Մոկաց Սուրբ Գևորգ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Մոկաց Սուրբ Գևորգ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Թուրքիա Թուրքիա
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական ճարտարապետություն

Մոկաց Սուրբ Գևորգ վանք, Փութկու վանք, Սարի վանք, կրոնական կառույց Վասպուրական նահանգի Մոկաց գավառում, Արտոս լեռնաշղթայի Եղերով լեռան արևելյան լանջին (ծովի մակերևույթից 2400 մ բարձրության վրա)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել են Վասպուրականի Արծրունյաց թագավորները՝ 10-11-րդ դարերում[1]: 14-15-րդ դարերում վանքում գործել է դպրոց, որտեղ ուսանել են գրիչներ, ընդօրինակվել ձեռագրեր: 16-րդ դարի սկզբին դպրոցը փակվել է, սակայն գրչատունը գոյատևել է մինչև 17-րդ դարը: Հայտնի են գրիչներ Աստվածատուրը և նրա որդիներ Ստեփանոսն ու Հովհաննեսը:

1601 թվականին Ստեփանոս եպիսկոպոսի նախաձեռնությամբ վանքը նորոգվել է, թաղածածկ դահլիճի հորինվածքով Սուրբ Գևորգ եկեղեցուն արևմուտքից կցվել է երկմույթ գավիթ: 1839 թվականին շրջակայքում բնակվող քրդերը ներխուժել են վանք, սպանել վանահորը: 1887 թվականին Աղթամարի կաթողիկոս Խաչատուր Բ Շիրոյանը նորոգել է վանքը, կառուցել եկեղեցուն հարավից կից մատուռ (որտեղ պահվում են ս. Գևորգի մասունքները), հյուրատուն:

19-րդ դարի վերջին Մոկաց Սուրբ Գևորգ վանքի ձեռագրերը տեղափոխվել են Աղթամարի վանք[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 756 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։