Մոխրոտիկ (ֆիլմ, 2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրոտիկ
անգլ.՝ Cinderella
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոֆանտաստիկա
ՀիմքՄոխրոտիկը
Թվական2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեյ Քենոն
ՊրոդյուսերՋեյմս Քորդեն
ԴերակատարներԿամիլա Կաբելո, Իդինա Մենզել, Միննի Դրայվեր, Նիկոլաս Գալիցին, Բիլի Փորթեր, Փիրս Բրոսնան, Ջեյմս Քորդեն, James Acaster?, Ռոմեշ Ռագանաթան, Maddie Baillio?, Charlotte Spencer?, Rob Beckett?, Tallulah Greive?, Beverley Knight? և Doc Brown?
ՕպերատորՀենրի Բրեհեմ
ԵրաժշտությունՄայքլ Դաննա
ՄոնտաժStacey Schroeder?
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն113 րոպե

Մոխրոտը (անգլ.՝ Cinderella), ամերիկյան սպասվող ռոմանտիկ երաժշտական կատակերգություն։ Ռեժիսորը Կայ Քենոնն է, իսկ որպես հիմք հանդիսացել է համանուն հեքիաթը։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականանում է արքայազնի հետ հանդիպելու՝ աղքատ և ամբիցիոզ աղջկա ցանկությունը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Կամիլա Կաբելո Մոխրոտիկ
Բիլի Փորթեր Կնքամայր փերի
Իդինա Մենզել Մոխրոտի խորթ մայրը
Նիկոլաս Գալիցին Արքայազն Ռոբերտ
Փիրս Բրոսնան Թագավոր
Միննի Դրայվեր Թագուհի
Մեդի Բայլյո Անաստասիա
Շարլոտա Սփենսեր Դրիզելլա
Ջոն Մուլանի Սպասավոր/մուկ
Ջեյմս Քորդեն Սպասավոր/մուկ
Ռոմեշ Ռանգանաթան Սպասավոր/մուկ
Միսի Էլիոթ Մունետիկ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլին Columbia Pictures-ը անոնսացրել է Կայ Քենոնի սցենարով և ռեժիսորությամբ՝ Մոխրոտի մասին կայանալիք երաժշտական ֆիլմի մասին, նաև այն, որ Ջեյմս Քորդենը նույնպես մասնակցություն է ունենալու ֆիլմում, իսկ պրոդյուսերավորմամբ զբաղվելու են Fulwell 73-ը՝ Լեո Փերլմանի, Ջոնաթան Քադինի և Շենոն ՄաքԻնթոշի հետ[1]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլին Կամիլա Կաբելլոն ընտրվել է Մոխրոտի դերակատարման համար[1]։ 2019 թվականի հոկտեմբերին Բիլլի Փորթերը և Իդինա Մենզելը ընտրվել են Կնքամայր Փերու և Խորթ մոր կերպարների դերակատարման համար[2][3]։ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Նիկոլաս Գալիցինն ընտրվել է Արքայազնի դերակատարման համար[4]։ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Փիրս Բրոսնանն ընտրվել է Թագավորի կերպարի մարմնավորման համար[5]։ 2020 թվականի հունվարի 9-ին Մեդի Բայլյոն և Շառլոտա Սփենսերն ընտրվել են խորթ քույրերի կերպարները կատարելու համար[6]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներն սկսվել են 2020 թվականի փետրվարի 13-ին[7]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլին Կամիլլա Կաբելլոն սկսել է ձայնագրել ֆիլմի սաունդթրեքը[1]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ ֆիլմի թողարկումը կայանալու է 2021 թվականի փետրվարի 5-ին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 McNary, Dave (2019 թ․ ապրիլի 9). «Camila Cabello to Star in New 'Cinderella' Movie for Sony». Variety. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  2. McNary, Dave (2019 թ․ հոկտեմբերի 10). «'Pose' Star Billy Porter in Talks to Play Fairy Godmother in 'Cinderella'». Variety. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  3. McNary, Dave (2019 թ․ հոկտեմբերի 11). «Idina Menzel in Talks to Play Evil Stepmother in 'Cinderella'». Variety. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  4. D'Alessandro, Anthony (2019 թ․ դեկտեմբերի 4). «Camila Cabello 'Cinderella' Finds Its Prince In UK Actor Nicholas Galitzine». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  5. McNary, Dave (2019 թ․ դեկտեմբերի 11). «Pierce Brosnan to Play the King in Camila Cabello's 'Cinderella'». Variety. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  6. Lefkowitz, Andy (2020 թ․ հունվարի 9). «Maddie Baillio & Charlotte Spencer Join Starry Cinderella Movie Musical as Stepsisters». Broadway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  7. Cannon, Kay (2020 թ․ փետրվարի 13). «Day 1 of shooting down. A gazillion more days to goooooooo! #director #writer #filmmaking». Instagram. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  8. Nissen, Dano (2019 թ․ հունիսի 9). «'Cinderella' Musical Comedy, Kevin Hart's 'Fatherhood' Get Release Dates». Variety. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.