Մոհամմեդ բեկ
Մոհամմեդ բեկ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | 17-րդ դար |
Վախճանի օր | 1672 |
Քաղաքացիություն | Սեֆյան Պարսկաստան |
Մոհամմեդ բեկ (պարս.՝ محمد بیگ; 17-րդ դար - 1672), հայկական ծագմամբ մուսուլման, ով 1654- 1661 թվականներին եղել է պարսից Աբբաս II Սեֆի շահի մեծ վեզիրը։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոհամմեդ բեկը ծնվել է Թավրիզում բնակվող հայ գաղթականների ընտանիքում։ Նրա ծնողները եղել են «ղուլամներ» (ռազմագերիներ)։ Հետագայում զբաղվել են դերձակությամբ[1]։ Մոհամմեդ բեկի հայրը եղել է Հուսեյն բեկը։ Վերջինս եղել է պարսից շահ Սաֆիի (1629–1642 թթ.) արքունիքի գլխավոր դերձակը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոհամմեդ բեկի մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1643 թվականին, երբ նա նշանակվել է Նոր Ջուղա բնակավայրի քաղաքապետ։ Այդ ժամանակ Նոր Ջուղան եղել է Սեֆյանների մայրաքաղաք Սպահանի թաղամասերից մեկը և ամբողջապես բնակեցված է եղել հայերով։ Այս ընթացքում, Մոհամմեդ բեկի օգնել է հայազգի մեկ այլ պետական գործիչ Ալլահվերդի խանը։ Վերջինս չպետք է շփոթել վրացական ծագումնաբանություն ունեցող պարսից զորավար Ալահվերդի Խանի հետ[3]։
1646 թվականին Մոհամմեդ բեկը նշանակվել է Բանդեր Աբբասի նավահանգստի կառավարիչ[1]։ Երկու տարի անց, նշանակվել է գլխավոր հարկահավաք[4][1]։ 1651 թվականին Ալլահվերդի խանի օգնությամն Մոհամմեդ բեկը նշանակվել է պալատական կառավարչի օգնական՝ այդ պաշտոնում փոխարինելով Մոհամմեդ Ալի բեկին։ Մեկ տարի անց, Մոհամմեդ բեկը նշանակվել է Կոխգիլույե նահանգի նահանգապետ։ Այդուհանդերձ, միևնույն տարում, Մոհամմեդ բեկի և Ալլահվերդի խանի հարաբերությունները վատացել են և նրանք դարձել են թշնամիներ[1]։ 1654 թվականին Մոհամմեդ բեկին Աբբաս II շահը նշանակել է երկրի գլխավոր վեզիր։ Իր առաջին քայլերից մեկը եղել է Սպահանի նահանգի վրացի նահանգապետ Փարսադան Գորգիջանիձեին պաշտոնից ազատումը։ Վերջինս չէր վայելում նահանգի բնակչության վստահությունը[5][6]։ Մոհամմեդ բեկը երկրի կառավարումը էլ ավելի է կենտրոնացրել։ Մասնավորապես, շահական ոստանին են միացվել Համադանը 1654 թվականին, Արդեբիլը՝ 1756/1757 թվականներին, Սեմնանը՝ 1656/1657 թվականներին և Կերմանը՝ 1658 թվականին[7][8][9]։
1661 թվականին Մոհամմեդ բեկը, պարտվելով իր թշնամիների դեմ պայքարում, ստիպված վայր է դրել գլխավոր վեզիրի պաշտոնը[10]։ Նրան արտաքսել են Ղոմ։ 1672 թվականին պարսից շահ Սուլեյման I Սեֆին նրան առաջարկել է նորից զբաղեցնել գլխավոր վեզիրի պաշտոնը։ Մոհամմեդը համաձայնվել է, բայց մինչ կհասներ Սպահան, մահացել է։ Համաձայն ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի, Մոհամմեդ բեկը թունավորվել է Սուլեյմանի գլխավոր վեզիր Շեյխ Ալի Խան Զանգանայի կողմից[11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոհամմեդ բեկը ունեցել է Ամին բեկ անունով որդի, ով հետագայում եղել է Սպահանի գլխավոր հարկահավաք։ Մոհամմեդի երկու եղբայրները Ուղան բեկը և Հուսեյն բեկը երկուսն էլ եղել են Բանդեր Աբբասի նավահանգստի կառավարիչ։ Նրանց հորեղբայր Շամշիր բեկը նույնպես եղել է պետական պաշտոնյա։ Հորեղբոր զբաղեցրած պաշտոնը հետագայում ստանձնել է Մոհամմեդի արմիկ Իսա Խան բեկը[12]։ Երբ Մոհամմեդը Բեկը նշանակվել է պալատական կառավարչի օգնական, հարկահավաք է նշանակվել նրա եղբայր Հուսեյն բեկը[12]։ Ավելին, երբ Մուհամմեդը նշանակվել է գլխավոր վեզիր, նա իր Հուսեյն եղբորը նշանակել է պալատի գլխավոր դերձակ[12]։
Մոհամմեդ բեկի զարմիկներից մեկը եղել է Գիլանի կառավարչի խորհրդական։ Աբբաս II-ի կառավարման ժամանակ Պարսկաստանում արծաթի և մետաքսի առևտուրը եղել է Մոհամեդ բեկի ընտանիքի ձեռքում[10]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blow, David (2009). Shah Abbas: The Ruthless King Who became an Iranian Legend. London, UK: I. B. Tauris & Co. Ltd. ISBN 978-1-84511-989-8. LCCN 2009464064.
- Matthee, Rudi (2011). Persia in Crisis: Safavid Decline and the Fall of Isfahan. I.B.Tauris. էջեր 1–371. ISBN 0857731815.
- Babaie, Sussan (2004). Slaves of the Shah: New Elites of Safavid Iran. I.B.Tauris. էջեր 1–218. ISBN 9781860647215.
- Matthee, Rudi (2010). «ḴALIFA SOLṬĀN». Encyclopaedia Iranica, Vol. XV, Fasc. 4. էջեր 382–384.
{{cite encyclopedia}}
: External link in
(օգնություն)|article=
- Matthee, Rudi (1991), The Career of Mohammad Beg, Grand Vizier of Shah 'Abbas II (r. 1642-1666), Cambridge: Taylor & Francis, Ltd, էջեր 17–36, ISBN 978-0-521-20093-6, JSTOR 4310753
{{citation}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Newman, Andrew J. (2008). Safavid Iran: Rebirth of a Persian Empire. I.B.Tauris. էջեր 1–281. ISBN 9780857716613.
- Savory, Roger (2007). Iran under the Safavids. Cambridge University Press. էջեր 1–288. ISBN 0521042518.
- Roemer, H.R. (1986). «The Safavid period». The Cambridge History of Iran, Volume 5: The Timurid and Safavid periods. Cambridge: Cambridge University Press. էջեր 189–351. ISBN 9780521200943.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Matthee, 2011, էջ 46
- ↑ Matthee, 1991, էջ 20
- ↑ Matthee, 2011, էջ 51
- ↑ Newman, 2008, էջ 71
- ↑ Newman, 2008, էջ 85
- ↑ Matthee, 2011, էջ 50
- ↑ Babaie, 2004, էջ 71
- ↑ Matthee, 2011, էջ 47
- ↑ Newman, 2008, էջ 213
- ↑ 10,0 10,1 Babaie, 2004, էջ 72
- ↑ Matthee, 2011, էջ 52
- ↑ 12,0 12,1 12,2 Matthee, 2011, էջեր 48–49