014 թվականներին իրաքյան Պրեմիեր լիգայում կրելով 26 համարի մարզաշապիկը, և փոխարինվեց դաշտում 85-րդ րոպեի ընթացքում Բաղդադի դերբիում «Ալ-Թալաբայի» դեմ խաղում, մարտի 26-ին [8] և դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, որը ներկայացնում է Ալ-Շորտային ակումբը պատմության մեջ՝ 13 տարեկան և 279 օրական։ Ինչպես նաև Բաղդադի Դերբիի խաղերի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը [9]: 21 խաղերից 43 միավորով «Ալ-Շորտան» նվաճեց լիգայի տիտղոսը՝ ակումբային մակարդակով վաստակելով իր առաջին տիտղոսը [10]: 2014–2015 թվականների մրցաշրջանում Մոհանադը խաղաց չորս թիմային ընկերական մրցույթում, որը կոչվում էր Բաղդադի գավաթ՝ վաստակելով 11 մետրանոց, կիսաեզրափակիչի պատասխան խաղում, որը դուրս թողեց Ալ-Քուվա Ալ-Աավիային [11]:

Մոհանադին տրվեց 8 համարի մարզաշապիկը 2015-2016 թվականների մրցաշրջանի ընթացքում,այդ ընթացքում թիմը գլխավորում էր մարզիչ Հակեմ Շաքերը։ Նա իր առաջին գոլը խփեց «Ալ-Շորտա»-ում 2015 թվականի սեպտեմբերի 20-ին ՝ «Ալ-Սինայի» դեմ, Իրաքի Պրեմիեր լիգայում 2015-2016 թվականների մրցաշրջանում ՝ գլխով[12]: Նա երկու մեկնարկային և ինը փոխարինված խաղ անցկացրեց առաջնության խմբային փուլում, որտեղ «Ալ-Շորտան» ավարտեց 2-րդ խմբում 4-րդ տեղը` Էլիտ Գրուպին մասնակցության իրավունք նվաճելու համար: Էլիտ խմբում «Ալ-Շորտան» ավարտեց 7-րդ հորիզոնականով, իսկ Մոհանադին խաղաց իրենց վեց հանդիպումներից երեքում՝ փոխարինման դուրս գալով:

Նա 2016-2017 թվականների մրցաշրջանը վարձով անցկացրեց Բաղդադի Ալ-Կահրաբա ակումբում [13] և ավարտվեց որպես ակումբի լավագույն ռմբարկու՝ 12 լիգայի խաղերում 12 գոլերով,[14] ներառյալ նույն խաղում չորս գոլի հեղինակ դառնալը՝ հունվարի 4-ին՝ Ալ-Կարխի դեմ: Ակումբը լիգայում ավարտեց 13-րդ տեղով:

2017–2018 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձավճարից հետո նա վերադարձել է «Ալ-Շորտա» և 2017 թվականի հոկտեմբերին երեք տարով թարմացրել է իր պայմանագիրը՝ վերցնելով 18 համարի մարզաշապիկը: Նա մրցաշրջանի իր առաջին երկու գոլերը խփեց «Նեֆթ Ալ-oունոբի» դեմ խաղում ՝ 2: 1 հաշվով հաղթանակ պարգևելով թիմին ՝ 2018 թվականի հունվարին [15]: Նա շարունակեց անընդմեջ գոլեր խփել ամբողջ մրցաշրջանում ՝ հրաշալի դուետ կազմելով թիմի մյուս հարձակվող Ալաա Աբդուլ-Զահրայի հետ: Նա իր առաջին գոլային փոխանցումը կատարեց Բաղդադի դերբիի ժամանակ, առաջին գոլը հունվարի 20-ին «Ալ-Զավրա»-ի դեմ խաղում, իսկ հունվարի 30-ին խփեց մեկ այլ գոլ Բաղդադի դերբիում՝ «Ալ-Թալաբայի» դեմ խաղում: Նա իր մրցաշրջանն ավարտեց թիմի հետ 17 գոլով և 8 գոլային փոխանցումով: Թիմն ավարտվեց 4-րդ հորիզոնականում:

2018–2019 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր սեզոնը սկսեց իր թիմի նոր մարզչի հետ՝ Նեբոջա Յովովիչի հետ,ով նրան օգտագործել տվեց իր արագությունը, քանի որ նա նաև ստանձնեց պաշտպանական և ստեղծագործական ֆուտբոլիստի դերը: Մոհանադը խփեց իր առաջին գոլը և գոլային փոխանցում կատարեց հոկտեմբերի 21-ին՝ «Նեֆթ Ալ-oունոբի» դեմ արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթանակի ժամանակ: Նա իր 2-րդ և 3-րդ գնդակները խփեց 3:0 հաշվով տարած հաղթանակի ժամանակ՝ «Ալ-Սինատ Ալ-Կահրաբիյա»-ի դեմ խաղում: Նոյեմբերի 7-ին Մոհանադը խփեց իր չորրորդ գոլը «Ալ-Կահրաբա» ակումբի դեմ խաղում [16]: Նոյեմբերի 24-ին իր թիմի հետ հինգերորդ և վեցերորդ գոլը խփեց, ներառյալ տպավորիչ սոլո անցումները [17], և նա ևս մեկ արտառոց գոլ խփեց 2019 թվականի մարտի 4-ին՝ «Ալ-Նաֆտի» դեմ խաղում[18]: 31 խաղում Մոհանադը խփել է 20 գոլ և 10 գոլային փոխանցում կատարել, նա ակումբի կազմում նվաճել է լիգան:

Ակումբային մակարդակում նրա լավ կազմվածքը նրան տեսանելի դարձրեց եվրոպական և ասիական շատ ակումբների ռադարների վրա [19]: Ազգային հավաքականի հետ իր ԱԱ-2019 թվականիի հաջող գործողություններից հետո, առաջարկներ արեցին իտալական «Յուվենտուսը» [20] և «Կաղյարին», չեխական ակումբ «Սլավիա Պրագան», դանիական «Միդտիլանդ» ակումբը, բելգիական «Գենկ» ակումբը,[21] թուրքական «Գալաթասարայ» ակումբը,[22] հունական ԱԵԿը և Ալ-ԱԻն Էմիրեյթս ակումբը, բայց Ալ-Շորտան մերժեց առաջարկները 2019 թվականի հունվարի 29-ին, ինչը նշանակում է, որ նա կանցկացնի մրցաշրջանի մնացած մասը Ալ-Շորտայում:[23] Ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը չի խանգարել ակումբներին արտահայտել իրենց հետաքրքրությունը Մոհանադի նկատմամբ, ընդ որում Ալ-Շորտայի փոխնախագահ Աբդուլ-Վահաբ Ալ-Թային ասում է, որ առաջարկներ արդեն արել են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը, թուրքական ակումբներ `« Ֆեներբահչե »-ը, «Ստամբուլ»-ը, «Բակակշեհիր»-ը, «Ենի Մալաթյասպոր»-ը և «Հաթայսպոր»-ը,[24] ռուսական ակումբ Ախմատ Գրոզնի, քաթարյան ակումբ Ալ-Վակրա և անանուն ճապոնական ակումբ: Ամիսներ շարունակ շահարկումներից հետո, թե որի հետ կստորագրի պայմանագիր Մոհամադը, նա հուլիսին ավարտեց տեղափոխությունը քաթարյան «Ալ-Դուհաիլ» ակումբ, որը համաձայնեց վճարել աներևակայելի գումար տվյալ ֆուտբոլիստի համար, ասեկոսեներ լինելով, որ կազմում է 2 միլիոն եվրո [25]:

Ալ-Դուհաիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 15-ին նա հնգամյա պայմանագիր ստորագրեց քաթարական «Ալ-Դուհաիլ» ակումբի հետ [26]: Օգոստոսի 6-ին Մոհանադն իր դեբյուտը անցկացրեց «Ալ Դուահիլի» հետ Քաթարի լիգայում «Ալ Սադի» դեմ խաղում՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի ընթացքում: Նա իր առաջին գոլը խփեց սոլո ոճով՝ հոկտեմբերի 3-ին 89-րդ րոպեին՝ Կարա Մբոդջիի դեմ խաղում:[27]

Պորտիմոնենս (վարձավճարով)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 30-ին նա վարձով տեղափոխվել է Պորտիմոնենս՝ Պորտուգալական Պրիմեիրա Լիգայի 2019–2020 մրցաշրջանի մնացած մասի համար։[28]

Միջազգային Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհանադը իր նորամուտը կատաարեց Իրաքի մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում 2013 թվականին՝ ընդամենը 13 տարեկան հասակում: Նա 2013 թվականի օգոստոսին Նանջինգում վեց գոլային փոխանցմամբ հանդես եկավ Ասիական պատանեկան խաղերի ընթացքում, միաաժամանակ լավագույն ռմբարկու դառնալով, որտեղ Իրաքի մինչև 14 տարեկանները հաղթեցին Սինգապուրին,[29] Քուվեյթին և Թաիլանդին քառորդ եզրափակչում, նախքան կիսաեզրափակչում Իրանում պարտվելը և Հյուսիսային Կորեայի երրորդ և չորրորդ հանդիպումը [6][30] : 2014 թվականին ԱԱ-14 տարեկանների առաջնության առաջին անգամ իրականացման ժամանակ [31] Մոհանադը նվաճեց լավագույն ռմբարկուի մրցանակը վեց գոլով [32], իսկ նրա թիմը նվաճեց գավաթը [31]: 2015 թվականի WAFF մինչև 16 տարեկանների առաջնությունում Մոհանադը նվաճեց լավագույն ռմբարկուի մրցանակը ՝ հինգ գոլով, և նրա թիմը հաղթեց առաջնությունը:[33][34]

Ավագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր առաջին հանդիպումը անցկացրեց Իրաքի ազգային հավաքականի կազմում 2017 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ ընկերական խաղում,[35] սակայն հանդիպումը չի համարվել որպես պաշտոնական միջազգային խաղ, և այդպիսով նրա պաշտոնական դեբյուտը եղավ Բահրեյնի դեմ Արաբական 23-րդ ծոցում, 2017 թվականի դեկտեմբերի 23-ին: Նա Իրաքի համար գոլ խփեց ոչ-պաշտոնական ընկերական խաղում ՝ Իրաքյան Պրեմիեր լիգայի «Նավթ Ալ-oունոբ» ակումբի դեմ ՝ 2018 թվականի փետրվարի 24-ին:[36] Իրաքի համար նրա առաջին և երկրորդ միջազգային գոլերը եղել են Սաուդյան Արաբիայի դեմ ընկերական խաղում 2018 թվակնի փետրվարի 28-ին [37]:

Նա խաղացել է Արգենտինայի դեմ 2018 թվականի հոկտեմբերի 11-ին,[38] դուրս գալով երկրորդ խաղակեսին փոխարինման [39]: Նա առաջադրվել է Ասիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիայի (AFC) կողմից որպես երիտասարդ տաղանդներից մեկը։[40] Նա ճանաչվել է որպես ամենաերիտասարդ խաղացողը, ով խաղային ձևը փոխելու ներուժ ունի 2019 թվականի ԱԱ-ի գավաթի խաղարկությունից առաջ [40] :

Նա իր յոթերորդ գոլը խփել է Վիետնամի դեմ 2019 թվականի հունվարի 8-ին,[41] և իր ութերորդ գոլը՝ Եմենի դեմ ՝ 2019 թվականի հունվարի 12-ին,[42] որին հետևեց նաև Հորդանանի դեմ ուղղված գոլը ՝ օգնելու Իրաքին հաղթելու 2019 թվականի Միջազգային բարեկամության առաջնությունում: Մոհանադը շարունակեց ևս 5 գոլ խփել մինչև 2019 թվականի ավարտը: 2019 թվականի ԱԱ-ի գավաթի խաղարկության 2019 թվականի առաջնության խաղարկությունից և 2022-ի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում նրա ելույթից հետո նա քվեարկվեց տարվա Արևմտյան Ասիայի 2019 թվականի ֆուտբոլիստ[43] և ընդգրկվեց նաև չինական Titan Sports թերթում՝ «Ասիական 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ», որում թվարկվում էին լավագույն ֆուտբոլիստների թոփ 26-ը:[44]

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհանադը լավ տեխնիկայով և սերտ հսկողությամբ տաղանդավոր խաղացող է, ով գնդակի հմուտ վարպետ է, և ունի տպավորիչ գոլեր խփելու ունակություն՝ օդում կամ ցանկացած ոտքով և ունի հրաշալի հարվածներ: Նա ֆիզիկապես ուժեղ է և օժտված է դրիբլինգային հմտություններով, ակնկալիքով և թվային գերազանցությամբ մրցակիցներին խաբելու վստահությամբ: Նա նաև հայտնի է իր արագությամբ և իր պաշտպանական ունակությամբ,հանկարծակի շրջադարձերով, ինչպես նաև նրա տեսլականով, ինչը նրան հնարավորություն է տվել կապվել և աջակցել թիմակիցներին:[1][6][40][45][46]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին հայտնի հարձակվող Ալի Սալահ Մոհանադի զարմիկներից մեկն է: Մոհանադը խաղացել է եղբոր՝ Հասան Ալիի անվան տակ 2015–2016 մրցաշրջանում «Ալ-Շորտա»-ի և 2016-2017 մրցաշրջանի «Ալ-Կահրաբա»-ի կազմերում: «Ալ-Կահրաբա»-ում գտնվելու ժամանակ նա «Football-IQ» թերթին ասաել է իր անձնական տվյալների սխալը այնուհետև ավելացրել, որ Հասան անունը նրա եղբոր անունն է: Football-IQ-ն տարեվերջին հաստատեց, որ Իրաքյան դատարանը որոշում կայացրեց, որ իր AFC փաստաթղթերը Մոհանադ Ալի անվան տակ ճշտվել են, և նրան իրավունք են տվել չեղյալ համարել իր սխալ անձնագիրն ու նոր շտկվածը ձեռք բերել, դրանով իսկ թույլ տալով, որ նա ներկայացնի Իրաքը կրկին։[47][48]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lorini Simone (փետրվարի 27, 2019)։ «Un talento al giorno, Mohanad Ali: il primo iracheno bianconero?» (իտալերեն)։ Tuttomercatoweb.com 
    «Top 10 forwards to watch out for»։ Sportskeeda։ դեկտեմբերի 22, 2018 
    «Mohanad Ali – Forvet»։ Genç Scout (թուրքերեն)։ հունվարի 27, 2019 
  2. Mubarak Hassanin (հունվարի 13, 2019)։ «Facts on Mohanad Ali His nickname is "Mimi" because of his inabilty to say Mama when he was a toddler. Comes from the Al-Amin in Baghdad Al-Jadida district in the Iraqi capital where he started playing for a local side called Crocodile Al-Amin. pic.twitter.com/WvIfHrEOZ0» 
  3. Mubarak Hassanin (փետրվարի 16, 2018)։ «The Ammo Baba Football School. The past and present. Mohanad Alipic.twitter.com/0fsqUJ3jnE» 
  4. «نادي القوة الجوية»։ www.facebook.com 
  5. «منتديات كووورة»։ forum.kooora.com 
  6. 6,0 6,1 6,2 «Al-Hurra Iraq tv report on Mohanad Ali»։ Alhurra։ օգոստոսի 30, 2013 
  7. 7,0 7,1 «He signed a five-year contract with Al-Shorta»։ սեպտեմբերի 24, 2013 
  8. «الشرطه 2 _1 الطلبه جرت في 26_3_2014» – via www.youtube.com 
  9. «Al Shorta SC Website»։ Al Shorta SC Website 
  10. «Al-Shorta SC: Latest News»։ Վերցված է ապրիլի 16, 2019 
  11. «حيدر محمد ركلات جزاء الجويه مع الشرطه» – via www.youtube.com 
  12. «مباراة الشرطة 1 - 0 الصناعة دوري فوكس العراقي الممتاز - جرت في 30ر3 ظهرا بتوقيت بغداد 20 9 2015» – via www.youtube.com 
  13. «Al-Kahraba FC on a one-year loan deal from Al-Shorta»։ օգոստոսի 10, 2016։ Արխիվացված է օրիգինալից մարտի 14, 2018-ին 
  14. «Award Player of the Week»։ դեկտեմբերի 8, 2016 
  15. «Iraqi League: Al Shurta - Nafit Al-Janob - FIFA.com» 
  16. «Left-foot shot that has torn the old net»։ նոյեմբերի 7, 2018 
  17. «Great goal against Al-Kahrabaa»։ նոյեմբերի 24, 2018 
  18. «Juve, altro gol straordinario dell'obiettivo Mohanad Ali» (իտալերեն)։ La Gazzetta dello Sport։ մարտի 6, 2019 
  19. «Mohanad Ali is close to representing German club next season»։ մարտի 13, 2018։ Արխիվացված է օրիգինալից մարտի 15, 2018-ին 
    «GENÇ IRAKLI RADARA GİRDİ»։ Yeniasir (թուրքերեն)։ հուլիսի 1, 2018 
    «Mohanad Ali on the radar of Saudi clubs»։ arabia.eurosport.com։ հոկտեմբերի 17, 2018 
    «Portuguese club Santa Clara is interested in Mohanad»։ հոկտեմբերի 21, 2018 
  20. «Exclusive | The official offer @juventus sent to Al-Shorta SC to buy Mohannad Ali on a permanent basis»։ հունվարի 30, 2019 
    Cornacchia Filippo (հունվարի 31, 2019)։ «Per la Juventus è già estate: Ali+Ndombele» (it-IT)։ Tuttosport 
  21. Balal Hassanane (հունվարի 26, 2019)։ «Exclusive: Leaked Documents Reveal Several Huge European Clubs Chasing Mohanad Ali Transfer»։ IRAQ FOOTBALL 
    «The offers»։ @mustafataha (թուրքերեն)։ հունվարի 27, 2019 
  22. «Clubs interested in Mohanad Ali»։ Iraqfpg.com։ հունվարի 26, 2019 
  23. «Al-Shorta Statement»։ Soccer Iraq։ հունվարի 29, 2019 
    «Christian Emile - Players Agent» 
    «Behrooz Dezhbod - Players Agent» 
    «Irak: le club de Mohanad Ali, jeune star de la Coupe d'Asie, dit avoir refusé une offre de la Juventus»։ beIN SPORTS (ֆրանսերեն)։ հունվարի 30, 2019 
  24. «A copy of a letter sent by İstanbul Başakşehir to Al-Shorta at the end of March»։ Soccer Iraq։ մայիսի 5, 2019 
  25. «معلومة مؤكدة : ادارة الشرطة لن توافق على اي عرض للاعب مهند علي من اي ناد مهما كان اسمه الا في حالة حصولها على مبلغ 2 مليون دولار قيمة شراء البطاقة الدولية» (արաբերեն)։ علي نوري։ հուլիսի 4, 2019 
  26. "Rui Faria commenting on Mohanad".
  27. Plus Doha Stadium (հոկտեմբերի 3, 2019)։ «Mohanad Ali goal helps Al Duhail beat Al Sailiya» 
  28. «Mohanad Ali emprestado com opção de compra»։ www.record.pt (pt-PT) 
  29. «Mohanad (1st L) jumps for the ball during the men's football match against Kuwait at the 2nd Asian Youth Games»։ ocasia.org։ օգոստոսի 17, 2013 
  30. «Mohanad against South Korea, Asian Youth Games»։ օգոստոսի 15, 2013 
  31. 31,0 31,1 «Youtube - AFC U14 Championship Iran 2014 - FINAL»։ օգոստոսի 21, 2014 
    «Shaikh Salman congratulates Iraq on AFC U-14 Championship victory»։ AFC։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 4, 2018-ին 
  32. «Prolific Kadhim claims U-14 top scorer honour»։ AFC։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 4, 2018-ին 
  33. «5th WAFF U-16 Championship 2015»։ WAFF։ Արխիվացված օրիգինալից 2018-12-24-ին։ Վերցված է 2020-09-16 
    «Results of Iraq in 2015»։ NIIIIS.com 
    «2015 WAFF U-16 Championship»։ almadenahnews.com 
  34. «Video1 WAFF U-16 Championship 2015»։ հուլիսի 29, 2015 
    «Video2 WAFF U-16 Championship 2015»։ օգոստոսի 2, 2015 
    «Video3 WAFF U-16 Championship 2015» 
    «Video4 WAFF U-16 Championship 2015»։ օգոստոսի 6, 2015 
  35. «First match unofficial friendly against UAE» 
    «Call-up by Basim Qasim former manager»։ փետրվարի 19, 2019 
  36. Iraq Soccer (փետրվարի 24, 2018)։ «#Iraq played out a 1-1 draw in a friendly today against #IPL side Naft Al-Janoob. Mohanad Ali scored the Lions' goal with Bassim Ali netting for the Basra-based club. pic.twitter.com/lDPpN9dHap» 
  37. https://www.national-football-teams.com/player/69852/Mohanad_Ali_Al_Shammari.html
  38. «¿Quién es Mohanad Ali, la joya de Irak?» (իսպաներեն)։ Olé։ հոկտեմբերի 9, 2018 
  39. «Paulo Dybala vs Mohanad Ali»։ հոկտեմբերի 11, 2018 
    «Ramiro Funes Mori vs Mohanad Ali» 
  40. 40,0 40,1 40,2 «10 of the Best: Young Stars»։ AFC։ դեկտեմբերի 14, 2018 
  41. «seventh goal against Vietnam» 
    «AFC Asian Cup 2019 Match Day 1: The Top 10» 
  42. «GREAT GROUP STAGE GOALS: MOHANAD ALI V YEMEN» 
    «Vote for your best player of UAE 2019 Group Stage!»։ AFC 
    «The best U-21 players at the tournament»։ FOX Sports Asia։ հունվարի 26, 2019 
  43. «خيار الجماهير لأبرز لاعب في غرب آسيا 2019»։ ar.the-afc.com (ar-SA) 
  44. «【2019亚洲金球奖】26人完全排名+全球51位评委名单»։ Titan Sports (Chinese)։ հունվարի 3, 2020 
  45. de Llano Álex (հունվարի 3, 2019)։ «Los cinco jóvenes a seguir en la Copa Asia 2019» (իսպաներեն)։ AS 
  46. «La oferta irrisoria de la Juventus por Mohanad Ali, la joven promesa de Irak» (իսպաներեն)։ La Nación 
  47. «The Iraqi court's ruling allows a player to return to the national team after being deprived internationally»։ Football-IQ։ դեկտեմբերի 11, 2017 
  48. Al-Nasser Falah (սեպտեմբերի 21, 2015)։ «What is it Mohanad or Hassan»։ newsabah.com 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]