Մոհամմեդ Շահաբուդդի
| Մոհամմեդ Շահաբուդդի բենգալերեն՝ মোহাম্মদ সাহাবুদ্দিন | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 10, 1949[1] (76 տարեկան) |
| Ծննդավայր | Pabna District, Rajshahi Division, East Pakistan, Պակիստան |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | բենգալերեն |
| Կրոն | իսլամ |
| Կրթություն | University of Rajshahi? և Govt. Edward College, Pabna? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դատավոր և պետական ծառայող |
| Ամուսին | Rebecca Sultana? |
| Զբաղեցրած պաշտոններ | դատավոր, commissioner? և Բանգլադեշի նախագահ |
| Ստորագրություն | |
Մոհամմեդ Շահաբուդդի (բենգալերեն՝ মোহাম্মদ সাহাবুদ্দিন, դեկտեմբերի 10, 1949[1], Pabna District, Rajshahi Division, East Pakistan, Պակիստան), հայտնի նաև որպես Չուպպու, բանգլադեշցի քաղաքական գործիչ, նախկին դատավոր և լրագրող։ Նա 2023-2026 թվականներին զբաղեցրել է Բանգլադեշի նախագահի պաշտոնը[2][3]։
2023 թվականի նախագահական ընտրություններում նա ընտրվել է առանց մրցակցի՝ այն ժամանակ իշխող Ավամի լիգա կուսակցության թեկնածուի կարգավիճակով[4]։
Նախքան նախագահ դառնալը նա աշխատել է որպես շրջանային և նիստերի դատարանի դատավոր, իսկ 2011-2016 թվականներին եղել է Բանգլադեշի Հակակոռուպցիոն հանձնաժողովի հանձնակատար[5]։
Ուսանողական տարիներին Շահաբուդդինը մասնակցել է Ավամի լիգայի քաղաքական գործունեությանը, սակայն հետագայում պաշտոնապես չի անդամակցել կուսակցությանը։ Շեյխ Հասինայի կառավարման տարիներին նա տարբեր առիթներով հրապարակայնորեն աջակցություն է հայտնել Ավամի լիգային։
Հասինայի հրաժարականից հետո Շահաբուդդինը դարձել է մի շարք քաղաքական կուսակցությունների քննադատության և բանավեճերի առարկա, որոնցից որոշները կասկածի տակ են դրել նրա՝ որպես նախագահի քաղաքական չեզոքությունը[6]։
2026 թվականի հուլիսի 24-ին նա հրաժարական է տվել՝ պատճառաբանելով առողջական խնդիրները[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 10-ին Պակիuտանի Դոմինիոնի Արևելյան Բենգալիա նահանգի Պաբնա շրջանում։ Ունի բնագիտության բակալավրի աստիճան Էդվարդի պետական քոլեջից և հոգեբանության աստիճան Ռաջշահիի համալսարանից։ Նա նաև իրավագիտության բակալավրի աստիճան է ստացել Մոհամմադ Ամինուդդինի իրավաբանական քոլեջում[8]։
1970-ական թվականներին եղել է «Ավամի լիգա» կուսակցության ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարն իր շրջանում։ Մասնակցել է Բանգլադեշի՝ 1971 թվականի անկախության պատերազմին[9] որպես ուսանողական շարժման համակարգող։ 1975 թվականին Շահաբուդդինը 3 տարով ազատազրկվել է Բանգլադեշի առաջին նախագահ Մուջիբուր Ռահմանի սպանությունից հետո բողոքի ակցիաներ կազմակերպելու պատճառով[8]։
1980-1982 թվականներին աշխատել է «Daily Banglar Bani» թերթում, այնուհետև մինչև 2006 թվականը[9] աշխատել է տարբեր ատյանների դատարաններում, այդ թվում՝ Բանգլադեշի Գերագույն դատարանում։ 2011-2016 թվականներին եղել է Հակակոռուպցիոն հանձնաժողովի հանձնակատար։ 2017-ից 2023 թվականներին եղել է Բանգլադեշի Իսլամական բանկի վարչության անդամ[8]։
2020 թվականի հունվարին ընդգրկվել է «Ավամի լիգայի» խորհրդատվական խորհրդի կազմում։ 2022 թվականի հունվարին զբաղեցրել է կուսակցության գովազդի և հրատարակությունների ենթահանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը[8]։
2023 թվականի փետրվարի 13-ին ընտրվել է Բանգլադեշի 22-րդ նախագահ[9]՝ լինելով այդ պաշտոնի միակ թեկնածուն[4]։ Պաշտոնը ստանձնել է 2023 թվականի ապրիլի 24-ին[8], 2026 թվականի հուլիսի 24-ին հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով։
Ամուսնացած է, ունի մեկ որդի[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 মো. সাহাবুদ্দিন রাষ্ট্রপতি নির্বাচিত: ইসি
- ↑ bdnews24.com. «Mohammed Shahabuddin steps down as Bangladesh president». President Shahabuddin resigns (անգլերեն). Վերցված է 2026-07-25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Agencies, News. «Shahabuddin Chuppu takes oath as Bangladesh's 22nd president». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2026-07-25-ին.
{{cite web}}:|first=has generic name (օգնություն) - ↑ «রাষ্ট্রপতির কার্যালয়». bangabhaban.portal.gov.bd (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-09-25-ին. Վերցված է 2026-07-25-ին.
- ↑ «Md Shahabuddin set to become next President of Bangladesh». The Business Standard (անգլերեն). 2023-02-12. Վերցված է 2026-07-25-ին.
- ↑ Sultan, Tipu (2026-03-13). «As governments change, so does the president's speech». Prothomalo (անգլերեն). Վերցված է 2026-07-25-ին.
- ↑ «Presidency in the shadows: Shahabuddin's survival in Yunus era». The Business Standard (անգլերեն). 2026-02-23. Վերցված է 2026-07-25-ին.
- 1 2 3 4 5 6 https://tass.ru/encyclopedia/person/shahabuddin-chuppu, Шахабуддин Чуппу.
{{cite web}}: External link in(օգնություն); Missing or empty|last=|title=(օգնություն); Missing or empty|url=(օգնություն) - 1 2 3 Agencies, News. «Shahabuddin Chuppu takes oath as Bangladesh's 22nd president». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2026-07-25-ին.
{{cite web}}:|first=has generic name (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография на сайте Канцелярии Президента Бангладеш
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմեդ Շահաբուդդի» հոդվածին։ |
| ||||||||||